logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Խաչիկ Ասրյանի ծրագրային ելույթը
23.06.2018թ.

«ՀԱՅՈՑ  ԱՐԾԻՎՆԵՐ. ՄԻԱՍՆԱԿԱՆ  ՀԱՅԱՍՏԱՆ» 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
(այսուհետ՝ «ՀԱՄՀ»  կուսակցություն)
ԾՐԱԳԻՐԸ

 
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ.ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
23․06․2018թ․
Կայացավ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը
23.06.2018թ.

Սույն թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմանդիր համագումարը, որին մասնակցում էին «Հայոց Արծիվներ»  հայրենասիրական հասարակական կազմակերպության  Խորհրդի անդամները, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախաձեռնող խումբը, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիրները, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության պատվիրակները, Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցներ՝ դեսպանորդ Անդրեյ Իվանովի գլխավորությամբ, հյուրեր, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ընդամենը՝ 800 մարդ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո: Այնուհետև համագումարը վարող Մհեր Եղիազարյանը, համագումարի պատվիրակներին ներկայացնելով համագումարի ամբողջ օրակարգը, սկսեց օրակարգի հարցերի քվեարկությունը: Հաշվիչ հանձնաժողովի անդամներին ներկայացնելուց հետո, նախքան «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ստեղծումը, Մհեր Եղիազարյանը խոսքը փոխանցեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Խաչիկ Ասրյանին, և Խաչիկ Ասրյանն էլ հանդես եկավ իր ծրագրային պատմական ելույթով: Այնուհետև, միաձայն քվեարկությամբ, հիմնադրվեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որից հետո բոլոր պատվիրակների կողմից հաստատվեց կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը: Համագումարը վարող Մհեր Եղիազարյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակներին, շատ համառոտ ներկայացնելով Խաչիկ Ասրյանի գործունեությունը, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրեց կուսակցության հիմնադիր Խաչիկ Ասրյանի թեկնածությունը:
Դահլիճում գտնվող 800 ներկաները հոտընկայս և միաձայն, բուռն ծափողջույնների ներքո «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ ընտրեցին Խաչիկ Ասրյանին: Հետաքրքիր ընդմիջում տեղի ունեցավ կուսակցության ղեկավար կազմի՝ նախագահության անդամների ընտրության ժամանակ․նախապես ընտրված նախագահության 115 անդամների ընտրության ընթացքում դահլիճում ներկա պատվիրակներից ևս 14-ը ցանկություն հայտնեցին ընդգրկվել կուսակցության նախագահության կազմի մեջ:
Կուսակցության նորընտիր նախագահ Խաչիկ Ասրյանը ողջունեց նախագահության կազմի մեջ մտնող նոր անդամներին և կուսակցության նախագահության   121  անդամները ընտրվեցին միաձայն՝ բոլոր պատվիրակների կողմից: Կուսակցության պատվիրակները ընտրեցին նաև կուսակցության Վերստուգիչ հանձնաժողով:
Համագումարի ամփոփիչ ելույթով և համագումարի փակման հայտարարությամբ հանդես եկավ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը:

Խաչիկ Ասրյանի հայտարարությունը
21.05.2018թ.

            Քրիստոնյա Հայե՛ր
            Հաշվի առնելով 2018 թվականի ապրիլի 23-ից Հայաստանի Հանրապետությունում սկսված քաղաքական նոր ժամանակաշրջանը, այն է՝ ներկա և եկող սերունդների համար մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու հազարամյակը, սույն  թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից իմ հրաժարականը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից իմ դուրս գալն ու «Հայոց Արծիվների» բոլոր` 301 մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունների, առաջարկների և Կազմակերպության 45.117 անդամների ցանկության արդյունքում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն ստեղծելու որոշումը` տեղեկացնում եմ Ձեզ, որ «Հայոց Արծիվների» Խորհրդի 125 անդամները հետայսու «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադրման նախաձեռնողներն են,  ովքեր մայիսի 20-ին «Արծվատանը» անցկացրին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի 1-ին ժողովը` նպատակամիտված սույն թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում կայանալիք «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Համագումարի կազմակերպչական աշխատանքներին:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
հիմնադիր՝  Խաչիկ Ասրյան

ԽԱՉԻԿ  ԱՍՐՅԱՆԸ`  ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ
ԵՎ  ՆՈՐ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ   ՄԱՍԻՆ

10.05.2018թ․

Քրիստոնյա՛ և հայրենատե՛ր Հայեր
Իմ խորին համոզմամբ` 2018 թվականի ապրիլի 23-ից Հայաստանում սկիզբ առավ քաղաքական նոր ժամանակաշրջան, հետևաբար, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական  ճգնաժամային իրադարձությունները, նորանկախ Հայաստանի Հանրապետության կազմավորման և ձևավորման ընթացքում, իմ 26-ամյա հայրենանվեր գործունեության շրջանակներում կազմակերպած, շուրջ 2000 հայրենասիրական և ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումները, որոնց Հայաստանում և Արցախում մասնակցել են 380-ից 400.000 քաղաքացիներ (http://www.hayocartsivner.am/), այդ թվում, վերջին 11 տարիների ընթացքում պետական համակարգում իմ ազնիվ, հավատարիմ և պատասխանատու գործունեությունը` տալիս եմ իմ  հրաժարականը` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից և դուրս եմ գալիս Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Ես շատ լավ գիտակցում եմ, որ այս նոր ժամանակաշրջանը ներկա և եկող սերունդների համար լինելու է մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու հազարամյակը: Ուստի, քննության առնելով «Հայոց Արծիվների» Խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների  վերլուծությունները, առաջարկները և  45.117 անդամների անկեղծ ցանկությունը, որոշում ընդունվեց.   15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական  կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծել նոր` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որն  ուղղակի հավատարիմ է մնալու «Հայոց Արծիվների» որդեգրած ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությանը և շարունակելու է «Հայոց Արծիվների» ազգային-պետական-հայրենասիրական գործունեությունը` կրկին ջանք ու եռանդ չխնայելով Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայերի միասնության ամրապնդման և հայոց պետականության, հայոց սուրբ հողի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում:
Գիտակցական իմ կյանքում, 26 տարիների գործունեությունս, բացառապես, ուղղված է եղել իմ պետության և իմ ժողովրդի արտաքին անվտանգության ապահովմանը, ասել է թե` հայոց բանակ, հայ զինվոր, զորամասեր, սահմանագիծ, մարտական հենակետեր և արտաքին պաշտպանություն. հետայսու իմ և նորաստեղծ կուսակցության առանցքային առաքելությունն եմ համարում   իրականացնել նույնքան   շռնդալից ու չերկրորդվող գործունեություն   Հայաստանի` այժմ  նաև` ներքին կայունության համար: Այո՛, «Հայոց Արծիվներն», իր վաստակած  հեղինակությամբ, մեծ փորձով և վճռականությամբ,  մնալով հայոց սուրբ հողի պաշտպանության խրամատներում, միաժամանակ, մտնում է Հայաստանի ներքին քաղաքականության պայքարի մեջ՝ հաղթելու և, իրոք, կառուցելու մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաքելությունը հայ ազգի և հայոց պետականության ներքին և արտաքին անվտանգության ապահովումն է:
Մարդկության պատմության ողջ ընթացքում, մասնավորապես քաղաքականության մեջ, հասարակական կազմակերպության կամ կուսակցության Առաջնորդի որդեգրած գաղափարախոսությունը երբեք  չի փոխվել և չի կարող փոխվել, իսկ կարգախոսները փոխվել են պարտադիր՝ համաձայն ժամանակաշրջանի պահանջների:
Այնպես, ինչպես «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն  իր   գործունեության    յոթ   տարիների    ընթացքում  որդեգրել   էր  «Իմ միջոցով՝ ազգիս համար»,  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն ութ տարիների ընթացքում` «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Առաջնորդ» կարգախոսները, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն  էլ  որդեգրել է  «Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ,  Հայաստա՛ն» կարգախոսը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր  մասնակցությունն է ունենալու առաջիկայում տեղի ունենալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  ընտրություններին:
Իսկ ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է որդեգրելու «Հայոց Արծիվներ. Միասնական   Հայաստան»   կուսակցությունը:   Նախ`   կրկին    հիշեցնեմ,   որ   իմ  26-ամյա հայրենանվեր գործունեությունը, ինչպես եղել է, կա և լինելու է բացառապես հայածին ու հայակենտրոն, այնպես էլ նոր կուսակցության գործունեությունը, բնականաբար, կլինի հայածին և հայակենտրոն:  Միևնույն  ժամանակ, անբեկանելի է, որ 21-րդ դարում, Երկիր մոլորակում չկա որևէ պետության մեջ գործող մի կուսակցություն, որն իր ժողովրդի և իր պետության անվտանգության  և վերջինիս  հզորացման համար չունենա դաշնակից-բարեկամ պետություն, որն էլ ենթադրում է արտաքին քաղաքականության կողմնորոշվածություն:
Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի  Դաշնության` ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի, ձեռք ձեռքի բռնած, պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա եղբայրների և դաշնակից-բարեկամ պետությունների: Հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը, բացառապես, կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ,  անփոխարինելի բարեկամությունից:
Կո՛չ եմ անում արցախյան  հերոսամարտ հաղթանակած ողջ հայ ժողովրդին. չտրվե՛լ  արևմտյան այլասերված  բարքերին և չգայթակղվե՛լ, այլ հայ ընտանիքում միշտ անսասան պահել նախնիներ-ծնող-զավակ անքակտելի կապը:
«Պրոե՞կտ է» արդյոք «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը: Զավակն իր ծնողի համար երբեք  չի  կարող պրոեկտ լինել:  Այսինքն` 15 տարի առաջ հայ ընտանիքում ծնված  «Հայոց Արծիվները» ոչ միայն ինձ, այլև համայն հայության համար չի կարող պրոեկտ լինել ճիշտ այնպես, ինչպես հայ ազգի հզոր ապագայի կերտումը  չի կարող պրոեկտ լինել հայ ժողովրդի համար: Սա նշանակում է, որ, իրոք, հա՛յ ժողովուրդն է «Հայոց Արծիվները»:
«Աստվա՛ծ,  Հա՛յ Ազգ,  Հայաստա՛ն»:

Հաջորդ հարցերի պատասխանները կհնչեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության առաջիկայում կայանալիք հիմնադիր համագումարում:

Անսասան հավատքով և խորին հարգանքով՝
Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» կողմից կազմակերպված
 1.500-րդ միջոցառումը ՀՀ ՊՆ 1-ին բանակային
զորամիավորման 8 զորամասերի համար

23.02.2018 թ.

