logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7

2013 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» հհկ Ընդհանուր ժողովի 35-րդ նիստը Երևան քաղաքի «Խուլերի մշակույթի և սպորտի պալատում», որին մասնակցում էին ինչպես Կազմակերպության  Նախագահության կազմը, Երևան քաղաքի բոլոր դպրոցների և ՀՀ բոլոր մարզերի ավագ դպրոցների զինղեկները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գլխավոր զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը, Կազմակերպության ջերմագին բարեկամներ, հյուրեր (ընդհամենը` 400 մարդ): Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը Ընդհանուր ժողովին ներկայացրեց ամփոփիչ հաշվետվություն` նվիրված «Հայոց Արծիվների» գործունեության 3,8 տարիներին: Կազմակերպության նախագահ Խաչիկ   Ասրյանը  ներկայացրեց «Հայոց Արծիվների» 3,8-ամյա գործունեության ամենամեծ ձեռքբերումները. 300 հիմնադրած մասնաճյուղեր-գրասենյակներ, իրականացրած 535 միջոցառումներ, Կազմակերպությանը անդամագրված 32.477 քաղաքացիներ: Կազմակերպության Նախագահությունը 300  դպրոցների զինղեկներին, ռազմագիտության դասարաններին նվիրեց 300 կոմպլեկտ օդաճնշիչ հրացաններ:  Պատմական նիստի ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կայացման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու համար: Երկարատև և ջերմ համագործակցության համար Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց նաև հայրենասեր հայորդիներ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, «Վիվասել ՄՏՍ» ընկերության գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին՝ Կազմակերպության հայրենասիրական և ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար (27.09.2013 թ.):          

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Սոցիալական հանձնաժողովի ակտիվ մասնակցությունը (բարեգործական ակցիայի տեսքով) «Դու միայնակ չես»   ակցիային: (19.09.2013 թ.):          

`