logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7

Հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի հերթական այցելությունը Վայք քաղաքում տեղակայած ՀՀ ՊՆ N զորամաս: Շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը: Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանին, Կազմակերպության հիմնադիր անդամ Սամվել Խաչատրյանին, N զորամասի  հրամանատար, գնդապետ Արծվիկ Գրիգորյանին և զորամասի սպաներին: Խաչիկ Ասրյանը, նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց Պն 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանին, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին, զորամասի հրամանատարի բոլոր տեղակալներին, մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագրային զինծառայողների: /14.02.2017թ.

Հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի հերթական այցելությունը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր: Շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը: Խաչիկ Ասրյանը Կազմակերպության խորհրդանիշ՝ Արծիվ  և  սուր  նվիրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին, ինչպես նաև «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց  ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերի սպաների: Խաչիկ Ասրյանը, նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց  ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալներին, բոլոր զորամասերի հրամանատարներին և մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագրային զինծառայողների: /30.01.2017թ.

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ այցելեցին Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետ: Խաչիկ Ասրյանի շնորհավորանքի խոսքը՝ ուղղված հայոց զինվորականներին՝ նվիրված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի, թանկարժեք իրային նվերների պարգևատրություններ:  /29.12.2016 թ.

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ այցելեցին Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետ: Խաչիկ Ասրյանի շնորհավորանքի խոսքը՝ ուղղված հայոց զինվորականներին՝ նվիրված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի, թանկարժեք իրային նվերների պարգևատրություններ:  /29.12.2016 թ.

Հայոց անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էին 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:  Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց հինգ զորամասերի հինգ սպաների: Թանկարժեք իրային նվերներով պարգևատրվեցին 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալները, հինգ զորամասի հրամանատարները, մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ: Տեղի ունեցավ տոնական շքերթ:    /19.09.2016թ.