|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2014 թվականի հունվարի 9-ին տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Ընդհանուր ժողովի 37-րդ նիստը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, որին մասնակցում էին Կազմակերպության Նախագահությունը, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց ձորի մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները, ռազմագիտության մանկավարժները, հյուրեր (մասնակիցների ընդհանուր թիվը՝ 200 մարդ): Կազմակերպության մոտ 4 տարվա գործունեության հաշվետվությամբ ներկաների առջև հանդես եկավ Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը, ով նաև «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին: «Հայոց Արծիվներ» հհկ Նախագահության կողմից Վայոց ձորի մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններին տրվեց (նվիրվեց) գերմանական արտադրության «Պերֆեկտա» ֆիրմայի մեկական լրակազմ (կոմպլեկտ) օդաճնշիչ հրացաններ՝ թվով 51 լրակազմ հրացան:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը խորին երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց մեծ հայրենասեր հայորդի, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, «Մոնարխ» ընկերության հիմնադիր, ռուսաստանաբնակ, մեծ հայրենասեր, բարերար Սերգեյ Համբարձումյանին, մեծ հայրենասեր Արմեն Գինոսյանին, ինչպես Կազմակերպության հայրենասիրական գործունեությանը լրջագույնս աջակցելու, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 400 կրթօջախներին 400 օդաճնշիչ հրացաններ գնելու և նվիրելու կապակցությամբ: (09.01.2014 թ.) |
|
|
|
|