logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7

Կայացավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի և Կազմակերպության աշխատակազմի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ, և քննարկվեցին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 69-րդ տարեդարձին նվիրված համատեղ միջոցառումներ կազմակերպելու հարցերը:  /23.04.2014 թ.

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության   Նախագահության հանդիպումը ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվի հետ, որտեղ Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը աշակերտների համար անցկացրեց հայրենասիրական դաս՝ «Հայրենասիրությունը, որպես բացարձակ արժեք» խորագրով: Կազմակերպության Նախագահությունը դպրոցին նվիրեց երեք լրակազմ (կոմպլեկտ) գերմանական արտադրության «Պերֆեկտա» ֆիրմայի օդաճնշիչ հրացան և մարզագույք: /14.04.2014 թ.

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության հերթական այցը ՀՀ Կոտայքի մարզում տեղակայված N զորամաս: Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի հանդիպումը զորամասի սպաների և զինվորների հետ: Կազմակերպության Նախագահությունը զորամասին նվիրեց մարզագույք:  /25.03.2014 թ.

5-րդ տարի