Արցախի վերածննդի օրվա՝ Հայոց ազգային զարթոնքի 30-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային զորամիավորման 8 զորամասերին՝ սպաներին, ենթասպաներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու Արցախի վերածննդի օրը՝ Հայոց ազգային զարթոնքի 30-րդ տարեդարձը: Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ լռության րոպե հայտարարվեց՝ հայրենիքի սահմանների պաշտպանության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառումների ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյանի. «Պաշտպանության նախարարության 1-ին բանակային զորամիավորման ազգապա՛հ հրամանատար, գնդապետ Արարատ Մելքումյան, հայրենապա՛հ զինվորականներ, հարգարժա՛ն հյուրեր, թուրք ոսոխների դեմ Լեռնահայաստանի հերոսամարտ հաղթանակած զորավար գարեգին Նժդեհը պատգամում էր. «Բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»: Ես ավելացնում եմ. Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, պատմական Հայաստանի արքա Տիգրան Մեծի արժանավոր զավակներ: Այո՛, դո՛ւք եք, որովհետև դո՛ւք եք կարողանում արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնել խղճներիդ և ասել. «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որ քեզ հաղթություն պիտի բերեմ»: Եվ այդ հաղթությունը դո՛ւք եք բերում ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունը իր գործունեության 15 տարիների ընթացքում, այսօր, այստեղ, Արցախի սուրբ հողի վրա կազմակերպում է 1.500-րդ հայրենասիրական միջոցառումը, որի առթիվ ուզում եմ շնորհավորել ձեզ բոլորիդ բուռն ծափահարություններով:
 Ազնվասի՛րտ զինվորականներ, ուղիղ 30 տարի առաջ, 1988 թվականի փետրվարի 20-ը Երկիր մոլորակում բնակվող անպարտելի հայ ժողովրդի համար դարձավ և՛ Արցախի Հանրապետության անկախության, և՛ Հայաստանի Հանրապետության անկախության հիմնասյունը՝ որպես Արցախի վերածննդի՝ Ազգային զարթոնքի տոն:
Հայաստանի ազգային-պետական-հայրենասիրական դաշտում գործող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ՝ հայոց հաղթական պատմություն կերտած Ազգային զարթոնքի տոնի առթիվ:
Քրիստոսապա՛շտ զինվորականներ, միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց առաջնորդ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, ի դեմս՝ խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի սուլթանիզմով տառապող ղեկավարների, իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե՛ք, որ հայոց սահմանագծի սուրբ հո՛ղն է մնայուն և հավերժական Հայաստանը: Միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնել Հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր Քրիստոնյա Հայաստան: Հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում ու ուղեղներում:
Աստված պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքներին:
Աստված պահպանի Հայաստանին, Արցախին, սփյուռքին և հայոց սուրբ հողը:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ Հայոց անկախ պետականությունը»:

Խաչիկ Ասրյանը թանկարժեք իրային նվերներով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց պաշտպանության նախարարության 1-ին բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Արարատ Մելքումյանին, զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալներին, բոլոր զորամասերի հրամանատարներին, ինչպես նաև զորամասերի սպաներին, ենթասպաներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին: Խաչիկ Ասրյանը բոլոր զորամասերին նվիրեց նաև մարզագույք:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը
 Հայաստանի և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր

10.02.2018 թ.

     Հայոց Ազգային Բանակի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էին Հայաստանի և Նախիջևանի սահմանագծի 8 մարտական հենակետերում՝ սպաներին, ենթասպաներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու  Հայոց ազգային բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը: Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ լռության րոպե հայտարարվեց՝ հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառումների ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյանի. «Ազգապա՛հ հրամանատար, գնդապետ Կարեն Սերոբյան, հայրենաշո՛ւնչ զինվորականներ, դարեր ի վեր մենք չենք ունեցել անկախ պետականություն, ինչպես նաև ազգային բանակ: Այսօր այդ երազանքը իրականություն է դարձել բոլորիս համար: Մենք ունենք հայոց անկախ պետականություն և մարտունակ ազգային բանակ: Պետականություն և բանակ, որոնք կայացան 20-րդ դարավերջին հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում: Պետականություն և բանակ, որոնց կայացման գործում բացառիկ ներդրում ունեցան ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները: Փա՛ռք ու պատիվ նրանց և Ձեզ՝ արժանապատիվ զինվորականներ: «Հայոց Արծիվները» հայ ընտանիքում ծնված, հայ ընտանիքի ծոցից ելած հայրենասիրական շարժում է: Ավելին, դո՛ւք եք «Հայոց Արծիվը»: Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպության Խորհրդի անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, ինչպես հայոց ազգային բանակի կազմավորման 26-րդ, այնպես էլ ազգային, պետական, հայրենասիրական դաշտում գործող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպության հիմնադրման 15-րդ տարեդարձների առթիվ: Ազնվասիր՛տ զինվորականներ, միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց առաջնորդ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, ի դեմս՝ խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի սուլթանիզմով տառապող ղեկավարների, իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե՛ք, որ հայոց սահմանագծի սուրբ հո՛ղն է մնայուն և հավերժական Հայաստանը: Միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնել Հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր Քրիստոնյա Հայաստան: Հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում ու ուղեղներում:
Աստված պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքներին:

Աստված պահպանի Հայաստանին, Արցախին, սփյուռքին և հայոց սուրբ հողը:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը»:

Խաչիկ Ասրյանը թանկարժեք իրային նվերներով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց N զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Սերոբյանին և նրա բոլոր տեղակալներին, ինչպես նաև 8 մարտական հենակետերում մարտական ծառայություն իրականացնող բոլոր սպաներին, ենթասպաներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյանի եւ «Հայոց Արծիվների» շնորհավորանքը
Հայոց ազգային բանակի կազմավորման
26-րդ տարեդարձի առթիվ
28.01.2018 թ.

Հայաստանապաշտ գաղափարախոսություն, անձնազոհ նվիրվածություն. ահա՛ բանակաշինության անկասելի ընթացքն ու փառահեղ հաղթանակների հիմքը:
Հայ ժողովրդի բոլոր տոների շարքին անգերազանցելիորեն անհրաժեշտ է քո ծննդյան օրվա խորհուրդը, Հայո՛ց բանակ, մեր ազգային ինքնության Դու բացառիկ խորհրդանշա՛ն ու հպարտությո՛ւն, մեր վերհառնումի ազգապահպան ո՛ւժ ու անկոտրում կա՛մք, հայրենի հողի պաշտամունքին զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք:
Դու ողջ հայության բանակն ես, նրա դարավոր փառքի կենդանի վկայությունը, Հայրենիքի սիրտն ու իր գենի արծվաթռիչ զարկերակը: Դու մեր ուժն ես, մեր աննկուն հպարտությունն ու ոսոխի սարսափը: Դո՛ւ ես մեր բազմանվաճ հաղթանակների զենքը, իսկ ահա քո ամենահզոր զենքն ու անընկճելի ուժը քո ազգային ոգին է:
«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ 26 գարուններիդ պատվավոր լուսաբացները եւ մաղթում քեզ զորավոր ուժի ու բանականության միասնություն, անխոցելի մարտավարություն, բարձրագույն ռազմարվեստի տիրապետման նախնյաց ժառանգություն, աննահանջ հայրենապաշտություն եւ Հայրենիք պահող անբեկանելի երդում:
Երախտագիտության եւ խոնարհումի խոսքս եմ ուղղում Հայոց քաջերի պանթեոնի բոլոր ննջեցյալներին, ովքեր մարտիրոսվեցին հանուն մյուսների ապրելու իրավունքի եւ իրենց կյանքով նվաճեցին Հայոց բանակի հաղթանակները:
Երախտագիտության եւ խոնարհումի խոսքս եմ ուղղում հայոց սուրբ հողի պահապանª արծվային սլացք ունեցող զավակներին, ովքեր, հավատալով իրենց ազգի ու հայրենի տան՝ Հայաստանի վաղվա պայծառ օրվան եւ ցուցաբերելով արժանապատիվ հայրենատիրոջ հատկություններ՝ համարձակություն, ուժ եւ պատիվ, ամուր են պահում մեր թիկունքն ու անառիկ՝ մեր սահմանները:
Այսօր էլ հանգիստ չեն Հայոց պետության սահմանները, սակայն Հայկյան դյուցազուն զավակներիդ արիաբար դիմադրելու շնորհիվ է, որ խաղաղ են մեր արեւածագերը, քանզի կամքդ հաստատ է, Հայոց բանա՛կ, նվաճումներդ՝ արդար:
Վախի բացակայությունը չէ արիությունը. այն սեփական վախին դիմակայելն է: Ուրեմն արիություն ու անսասան նվաճումներ քե՛զ, հայրենապա՛հ Հայոց ազգային բանակ:

«Հայոց արծիվներս» հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք քո անցած փառավոր ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք քո երդվյալ զինվորը՝ միշտ քո կողքին...

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց ազգային բանակ:

Փա՛ռք Հայոց ազգային բանակին:

Փա՛ռք Հայոց առաջնորդին:

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը:

Աստված պահապան բոլորիս:

ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ
«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը
Անկախության տոնի առթիվ

21.09.2017 թ.

