logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության հերթական հանդիպումը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Հայոց ազգային բանակի 24-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, Ռալֆ Յիրիկյանը պարգևատրվեց պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալով: /25.01.2016թ.

Հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության հերթական այցելությունը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր: Շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը: Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և 5 զորամասերի սպաների, ինչպես նաև Կազմակերպության խորհրդանիշ՝ արծիվ նվիրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին: Խաչիկ Ասրյանը նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալներին, 5 զորամասերի հրամանատարներին և մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագարային զինծառայողների:
Հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության մի շարք անդամներ՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման գործում մեծ ներդրում ունենալու համար: /23.01.2016թ.