Հայաստանաշե՛ն հայեր,

Արարչագործ ու Քրիստոսապաշտ հայ ժողովուրդը 20-րդ դարավերջին հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված եւ կենդանի հերոսների նվիրվածության ու անձնազոհության, ասել է թե՝ հայրենապաշտության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:

Դարերի դաժան փորձությունների միջով անցած հայ ազգը վերջապես անդամագրվեց անկախ պետությունների ընտանիքին եւ ի հեճուկս մեր բազում թշնամիների՝ փյունիկի նման կրկին հառնեց մոխիրներից:

Անկախության օրհնյալ զարթոնքի ուժով մենք վերականգնեցինք դարերով կորստյան մատնած հայոց փառքի դաբնիները, հայ ժողովրդի համար ապահովելով արցախյան ազատամարտի փառավոր հաղթանակ, ազգային դիմադրության ոգի և միջազգային արդի քաղաքականության դժվարին դերակատարումներին մասնակցելու հաստատուն ճանապարհ:

Ազգային պետական հայրենասիրական դաշտում 14 տարում 1.430 հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ կազմակերպած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ հայոց ազգի մեծագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ եւ մաղթում դեպի հավերժություն քայլող հզոր ու անպարտելի Հայաստան, որի հարստությունն իր տաղանդավոր ժողովուրդն է, որի անկոտրում բազուկն արցախյան ծանր մարտերում փառահեղ հաղթանակ տարած հայոց ազգային բանակն է, որի ուժն ու կայունությունը բոլորիս համար բացարձակ արժեք դարձած հայոց անկախ պետականությունն է:

Փա՜ռք հայոց անկախության համար պայքարի ելած մեր հերոսական ժողովրդին:

Փա՜ռք հայոց սահմաններն անառիկ պահող հայոց ազգային անպարտելի բանակին:

Խոնարհում հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված հերոսների հիշատակի առջեւ:

Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաղթանակած հայոց հողի ուժն ու  առատությունը, մեր անխախտ լեռների համառությունն ու սառնասրտությունը և մեր արիակամ հերոսների անդավաճան ոգու ուժը:

Հայրենատե՛ր հայեր,

Հայն ունի երկու հավատք՝ Աստված եւ Հայաստան, ու թո՛ղ Աստված եւ Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում եւ ուղեղներում:

Աստված պահպանի Ձեզ եւ Ձեր ընտանիքներին:

Աստված պահպանի Հայաստանին, Արցախին, Սփյուռքին և հայոց սուրբ հողը:

Հարգանքով`
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը
Պն 5-րդ բանակային զորամիավորում

20.09.2017 թ.

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները՝ կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորում՝ նպատակ ունենալով զորամիավորման տարածքում տեղակայված 5 զորամասերի սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորել տոնի առթիվ:  Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: Ելույթ ունեցավ նաեւ «Հայոց Արծիվներ»-ի առաջնորդ Խաչիկ Ասրյանը՝ մասնավորապես նշելով. «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման հայրենապա՛հ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյան, ազգային բանակի ազգապա՛հ զինվորականներ, Քրիստոսապա՛շտ Տեր Հայր,  սիրելի՛ արծիվներ,  բազմաթիվ անգամ ելույթ եմ ունեցել ինձ համար հարազատ դարձած, մարտական ծառայություն իրականացնող պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսում և ելույթս միշտ սկսել եմ Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհի պատգամներով. «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով»: Ես ավելացնում եմ. «Ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման: Ահա՛, իմ դավանած հայրենասիրությունը»:  Նժդեհը շարունակում էր. «Երիտասարդությունը լեռներից իջնող ամեհի մի հեղեղ է, որ կարող է և՛ օրհնաբեր լինել, և՛ ավերիչ»: Դո՛ւք եք օրհնաբերը, Քրիստոսապաշտ զինվորներ: Այո՛, դո՛ւք եք, որովհետև դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնում խղճներիդ և ասում. «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերեմ», և այդ հաղթությունը դուք եք բերում ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար:
Ազգային պետական հայրենասիրական դաշտում 14 տարում 1.450-ից ավել հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ կազմակերպած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ: Անկախություն, որ կերտվեց 20-րդ դարավերջին՝ արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում: Անկախություն, որի կայացման գործում բացառիկ ներդրում ունեցան ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները: Փա՛ռք ու պատիվ նրանց և Ձեզ՝ արժանապատիվ զինվորականներ:
Միշտ գիտակցե՛ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը:
Միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնել Հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր Քրիստոնյա Հայաստան»:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ հայոց ազգային բանակը,
Կեցցե՛ հայոց անկախ պետությունը:
Աստված պահպանի ձեզ և ձեր ընտանիքներին:
Աստված պահպանի Հայաստանին, Արցախին, Սփյուռքին և հայոց սուրբ հողը»:
Խաչիկ Ասրյանը թանկարժեք նվերներով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և  թանկարժեք նվերներով պարգևատրեց նաև զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալներին, զորամասերի հրամանատարներին: «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով և թանկարժեք նվերներով պարգևատրվեցին  հինգ զորամասերի մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցն
Արցախի հարավարևելյան շրջանում մարտական
ծառայություն իրականացնող զորամասեր
01.09.2017 թ.
Արցախի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի անդամները՝ կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էին Արցախի հարավարևելյան շրջանում մարտական ծառայություն իրականացնող զորամասերում՝ նպատակ ունենալով սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորել տոնի առթիվ: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: Ելույթ ունեցավ նաեւ «Հայոց արծիվներ»-ի առաջնորդ Խաչիկ Ասրյանը՝ մասնավորապես նշելով. «Պաշտպանության բանակի 18-րդ դիվիզիայի ազգապա՛հ հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյան, հայոց ազգային բանակի հարգարժա՛ն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ, սիրելի՛ արծիվներ:

Արցախի սուրբ հողի վրա մարտական ծառայություն իրականացնող պատմական այս զորամասում ելույթս սկսում եմ Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհի պատգամով. «Բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, պատմական Հայաստանի արքա Տիգրան Մեծի արժանավոր զավակներ: Այո՛, դո՛ւք եք, որովհետև դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնում խղճներիդ և ասում. «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որ քեզ հաղթություն պիտի բերեմ»: Եվ այդ հաղթությունը դո՛ւք եք բերում ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար:

Ազգային պետական հայրենասիրական դաշտում 14 տարում 1.450 հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ կազմակերպած «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ Արցախի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ: Անկախություն, որ կերտվեց 20-րդ դարավերջին՝ արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում: Անկախություն, որի կայացման գործում բացառիկ ներդրում ունեցան ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները: Փա՛ռք ու պատիվ նրանց և Ձեզ՝ արժանապատիվ զինվորականներ:

Միշտ գիտակցե՛ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը:

Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած է հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդը՝ ի դեմս խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված-հորինված Ադրբեջանի, իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող, ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները:

Թող Աստված պահպանի ձեզ և ձեր ընտանիքներին:

Թող Աստված պահպանի Հայաստանին, Արցախին և Սփյուռքին:

Կեցցե՛ք դուք,

Կեցցե՛ հայոց ազգային բանակը,

Կեցցե՛ հայոց անկախ պետությունը»:

Խաչիկ Ասրյանը կազմակերպության խորհրդանիշ սպիտակագլուխ արծիվ հուշանվերով և թանկարժեք նվերով պարգևատրեց ՊԲ 18-րդ դիվիզիայի հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանին: «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալով և թանկարժեք նվերներով պարգևատրեց դիվիզիայի հրամանատարի բոլոր տեղակալներին և զորամասերի հրամանատարներին: Թանկարժեք նվերներով պարգևատրվեցին նաև զորամասերի մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ:
Հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը երախտագիտություն հայտնեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն, հայրենասեր հայորդի Ռալֆ Յիրիկյանին՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Շնորհավո՛ր ծնունդդ,
հայոց հայրենաշեն ՆԱԽԱԳԱՀ

30.06.2017 թ.

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ
«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան 63-րդ տարեդարձը, մաղթում   քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, հայրենիքի ու ազգի համար անբասիր ծառայության և բեղմնավոր ու ազգօգուտ աշխատանքի շարունակականություն, որն իրականացրել եք Դուք՝ անընդհատ լրացնելով վաստակաբեռ Ձեր կենսագրությունը, ինչպես և հայոց պետականաշինության կողքին մշտապես լինելու աստվածատուր առաքելություն:
Հայոց անկախ պետականության վերականգնումը, որի ակունքներում կանգնած եք եղել Դուք, հայ ժողովրդի ինքնուրույնության և հզորացման առհավատչյան է:
Արցախյան ազատագրական պայքարի՝ ազգի համար բախտորոշ օրերին իսկական հայրենասերի պահվածքով ու հաստատակամությամբ Ձեզ նվիրեցիք ազատության համար ոտքի ելած պատմական Արցախի ժողովրդի անկախության սուրբ գործին՝ ղեկավարելով ԼՂՀ ինքնապաշտպանությունը:
Ձեր և մեծանուն հայ հերոսների վճռականության, անկոտրում ոգու, հայրենապաշտության շնորհիվ հինավուրց և քրիստոնյա հայ ժողովուրդը հաղթանակ տարավ խառնածին ցեղերի միավորման արդյունքում ձևավորված-հորինված Ադրբեջանի դեմ: Հայ ժողովուրդը վերականգնեց պատմական արդարությունը, որում ունեցած մեծ վաստակի համար Դուք ևս արդարացիորեն արժանացաք Արցախի հերոսի կոչման:
Որպես Հայաստանի Հանրապետության նախագահի և զինված ուժերի գերագույն  գլխավոր  հրամանատարի՝ թող Ձեր իմաստությունն ու փորձն անպակաս լինեն Հայկական բարձրավանդակից՝ միշտ կայուն ու անխոցելի պահելով հայոց պետականությունն ու հայոց հողը:
«Հայոց արծիվներս» եղել և մնալու ենք մեր հայրենիքի հավատավոր զինվորը, Հայաստանի օրինավոր քաղաքացին, հայրենիքի վտանգի պահին՝ նրա առաջին պաշտպանը:
«Հայոց արծիվներս» եղել և մնալու ենք «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց առաջնորդ» եռամիասնության արժեքային համակարգի կրողն ու ջատագովը և պատրաստ ենք այն փոխանցել գալիք սերունդներին՝ որպես համայն հայության միասնության հիմք:
Կրկին շնորհավորում ենք Ձեզ՝ մեր հայրենիքին մաղթելով խաղաղ լուսաբացներ, իսկ հայ ժողովրդին՝ մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կերտելու հավատ, վստահություն և ձգտում:

Շնորհավոր ծնունդդ, հայրենաշե՛ն առաջնորդ:

Աստված պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքին:

Աստված պահպանի Հայաստանը, Արցախը և հայացքով դեպի մայր հայրենիք շրջված Սփյուռքը:

Խորին հարգանքով`
«Հայոց արծիվներ»հայրենասիրական հասարակական
   կազմակերպությանհիմնադիր նախագահ,
«Հայոց արծիվներ»մարտական ջոկատի հրամանատար,
գնդապետ Խաչիկ Ասրյան  

ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ.
ՓԱ՛ՌՔ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
05.05.2017 թ.

Քրիստոսապա՛շտ Հայեր,
Հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի պատմության հաղթական էջերում իրենց հաստատուն տեղն ունեցան մայիսյան փառավոր հերոսամարտերն ու հաղթանակները:
Մայիսյան պատմական հաղթանակները՝ «Վասն՝ հավատո, վասն՝ հայրենյաց», ճակատագրական են եղել հայերիս համար. Ավարայրի ճակատամարտ, Առաջին հանրապետության կազմավորում, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ, Շուշիի բերդի փառավոր ազատագրում և Արցախի պաշտպանության բանակի ստեղծում:
Մայիսյան հերոսամարտերն սկսվում են մեր հերոս նախնիների բազում հաղթանակներով, հայրենիքի պաշտպանության համար կյանքով հատուցելու երդման հիշողություններով՝ կրկին նշանավորելով հայոց մտքի ու բազկի միասնության հաղթանակները:
Մենք հպարտ ենք, որ ժառանգորդն ենք հերոսական հայ ժողովրդի արժանավոր զավակների, ովքեր պատերազմի գողգոթայով անցան և իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեցին հայրենիքին:
1945 թ. մայիսի 9-ին մեր հայրերն ու պապերը Երկրորդ համաշխարհայինից տուն վերադարձան ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած մեծ հաղթանակով: Փառք ու պատիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնց փորձն ու իմաստնությունը քաջալերեցին և ուղղորդեցին արցախյան ազատամարտի մեր հերոսներին:
1992 թ. մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը արծիվ հայորդիներն ազատագրեցին բերդաքաղաք Շուշին: Հազար փա՛ռք Շուշի բերդաքաղաքն ազատագրող քաջաց քաջերին:
Նույն թվականին ձևավորվեց Արցախի պաշտպանության բանակը, որի սահմաններ չճանաչող քաջությունն ամուր ու հաստատուն է պահում հերոսական Արցախ աշխարհի սահմանները: Փառք ու պատիվ Արցախի պաշտպանության բանակին ու նրա քաջարի հրամանատարներին:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին մայիսյան եռատոնի փառավոր հաղթանակների առթիվ և ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում հզոր ու պաշտպանված պետականություն, մշտապես մարտունակ հայոց ազգային բանակ, հայկական անսասան միասնություն, հայոց ոգու անխորտակելի թռիչք ու միասնական Հայաստան:
Փա՛ռք հայ ժողովրդին, նրա փառավոր անցյալին, Վարդանանց, Հայրենական մեծ, Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի, Լեռնահայաստանի և արցախյան պատերազմներում «իմացյալ մահով» անմահացածներին: Նրանք մայիսյան ճակատամարտերում ամրագրեցին Հայաստանի և Աստծո հավերժությունը:
Հաղթարշավների շքերթի ժամանակ փառաբանում ենք մայիսի 28-ին Հայոց առաջին հանրապետության կազմավորման պատմական արժեքավոր իրադարձությունը և ասում.  «Դու հավե՛րժ ես, ի՛մ Հայաստան»...

Հարգանքով՝
    «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
    կազմակերպության հիմնադիր նախագահ,
   «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի
   հրամանատար,  գնդապետ՝  Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը Վայք քաղաքում
տեղակայված պաշտպանության նախարարության N զորամաս

14.02.2017 թ.

Հայոց Ազգային Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհուրդը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր Վայք քաղաքում տեղակայված Պն N զորամաս՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու Հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյանի. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, հարգարժա՛ն Աշոտ Արսենյան, Վայոց ձորի մարզպետ, հարգարժա՛ն Հարություն Սարգսյան, պաշտպանության նախարարության 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, հարգարժա՛ն գնդապետ Վալերի Քոչարյան, զորամասի հարգարժա՛ն հրամանատար, ազգապահ զինվորականնե՛ր, քրիստոսապաշտ հայե՛ր, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Ազգային բանակ, որը կազմավորվեց հայ ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհի մեջ ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում, ազգային բանակ, որի կայացման և հզորացման գործում բացառիկ ներդրում ունեցան և ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները… փա՛ռք ու պատիվ նրանց և Ձեզ՝ հայրենապահ զինվորականնե՛ր… «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ՝ հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ: Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհը պատգամում էր. «Բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, զորավար Գարեգին Նժդեհի արժանավոր զավակներ: Այո, դո՛ւք եք, որովհետև, դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնելու խղճներիդ և ասելու. «Ես քո կենդանի սուրն եմ հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերի, և այդ հաղթությունը դուք եք բերելու ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար»: Հայրենապաշտ զինվորականնե՛ր, միշտ գիտակցե՛ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում, միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, ի դեմս՝ խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի սուլթանիզմով տառապող ղեկավարների, իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում ու ուղեղներում:
Աստված պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքներին:
Աստված պահպանի Հայաստանին, Արցախին և Սփյուռքին:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը»:
Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանին, Կազմակերպության հիմնադիր անդամ Սամվել Խաչատրյանին, N զորամասի հրամանատար, գնդապետ Արծվիկ Գրիգորյանին և զորամասի սպաներին: Խաչիկ Ասրյանը, նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանին, ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանին, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին, զորամասի հրամանատարի բոլոր տեղակալներին, մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագրային զինծառայողների:
Վայք քաղաքում տեղակայված պաշտպանության նախարարության N զորամասում կազմակերպած ռազմահայրենասիրական հերթական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի կողմից կազմակերպված ռազմահայրենասիրական միջոցառմանը աջակցելու համար:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Շնորհավո՛ր ծնունդդ, Խաչի՛կ Ասրյան
13.02.2017 թ.

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամներս ջերմորեն շնորհավորում ենք կազմակերպության հիմնադիր նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, բոլորիս կողմից սիրված ու վստահված, հասարակության մեջ իր աշխատասիրությամբ և ինքնատիպ անհատականությամբ հայտնի Խաչիկ Ասրյանի ծննդյան տարեդարձը` մաղթելով նրան քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, ազգային-պետական-հայրենասիրական անբասիր գործունեության մեջ հայրենիքի լուսավոր հորիզոններ տանող արծվային անխափան թռիչք:
Խաչիկ Ասրյան ազգային և հասարակական գործչի քսանհինգ տարվա հայրենանվեր գործունեությունը սկսվել է «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով, շարունակվել «Սյունաց Արծիվների» հետ` Գարեգին Նժդեհի մասունքների մոտ տված սրբազան երդումով և է՛լ ավելի նպատակային ու հաստատուն օծվել Եռաբլուրում՝ հանրապետության ողջ տարածքում հիմնադրած 301 մասնաճյուղերով՝ որպես հզոր հայրենասիրական շարժում: Խաչիկ Ասրյան պետական գործչի «Իմ միջոցով՝ ազգիս համար» կարգախոսը ուղենիշ է բոլոր արծիվներիս համար: Նա մեզ առաջնորդում է հայ ժողովրդի կարիքի բոլոր ճանապարհներով՝ այնտեղ առանձնացնելով ամենակարևորն ու սրբազանը` ազգային բանակի կողքին լինելու ներքին հրամայականը: Սահմանամերձ համայնքներ, տարբեր զորամասեր ու մարտական հենակետեր, հանդիպումներ զինվորների, հրամանատարների ու վետերանների հետ` ողջը նվիրված սերնդի գաղափարական հայրենասիրական դաստիարակությանը: Շուրջ 2000 միջոցառում… Այս բոլորի թիկունքում հայրենատեր քաղաքացին ու սրտացավ մարդն է կանգնած, որի խոսքին, ոգուն, նվիրատվություններին ու պարգևներին միշտ էլ սպասում են անձկավ ու սիրով: Մենք Խաչիկ Ասրյանի հետ միասին անցյալ տարվա ապրիլյան թեժ օրերին կամավոր զինվորագրվեցինք հայրենիքի պաշտպանության գործին: Թե մեկ ամսվա ընթացքում, որպես «Հայոց Արծիվներ» ջոկատի հրամանատար, ինչպիսի հոգատարությամբ ու սրտի ցավով էր մոտենում մեզնից յուրաքանչյուրին, դա զգալ ու նրա կողքին լինել էր պետք… Խաչիկ Ասրյանը ղեկավարում է նախարարության մասսայական սպորտի ոլորտը: Բազմիցս առիթ է եղել մասնակցելու Ծաղկաձորում և այլուր նրա ղեկավարությամբ կազմակերպված մասսայական մարզական միջոցառումներին: Նման աշխատասիրություն և պատասխանատվություն միայն նրանից կարելի է սպասել ու պահանջել: Խաչիկ Ասրյանի խոսքը գործ է, իսկ գործը` միշտ կատարյալ: Այսպիսին է արդեն քառասունյոթը բոլորած երեք հրաշալի զավակների հայր, հոգատար և սիրող ամուսին ու որդի, իր արծիվներին մեծ և հզոր քրիստոնյա Հայաստանի կառուցմանն ուղղորդող մեր առաջնորդը` Խաչիկ Ասրյանը:
Շնորհավո՛ր ծնունդդ, Խաչի՛կ Ասրյան: Քո ոգու պատգամը Հայաստանին և Հայաստանի սերը Քեզ:

Անսասան հավատով՝ «Հայոց Արծիվներ»
հայրենասիրական հասարակական

կազմակերպության Խորհուրդ

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը
 5-րդ բանակային զորամիավորում

30.01.2017 թ.

Հայոց Ազգային Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհուրդը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու Հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Հայրենասիրական միջոցառումն սկսելուց առաջ, Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ, լռության րոպե հայտարարվեց՝ հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյանի. «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հաղթապանծ հրամանատա՛ր, գեներալ–մայոր Կարեն Աբրահամյան, ազգապահ զինվորականնե՛ր, քրիստոսապաշտ հայե՛ր, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Ազգային բանակ, որը կազմավորվեց հայ ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհի մեջ ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում, ազգային բանակ, որի կայացման և հզորացման գործում բացառիկ ներդրում ունեցան և ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները… փա՛ռք ու պատիվ նրանց և Ձեզ՝ հայրենաշունչ զինվորականնե՛ր… «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ՝ հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ: Հայրենապաշտ զինվորականնե՛ր, միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, ի դեմս՝ խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի սուլթանիզմով տառապող ղեկավարների, իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե՛ք, որ հայոց սահմանագծի սուրբ հո՛ղն է մնայուն և հավերժական Հայաստանը: Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում ու ուղեղներում:
Աստված պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքներին:
Աստված պահպանի Հայաստանին, Արցախին և Սփյուռքին:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը»:

 

Խաչիկ Ասրյանը Կազմակերպության խորհրդանիշ՝ Արծիվ և սուր նվիրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին, ինչպես նաև «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերի սպաների: Խաչիկ Ասրյանը, նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալներին, 5 զորամասերի հրամանատարներին և մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագրային զինծառայողների:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերում կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի կողմից կազմակերպված ռազմահայրենասիրական միջոցառմանը աջակցելու համար:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը
Հայոց Ազգային Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ

27.01.2017 թ.

Ազնվասիրտ հայե՛ր,
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ հայոց պետականության լույսի տաճար, ազգային ուժի և ոգու, մեր էթնիկ ազնիվ ժառանգության, ներկա ու վաղվա օրերի հույս ու հավատ` Հայոց Ազգային Բանակի ամենածաղկուն ու մարտական հոբելյանական տարիքի` 25-րդ տարեդարձի առթիվ, հավատալով, որ Հայոց Բանակը իր փորձով ու մարտունակությամբ, իր արծիվ զավակների հեռատեսությամբ ու երդմնառու հավատարմությամբ, արցախյան հաղթանակների փառքով ու վեհությամբ, արցախյան և ապրիլյան պատերազմների անմոռաց քաջությամբ շարունակելու է զարդարել իր փառքի պսակը, որպես մահացու օղակ թշնամու պարանոցին և անառիկ բերդ հայոց սահմաններին:
Հայ ժողովրդի բոլոր տոների շարքին անգերազանցելիորեն անհրաժեշտ է քո ծննդյան օրվա խորհուրդը, Հայո՛ց Բանակ, մեր ազգային ինքնության Դու բացառիկ խորհրդանշա՛ն ու հպարտությո՛ւն, մեր վերհառնումի ազգապահպան ո՛ւժ ու անկոտրում կա՛մք, հայրենի հողի պաշտամունքին զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք:
Դո՛ւ ես ողջ հայության բանակը, նրա դարավոր փառքի կենդանի վկայությունը, Հայրենիքի սիրտն ու իր գենի զարկերակը: Դո՛ւ ես մեր ուժը, մեր աննկուն հպարտությունն ու ոսոխի սարսափը: Դո՛ւ ես մեր բազմանվաճ հաղթանակների զենքը…
Երախտագիտության և խոնարհումի խոսքս եմ ուղղում հայոց քաջերի պանթեոնի` Եռաբլուրի բոլոր ննջեցյալներին, ովքեր մարտիրոսվեցին հանուն մյուսների ապրելու իրավունքի և իրենց կյանքով նվաճեցին Հայոց Բանակի հաղթանակները, և սուրբ հողի պահապան արծվային սլացք ունեցող զինվորականներին, ովքեր, հավատալով իրենց ազգի ու հայրենի տան` Հայաստանի վաղվա օրվան և ցուցաբերելով արժանապատիվ հայրենատիրոջ հատկություններ` համարձակություն, ուժ և պատիվ` ամուր են պահում մեր թիկունքն ու անառիկ`մեր սահմանները:
Այսօր էլ հանգիստ չեն հայոց սահմանները, սակայն Հայկյան դյուցազուն զավակներիդ արիաբար դիմադրելու շնորհիվ է, որ խաղաղ են մեր արևածագերը, քանզի կամքդ հաստատ է, նվաճումներդ` արդար, Հայոց Բանակ:
Վախի բացակայությունը չէ արիությունը, այն սեփական վախին դիմակայելն է: Ուրեմն արիություն ու անսասան նվաճումներ Քե՛զ, հայրենապա՛հ Հայոց Ազգային Բանակ:
«Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք Քո անցած փառավոր ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք Քո երդվյալ զինվորը` միշտ Քո կողքին...
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց Ազգային Բանակ:

Կեցցե՛ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ,
Կեցցե՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:
ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՀԱՊԱՆ:

ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ`
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը
Ամանորի և
Սուրբ Ծննդյան տոների առթիվ

30.12.2016 թ.

Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայրենաշե՛ն քաղաքացիներ
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի, կազմակերպության 301 մասնաճյուղերի ղեկավարների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր և Ձեր ընտանիքների Ամանորն ու Սուրբ Ծնունդը` մաղթելով Ձեր սրբալույս օջախներին անմար կրակ ու ջերմություն, Ձեր սպասելիքներին` արարչական օրհնանք և շնորհ, անսասան ու միասնական քրիստոնեական հավատք, հայոց ազգին տրված դարավոր ժառանգությանը տեր լինելու և այն Ձեր զավակներին փոխանցելու քաջություն ու վճռականություն:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Աստվածային բարձրավանդակի` Հայաստանի և Արցախի սահմաններն անառիկ պահող ու անտրտունջ պաշտպանող հայոց հաղթարի զինվորականներին և նրանց ընտանիքներին` մաղթելով նրանց հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:
«Հայոց Արծիվներ»-ի առաքելությունը հայապահպանությունն է, իսկ առաջնահերթ ու գերակա խնդիրը` հայոց պետության և հայ ընտանիքի անվտանգության ապահովումն ու զարգացումը:
Մենք` հայրենատիրության ճանապարհով անցնող հայոց ազգի զավակներս, մեկ զգայուն սիրտ ունենք, այն է` Հայաստան, Արցախ և սփյուռք, որը, բազում փորձությունների միջով անցնելով, այսօր էլ ներդաշնակ տրոփում է մեր բոլորի կրծքում:
Արժանի՛ լինենք հայոց ազգային բանակի հաղթաբեր զինվորականների անպարտելիության ոգու հավերժությանն ու հայրենիքն ափի մեջ պահելու նրանց կերտած բազում հաղթանակներին:
Արժանի՛ լինենք մեր մայրերի սիրուն, մեր հայրերի վստահությանն ու մեր իմաստուն գենի անկասելի առաջընթացին:
Մենք հավատո՛ւմ ենք Հայաստանի պայծառ ապագային, մեր անկախ պետականության առաջընթացին և զարգացմանը, հայոց հաղթանակած բանակի և հայ ժողովրդի նորանոր հերոսական ձեռքբերումներին:
Մենք վստահո՛ւմ ենք քեզ` հաղթապանծ ժողովուրդ հայոց, որ դու եղել և մնում ես քո հզոր կամքի և միասնականության տերը` հայոց հայրենիքի անպարտելի ուժը:
Միշտ պետք է գիտակցել, որ Հայաստանն ավելին է, քան մենք բոլորս:
Միշտ պետք է գիտակցել, որ հայոց ազգային պետականության կառուցո՛ւմը պիտի լինի յուրաքանչյուր հայի երդումը:
Միշտ պետք է գիտակցել, որ մենք՝ հայերս, սրբազանպարտք ունենք կատարելու Աստծո առջև` անընդհատ հզորացնել հայկական բարձրավանդակը` կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան, իսկ մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստանի բնակիչը պետք է լինի հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատք ունեցող քաղաքացի:
Ազնվասիր՛տ հայեր,
Հայն ունի երկու հավատք` Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն մեր արյան մեջ, մեր սրտերում և ուղեղներում:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ, ազգաշե՛ն հայրենակիցներ:

Անսասան հավատքով և խորին հարգանքով՝  
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը
 մարտական հենակետեր

29.12.2016 թ.

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրյակին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհուրդը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հերթական անգամ այսօր հյուրընկալվել էր Հայաստանի և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Սահմանագծի մարտական հենակետերում Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում նշեց. «Ազգապա՛հ զինվորականներ, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդը իր դարավոր պատմության  էջերում  ամրագրեց  ձեռքբերումների  ևս  մեկ տարի և մուտք է գործում 2017 թվական` հավատքի, վստահության, հավատարմության, աշխատասիրության, պատասխանատվության, հզորացման տարի:
Ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող «Հայոց Արծիվների» և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ազգային բանակի ոգետենչ սպաներ, ենթասպաներ, զինվորներ, «Հայոց Արծիվներ», միշտ գիտակցե՛ք, որ բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել: Միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, ի դեմս խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի, իսկ ձեր թիկունքում են ամեն օր ձեզ փառաբանող, ձեզ սպասող թանկագին ձեր ծնողները: Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում և ուղեղներում:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ անպարտելի հայոց ազգային բանակը»:
Աստված պահպանի Ձեզ և Ձեր օջախներին:
Աստված պահպանի Հայաստանին, Արցախին, սփյուռքին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող հայոց սպաներին: Խաչիկ Ասրյանը նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Սերոբյանին, բոլոր սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառումների ընթացքում Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին աջակցելու համար:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյան.
Երևանը հայության սիրտն է

10.10.2016 թ.

Ազնվամեծա՛ր երևանցիներ,
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից մեր սրտաբուխ ողջույնն ենք հղում  քեզ՝ Երևան, որ հաղթահարելով հազարամյակների դիմադրությունը՝ այսօր կանգնել ես հպարտ ու գեղեցիկ՝ որպես աշխարհի չարության դեմ ուղղված խաղաղության դրոշ, որպես հայոց ազգի մայրաքաղաք, որը փյունիկի պես վեր հառնեց կանխամտածված հայաոչնչացումից և իր վարդագույն երազանքները սփռեց իր տաղանդավոր ու հայրենապաշտ սերնդի առաջ: 2798 տարի անց էլ բիբլիական Արարատի փեշերին դու փռել ես թևերդ՝ որպես դարեր գնացող հզոր  արծիվ, որպես հայության ազգահավաք ոգի ու ազգի զորավոր վահան: Մենք հպարտ ենք քո հաղթական փառքով, քո հարյուրավոր գիտական օջախներով, մշակութային կոթողներով, լայն ու ընդարձակ փողոցներով և ամենակարևորը՝ այն սերնդով, որ քո ներկայի ուժն է ու գալիքի անսասան ոգին:
Ծաղկի՛ր Երևան, տարածի՛ր բարեբեր շունչդ աշխարհով մեկ սփռված հայության համար՝ որպես ազգահավաքականության մեծ սպեղանի:
Մե՛նք սիրում ենք քեզ և հպա՛րտ ենք քեզանով՝ 2798 տարեկան մեր շքեղ Երևան...
Հայոց մայրաքաղաքի 2798-ամյակի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելով բոլոր քաղաքապետներին՝ առանձնակի ողջունում և շնորհավորում եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ քաղաքի նկատմամբ ունեցած իր սրտացավության, որդիական վերաբերմունքի և պատասխանատվության համար:

Խորին հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյան. «Ուսուցիչն ազգային արժեք է»

05.10.2016 թ.

Ազնվամեծա՛ր մանկավարժներ,
Ձեր արարչատու և սերնդապաշտ օրվա կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամների և անձամբ իմ անունից լիաբուռն ու ջերմաշունչ շնորհավորանքներս եմ հղում ձեզ` մաղթելով քաջառողջություն, սերնդի զարկերակը ճիշտ և ամուր պահելու ազգային նպատակասլացություն, արդարության և ճշմարտության սերմնացանի վարպետություն, ձեր իմաստնությունը ապագայի խոսնակներին կտակելու ինքնաբուխ նվիրում:
Սուրբ է ձեր գործը, քանզի Աստված է ամենամեծ ուսուցիչը և մեր իմաստուն նախնիները ուսուցիչներին դասել են աստվածների շարքը՝ հաճախ սրբատեղի դարձնելով նրանց ննջավայրը, ինչպես պատմության քառուղիներից հայոց ոսկեղենիկ այբուբենը բազում տառապանքներով մեր մատյաններին պահ տված մեր մեծ ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը:
Դուք տերն ու կրողն եք անցյալի մեր հոգևոր մեծ ժառանգության: Ձեր հերոսական պայքարի շնորհիվ է հայոց ազգը պահել իր ոգու արիությունն ու դիմադրել դարերի փորձությանը:
Ուղիղ քառորդ դար է, որ մենք` հայերս, մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան ենք կերտում, և թող երբեք չմարի ձեր ցանկությունը` ձեր սաներին տեսնելու հայրենատեր ու հայրենապաշտ, արդարամիտ ու օրինապահ, ճշտախոս ու ազնիվ քաղաքացի: Ես հաստատապես հայտարարում եմ. «Ուսուցիչն ազգային արժեք է»:
Հայն ունի երկու հավատք` Աստված և Հայաստան ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում և ուղեղներում, հայաստանապա՛շտ մանկավարժներ:

Խորին հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի
շնորհավորանքը Անկախության տոնի առթիվ
20.09.2016թ.

Հայաստանաշե՛ն հայեր,
Արարչագործ ու Քրիստոսապաշտ հայ ժողովուրդը 20-րդ դարավերջին հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված եւ կենդանի հերոսների նվիրվածության ու անձնազոհության, ասել է թե՝ հայրենապաշտության շնորհիվ ձեռք բերեց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք՝ այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Դարերի դաժան փորձությունների միջով անցած հայ ազգը վերջապես անդամագրվեց անկախ պետությունների ընտանիքին եւ ի հեճուկս մեր բազում թշնամիների՝ փյունիկի նման կրկին հառնեց մոխիրներից:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ հայոց փառավոր ազգի մեծագույն տոնի՝ Հայաստանի 3-րդ հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ եւ մաղթում դեպի հավերժություն քայլող հզոր ու անպարտելի Հայաստան, որի հարստությունն իր տաղանդավոր ժողովուրդն է, որի անկոտրում բազուկն արցախյան ծանր մարտերում փառահեղ հաղթանակ տարած հայոց ազգային բանակն է, որի ուժն ու կայունությունը բոլորիս համար գերագույն արժեք դարձած հայոց անկախ պետականությունն է:
Փա՜ռք հայոց անկախության համար պայքարի ելած մեր հերոսական ժողովրդին:
Փա՜ռք հայոց սահմաններն անառիկ պահող հայոց ազգային անպարտելի բանակին:
Խոնարհում հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված հերոսների հիշատակի առջեւ:
Հայրենատե՛ր հայեր,
Հայն ունի երկու հավատք՝ Աստված եւ Հայաստան, ու թո՛ղ Աստված եւ Հայաստանը միշտ լինեն մեր արյան մեջ, մեր սրտերում եւ ուղեղներում:
Աստված պահապան Ձեզ եւ Ձեր ընտանիքներին:
Աստված պահապան Հայաստանին, Արցախին եւ Սփյուռքին:
Շնորհավոր անկախությունդ, Հայաստա՛ն:

Հարգանքով`
 «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ՝  Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը
5-րդ բանակային զորամիավորում

19.09.2016թ.

Հայոց անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էին 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյան. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ զորամիավորման մեծարգո՛ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյան, քրիստոսապա՛շտ Տեր Հայր, հայրենապա՛հ զինվորականներ, սիրելի՛ արծիվներ, 20-րդ դարավերջին, հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների շնորհիվ, ձեր շնորհիվ քրիստոնյա հայ ժողովուրդը ձեռք բերեց հայոց անկախ պետականություն և ազգային բանակ, պետականություն և բանակ, որոնք յուրաքանչյուրիս համար դարձան բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:
Ուղիղ 25 տարի է Երկիր մոլորակում բնակվող ողջ հայ ժողովուրդը տոնում է Հայոց անկախության տարեդարձը:
Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:
Պատմական Հայաստանի արքա Տիգրան Մեծի արժանավոր զավակներ, միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատաների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները՝ ի դեմս խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի սուլթանիզմով տառապող ղեկավարների, իսկ ձեր թիկունքում են ամեն օր, ամեն ժամ ձեզ փառաբանող, ձեզ սպասող թանկագին ձեր ծնողները, միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք Ազգ-Բանակը, որ հայ ժողովուրդն է Ազգ-Բանակը: Միշտ գիտակցե՛ք, որ Հայաստանը ավելին է, քան մենք՝ բոլորս: Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն մեր արյան մեջ, մեր սրտերում և ուղեղներում:
Աստված պահապան Ձեզ և Ձեր օջախներին:
Աստված պահապան Հայաստանին, Արցախին և Սփյուռքին:
Շնորհավոր անկախությունդ Հայաստա՛ն»:

Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց հինգ զորամասերի հինգ սպաների: Թանկարժեք իրային նվերներով պարգևատրվեցին 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալները, հինգ զորամասի հրամանատարները, մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերում կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին շնորհակալություն և երախտագիտություն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյան.
Շնորհավո՛ր անկախությունդ, անպարտելի՛ Արցախ

02.09. 2016 թ.

Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած հայրենատե՛ր քաղաքացիներ,
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից  ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝  ծանր պայքարի բովում իր աննահանջ կամքի  դրսևորման, Արցախ աշխարհը անխոցելի պահելու, դարերի երազած անկախ պետականությունը աշխարհի ողջ հայությանը պարգևելու, արյան գնով փայփայած  ու շենացրած Արցախի անկախության  25-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթում Ձեզ քաջառողջություն, երկաթյա կամք  ու  թշնամու ամենօրյա  ոտնձգությունների դեմ հակահարվածի  անբեկանելի հզոր ուժ:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդով 600 տարի պետականությունը   կորցրած հայ ժողովուրդը ունեցավ երկու հանրապետություն և ազերիների դեմ մղվող դաժան պայքարի արդյունքում  հաղթեց հայոց միասնականությունը՝ վեր բարձրացնելով ազգային արժանապատվության երկու դրոշները: Թո´ղ հավերժորեն ծածանվեն նրանք՝ հաղթանակի կամար կապելով խաղաղ ու աշխատասեր, քաջ ու անվեհեր, հայոց հայրենիքին տեր մեր հայրենակիցների համար:
Շնորհավո՛ր անկախությունդ, անպարտելի՛ Արցախ: Այսօրվա  տոնական ուրախ ժպիտը թող հարատևի յուրաքանչյուր  հայրենապաշտ Հայի ընտանիքում:

Հարգանքով՝
 «Հայոց  Արծիվներ» հայրենասիրական հասարակական
 կազմակերպության հիմնադիր նախագահ՝ Խաչիկ Ասրյան

«Արծիվների» գործունեության 13-րդ տարեդարձը և
Կազմակերպության 9-րդ համագումարը նշվեց
«Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում

18.06. 2016 թ.

2016 թվականի հունիսի 18-ին Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեության 13-րդ տարեդարձին և Կազմակերպության 9-րդ համագումարին նվիրված պաշտոնական միջոցառումը («Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 6 տարեկան է. 2010 թվականի հունվարի 27-ից մինչև 2016 թվականի մայիսի 9-ը կազմակերպել է 605 միջոցառում: «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2002 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 20-ը կազմակերպել է 821 միջոցառում): Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Կազմակերպության 301 մասնաճյուղերից ժամանած 477 պատվիրակներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, զինվորականներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, հասարակական, քաղաքական, պետական գործիչներ, հոգևորականներ: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հայոց պետականության սահմաններն անառիկ պահած և մարտիրոսված քաջորդիների հիշատակը: Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեության 13-րդ տարեդարձի հանդիսավոր միջոցառման ժամանակ ներկաները դիտեցին «Հայոց Արծիվների» կողմից տեսագրված փաստավավերագրական համառոտ պատմությունը՝ «Ազգ, Հայրենիք, Պետականություն» խորագրով, որը պատմում էր «Սյունյաց Արծիվների» 7-ամյա և «Հայոց Արծիվների» 6-ամյա գործունեության ժամանակ իրականացրած 1.426 միջոցառումների մասին: Ամենայն Հայոց Կաթողիկոս Տեր-Տեր Գարեգին 2-րդի օրհնանքի և շնորհավորանքի խոսքը հնչեցնելուց հետո Կազմակերպության գործունեության 13-րդ տարեդաձի առթիվ շնորհավորանքի խոսքով և հաշվետվությամբ հանդես եկավ Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը.
««Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 9-րդ համագումարին ներկա հայրենատե՛ր հայեր,
Քսանհինգ տարվա մեր անձնվեր գործունեության ամենափառահեղ էջը Հայոց անկախ պետականությունն է, որի շնորհիվ մենք 600 տարի հետո հայոց սուրբ հողի վրա վեր հառնեցինք, որպես երրորդ հանրապետություն՝ մեր ձեռքերում ամուր պահելով վերհառնումի հաղթական դրոշը, մեր բազուկներին կրելով Արցախի ազատագրության դրոշմը: Բազում խնդիրներով հանդերձ հայոց անկախ պետականությունը մեզ վերադարձրեց մեր արիական ոգին, որի համար պայքարում էին մեր հայրերը, ու շարունակում ենք պայքարել մենք...
Այն բազում գործերը, որ իրականացրել ենք մենք, ներառյալ ապրիլյան քառօրյա պատերազմին «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի՝ բարձր կարգապահությամբ մեկ ամիս Արցախի առաջնագծում գտնվելը, ապացուցում են, որ մենք մեր հայրենիքի երդվյալ զավակներն ենք և շարունակելու ենք իրականացնել նրա անկատար երազանքները:
Ելնելով Հայոց Ազգային Բանակի կողքին ավանդաբար կանգնած լինելու «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության երդմնապաշտությունից, Հայաստանն ու Արցախը հզոր ու պաշտպանված տեսնելու մեր համընդհանուր խնդիրներից՝ հայտարարում եմ.
Առաջին՝ «Հայոց Արծիվների» համար սուրբ է հայոց հողը, հայոց անկախ պետականությունը: Այն ձեռք ենք բերել պայքարով, արյունով, մեր ոգու ուժով և մեծ հավատքով տանելու ենք հավերժություն: Մենք ենք հայոց ազգային պետականության ժառանգորդները և պատվով պետք է կրենք նրա երդվյալ քաղաքացու կոչումը՝ դառնալով նրա իրական կերտողն ու պաշտպանը:
Երկրորդ՝ Հայոց բանակը մեր երկրի ու պետական անվտանգության անգնահատելի երաշխավորն է ու կատարյալ պաշտպանը: Հայոց Բանակն ազգի սիրտն է, իսկ մենք՝ նրա արյունատար երակները… Տասներեք տարվա մեր բազում գործունեության ընթացքում «Հայոց Արծիվների» հայրենանվեր աշխատանքի գրեթե ամբողջ մասը նվիրված է եղել Հայոց բանակին: Մեր ամուր կարգապահությամբ, անձնվեր հայրենատիրությամբ, փորձով ու իմաստնությամբ պարտավոր ենք համալրել ազգային բանակի պաշտպանական դիրքերը՝ նրա մեծագույն հաղթանակներին ու անսասան որոշումներին մշտապես աջակից լինելու հրամայականով: Մենք չենք ընդունում նահանջի հրամաններ, մեր հաղթանակները կարծրացած են հայոց ազգի հերոս զավակների արյան շաղախով:
Երրորդ՝ «Հայոց Արծիվներս» տեր ենք մեր ազգային ժառանգությանը՝ մեր ավանդույթներին, հայոց լեզվին ու մշակույթին, հայ ընտանիքի ամրությանն ու բազմազավակությանը: Մեր հաղթանակները կայուն են, իսկ ձեռքբերումները՝ անկասելի: Մենք պահանջատեր ենք և վերջ:
Չորրորդ՝ Մեր գերխնդիրը հայոց գենի պաշտպանվածությունն է: Հայոց գենի արմատում են երկրի քաջարի ռազմիկը, հայրենատերը, մշակույթի, կրթության ու գիտության հանճարը... հայրենիքը: Հեռու պահենք մեր սուրբ գենը հայրենիք ներխուժող արատավոր բարքերից՝ մեր տունն ավերող կոռուպցիայից, աղանդավորներից, թմրամոլներից և այլնից:
Հայազորացում. սա՛ է յուրաքանչյուր հայրենապահ հայի գերակայությունը:
Հինգերորդ՝  Հայաստանը աշխարհի հայության ուժն է, հայոց ազգի ներկա ու գալիք օրերի առհավատչյան: Մենք ազգովի ենք պատասխանատու մեր ձեռքբերումների և բացթողումների համար: Հայոց պետականությունն անընդհատ հզորացնելու ու նրա սահմաններն անխոցելի պահելու երդումով՝ ապրիլյան պատերազմի օրերին Արցախի առաջնագծում մեր անսասան հավատարմությունն ու անկոտրում մարտունակությունն ապացուցած «Հայոց Արծիվներ» ջոկատը և տասնյակ հազարավոր արծիվներ վստահեցնում ենք, որ ազգապահ հայ ժողովուրդը միշտ իր Գերագույն գլխավոր հրամանատարի կողքին է և շարունակելու է մնալ իր հաղթանակների տերն ու պատասխանատուն, ու կրկին մեր զորակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ համոզված լինելով, որ մենք ոչինչ չունենք հայոց Ազգի թշնամուն զիջելու, այլ ունենք մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու առաքելություն:
Վեցերորդ՝ Գտնվելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկներում՝ հայոց աշխարհը մշտապես ասպատակությունների զոհ է դարձել. հայրենազրկվել, կորցրել իր պատմական էթնիկ տարածքները, իր ազգային հարստությունը: Հայի տունն իր Հայրենիքն է: Հայն իր օջախում է արարում, որպես ազգ ու պետականություն: Մենք Հայաստանի ամբողջատիրության զինվորն ենք, նրա ներկա և ապագա անվտանգության երաշխավորը, Հայաստան-Արցախ-Սփյուռք՝ մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պետականություն հավերժախոսության գաղափարակիրը: Մեր խնդիրը Հայաստան աշխարհի ներքին և արտաքին հզորության ամրագրումն է՝ հիմքում ունենալով հային բնորոշ օրինապաշտությունը, աշխատասիրությունն ու պատասխանատվությունը, Քրիստոսապաշտ հավատքն ու միասնականությունը: Ազգային միասնականության մեր հզոր ուժով կերտելու ենք Մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան:
Հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան, և թո՛ղ Աստված ու Հայաստանը միշտ լինեն մեր արյան մեջ, մեր սրտերում և ուղեղներում:
Կեցցե՛ք դուք, կեցցե՛ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, կեցցե՛ հայրենապահ հայ ժողովուրդը...
Աստված բոլորիս պահապան, Աստված պահապան Հայաստանին, Արցախին ու սփյուռքին»:
Կազմակերպության 9-րդ համագումարը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ միաձայն վերընտրեց Խաչիկ Մայիսի Ասրյանին:
Համագումարը ընտրեց նաև Կազմակերպության ղեկավար մարմնի՝ 135 անդամներից կազմված Խորհուրդ, ինչպես նաև Վերահսկիչ հանձնաժողով՝ երեք անդամներով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Կազմակերպության ամենատարեց անդամը՝ 90-ամյա Արշակ Ռզգոյի Հարությունյանը, պարգևատրվեց «Աշխատանքային վաստակի համար» պետական պարգևով, իսկ Կազմակերպության 4 ակտիվ անդամներ պարգևատրվեցին ՀՀ Նախագահի շնորհակալագրերով: ՀՀ վարչապետի կողմից գրող, հրապարակախոս, Կազմակերպության նախագահության անդամ Ռուզան Ասատրյանը պարգևատրվեց Վարչապետի հուշամեդալով, իսկ Կազմակերպության 7 ակտիվ անդամներ պարգևատրվեցին Վարչապետի շնորհակալագրերով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեության 13-րդ տարեդարձի կապակցությամբ նախարարության գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի առավել ակտիվ անդամները:
Վերջում «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնի հնչեցումից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն՝ Կազմակերպության համագումարի բոլոր մասնակիցների համար:

     «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության  տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյան․
Փա՛ռք մայիսյան եռատոնի հերոսներին

09.05. 2016 թ.

Քրիստոսապա՛շտ և ազգապա՛հ հայրենակիցներ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի և   անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ  մայիսյան Եռատոնի փառավոր հաղթանակների առթիվ և մաղթում անընդհատ հզորացող ու պաշտպանված պետականություն, մշտապես մարտունակ  հայոց ազգային բանակ, հայկական անկոտրում միասնություն  ու անհաղթահարելի կամք,  հայոց  ոգու անխորտակելի թռիչք, միասնական  Հայրենիք և անսասան հավատք առ Աստված:
Եռատոնն սկսվում է մեր հերոս նախնիների բազում հաղթանակներով,  հայրենիքի համար  կյանքով հատուցելու երդման հիշողություններով, կրկին նշանավորելով հայոց մտքի ու բազկի միասնության հաղթանակները:  
1945թ. մայիսի 9-ին  մեր հայրերն ու պապերը Երկրորդ համաշխարհայինից  տուն վերադարձան ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած մեծ հաղթանակով, հաղթանակ, որը  հայոց սահմաններից  ընդմիշտ վտարեց թուրք բարբարոսին... Փա՛ռք ու պատի՛վ նրանց անմոռաց հիշատակին...
1992թ. մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը արծիվ հայորդիներն ազատագրեցին բերդաքաղաք  Շուշին…
Հազար փա՛ռք  Շուշի բերդաքաղաքն ազատագրող քաջաց  քաջերին...
Նույն թվականին ձևավորվեց  ԼՂՀ  պաշտպանության բանակը, որի սահմաններ չճանաչող քաջությունն ամուր ու հաստատուն է պահում հերոսական  Արցախ աշխարհի  սահմանները...
Կեցցե՛ ԼՂՀ հերոսական բանակը..
Փա՛ռք մեր ժողովրդին, նրա փառավոր  անցյալին, Վարդանանց  պատերազմի  «Մահ իմացյալ անմահներին», նրանք մայիսյան ճակատամարտում ամրագրեցին Հայրենիքի և Աստծո   հավերժությունը:
Կրկին շնորհավորելով դժվար փորձություն անցած մեր հպարտ և անկոտրում Մեծ ժողովրդին՝ մենք՝ մեր ավագների փորձի երդվյալ ժառանգորդներս, կոչ ենք անում բոլորին  համախմբվել հայոց պետականության դրոշի շուրջ, անխոցելի ու հզոր պահել մեր Հայրենիքը, մշտապես հովանի լինել և ամրագրել հայոց բանակի ոգին՝ որպես հայոց պետականության պաշտպանության ռահվիրայի, քանզի կա ազգային բանակ, կա հզոր ազգային պետականություն:
Հաղթարշավների շքերթը  փառաբանում ենք մայիսի 28-ին Հայոց առաջին հանրապետության կազմավորման պատմական արժեքավոր իրադարձությամբ   և  ասում. «Դու հավե՛րժ ես, ի՛մ  Հայաստան»...

Հարգանքով՝
            «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ,
 «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի հրամանատար,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը
 Հայոց Ազգային Բանակի  կազմավորման
24-րդ տարեդարձի առթիվ

27.01.2016 թ.

Հայաստանապաշտ գաղափարախոսություն, անձնազոհ նվիրվածություն. ահա՛ բանակաշինության անկասելի ընթացքն ու փառահեղ հաղթանակների հիմքը…
Հայ ժողովրդի բոլոր տոների շարքին անգերազանցելիորեն անհրաժեշտ է քո ծննդյան օրվա խորհուրդը, Հայո՛ց Բանակ, մեր ազգային ինքնության Դու բացառիկ խորհրդանշա՛ն ու հպարտությո՛ւն, մեր վերհառնումի ազգապահպան ո՛ւժ ու անկոտրում կա՛մք, երկրի, հայրենի հողի պաշտամունքին զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք:
Դու ողջ հայության բանակն ես, նրա դարավոր փառքի կենդանի վկայությունը, Հայրենիքի սիրտն ու իր գենի արծվաթռիչ զարկերակը. Դու մեր ուժն ես, մեր աննկուն հպարտությունն ու ոսոխի սարսափը, Դո՛ւ ես մեր բազմանվաճ հաղթանակների զենքը, իսկ ահա Քո ամենահզոր զենքն ու անընկճելի ուժը Քո ազգային ոգին է:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ 24 գարուններիդ պատվավոր լուսաբացները և մաղթում Քեզ զորավոր ուժի ու բանականության միասնություն, անխոցելի մարտավարություն, բարձրագույն ռազմարվեստի տիրապետման նախնյաց ժառանգություն, աննահանջ հայրենապաշտություն և Հայրենիք պահող անբեկանելի երդում...
Թո՛ղ փառավորվի սահմանապահ քաջակորով զավակներիդ անունները լույսի ճանապարհ անցնելիս:
Երախտագիտության և խոնարհումի խոսքս եմ ուղղում հայոց քաջերի պանթեոնի՝ Եռաբլուրի բոլոր ննջեցյալներին, ովքեր մարտիրոսվեցին հանուն մյուսների ապրելու իրավունքի և իրենց կյանքով նվաճեցին Հայոց Բանակի հաղթանակները, և սուրբ հողի պահապան արծվային սլացք ունեցող զավակներին, ովքեր, հավատալով իրենց ազգի ու հայրենի տան՝ Հայաստանի վաղվա օրվան և ցուցաբերելով արժանապատիվ հայրենատիրոջ հատկություններ՝ համարձակություն, ուժ և պատիվ՝ ամուր են պահում մեր թիկունքն ու անառիկ՝ մեր սահմանները:
Այսօր էլ հանգիստ չեն մեր սահմանները, սակայն Հայկյան դյուցազուն զավակներիդ արիաբար դիմադրելու շնորհիվ է, որ խաղաղ են մեր արևածագերը, քանզի կամքդ հաստատ է, Հայոց Բանա՛կ, նվաճումներդ՝ արդար:
Վախի բացակայությունը չէ արիությունը. այն սեփական վախին դիմակայելն է: Ուրեմն արիություն ու անսասան նվաճումներ Քե՛զ, հայրենապա՛հ Հայոց Ազգային Բանակ:  «Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք Քո անցած փառավոր ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք Քո երդվյալ զինվորը՝ միշտ Քո կողքին... Շնորհավո՛ր տոնդ, Հայոց Ազգային Բանակ:
Փա՛ռք ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ,
Փա՛ռք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ:
ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՀԱՊԱՆ:

ԽԱՉԻԿ  ԱՍՐՅԱՆ՝
                      «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը 
5-րդ բանակային զորամիավորում
23.01.2016 թ.

Հայոց Ազգային Բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի, ինչպես նաև հայոց անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայրենասիրական 25 միջոցառումներ է իրականացնում ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում, սահմանագծի մարտական տարբեր հենակետերում:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու  Հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Հայրենասիրական միջոցառումն սկսելուց առաջ, Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ, լռության րոպե հայտարարվեց՝ հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյանի. «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատա՛ր, հարգարժան գեներալ–մայոր Կարեն Աբրահամյա՛ն, արցախյան հերոսամարտ հաղթանակած հայրենապահ զինվորականնե՛ր, քրիստոսապաշտ հայե՛ր, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Ազգային բանակ, որը կազմավորվեց հայ ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհի մեջ ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում, ազգային բանակ, որի կայացման գործում բացառիկ ներդրում ունեցան և ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները… փա՛ռք ու պատիվ նրանց և Ձեզ՝ հայրենաշունչ զինվորականնե՛ր… «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ՝ հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ: Ազգապահ զինվորականնե՛ր, Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհը պատգամում էր. «Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով»… Ես ավելացնում եմ. «Ապրե՛լ, գործե՛լ, մեռնե՛լ հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման. ահա՛ իմ դավանած հայրենասիրությունը»: Նժդեհը շարունակում էր. «Բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, պատմական Հայաստանի արքա Տիգրան Մեծի Հայաստանապաշտ զավակնե՛ր: Այո՛, դո՛ւք եք, որովհետև դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնելու խղճներիդ և ասելու. «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերի»: Եվ այդ հաղթությունը դուք եք բերելու ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար: Միշտ գիտակցե՛ք, որ դուք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները:Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան: Միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝անընդհատհզորացնելհայկականբարձրավանդակը՝կառուցելովմեծևհզոր, քրիստոնյաՀայաստան:
Միշտ գիտակցե՛ք, որ Հայաստանն ավելին է, քան մենք բոլորս:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ անպարտելի հայոց ազգային բանակը»:

Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և 5 զորամասերի սպաների, ինչպես նաև Կազմակերպության խորհրդանիշ՝ արծիվ նվիրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին: Խաչիկ Ասրյանը նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալներին, 5 զորամասերի հրամանատարներին և մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագարային զինծառայողների:
Հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության մի շարք անդամներ՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման գործում մեծ ներդրում ունենալու համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերում կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց հայրենասեր հայորդիներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

«Հայոց Արծիվները» հերթական ռազմահայրենասիրական
միջոցառումը կրակային պատրաստվածության տեսքով
26.09. 2015 թ.

Հայոց անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ և Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող թվով 300 ուսանողների հետ միասին հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման զորավարժարան՝ ուսանողների կրակային պատրաստվածությանը նվիրված միջոցառում կազմակերպելու համար: Ռազմահայրենասիրական միջոցառումը սկսելուց առաջ, Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ, լռության րոպե հայտարարվեց՝ հայոց ցեղասպանության զոհերի և հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Զորավարժարանում կրակային միջոցառումից առաջ հնչեցին հայոց անկախության 24-րդ տարեդարձին նվիրված շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյան. «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, հարգարժան գեներալ – մայոր Իշխան Մաթևոսյան, հայոց ազգային բանակի հարգարժան զինվորականներ, հայոց անկախության ազնվագույն սերունդ, Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհը պատգամում էր. «Երիտասարդությունը լեռներից իջնող ամեհի մի հեղեղ է, որ կարող է և՛ օրհնաբեր լինել, և՛ ավերիչ»: Դո՛ւք եք օրհնաբեր սերունդը, արցախյան հերոսամարտ հաղթանակած քաջորդիների զավակներ: Այո՛ դուք եք, որովհետև դո՛ւք եք, կարողանալու արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնել խղճներիդ և ասել. «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որ քեզ հաղթություն պիտի բերի…», և այդ հաղթությունը դո՛ւք եք բերելու ձեր ընտանիքի, հայրենիքի համար…»: Ուղիղ 24 տարի է, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց Անկախության տարեդարձը, Անկախություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, Հայրենիքը: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բոլորիդ՝ Հայոց Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց հայրենատեր զավակներ, միշտ գիտակցեք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցեք, որ երիտասարդությունը ազգային գաղափարախոսության կրողն է, իսկ ազգային գաղափարախոսությունը՝ ազգային պետականության հիմնասյունը: Միշտ գիտակցեք, որ Ձեր անձնական շքեղությունը հայոց հզոր պետականությունն է, միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնել հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան:
Աստված պահապան Ձեզ և հայոց անկախ պետականությանը:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ հայոց ազգը,
Կեցցե՛ հայոց հայրենիքը,
Կեցցե՛ հայոց անկախ պետականությունը»:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման զորավարժարանում կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին շնորհակալություն և երախտագիտություն հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառմանը լրջագույնս աջակցելու համար:
Խաչիկ Ասրյանը խորին շնորհակալություն և երախտագիտություն հայտնեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական բոլոր միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:
Ելույթից հետո զորավարժարանում տեղի ունեցավ կրակային պատրաստվածություն՝ յուրաքանչյուրը ինքնաձիգով կրակելով 10 մարտական փամփուշտ:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

g