| 
                               
                            
                              
                                
                                    | 
                                    | 
                                 
                                
                                  Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ‹‹Հայոց Արծիվներ›› հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության  ակտիվ մասնակցությունը և քարոզչությունը 2013 թվականին տեղի ունեցող ՀՀ Նախագահական ընտրություններին՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության  Նախագահ Սերժ Սարգսյանի: /24.01.2013թ.  | 
                                 
                                | 
                               
                            
                               | 
                               | 
                               | 
                             
                            
                               | 
                               | 
                               | 
                             
                            
                               | 
                               | 
                               | 
                             
                            
                               | 
                               | 
                               | 
                             
                            
                            
                               | 
                               | 
                               | 
                             
                            
                               | 
                               | 
                               | 
                             
                            
                               | 
                               | 
                               | 
                             
                            
                               | 
                               | 
                               | 
                             
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                              
                                
                                
                                  
                                    
                                      «Հայոց Արծիվներ» հհկ Ընդհանուր  ժողովի 34-րդ նիստը Արարատի մարզի Մասիս քաղաքում, որին մասնակցում էին ինչպես Կազմակերպության  կողմից հիմնադրված 300 մասնաճյուղերի ղեկավարները, Նախագահության կազմը, այնպես էլ  Կազմակերպության ջերմագին բարեկամներ, հյուրեր` (ընդհանուրը` 470 մարդ), այդ թվում ՀՀ Նախագահի խորհրդական,  օլիմպիական չեմպիոն, համաշխարհային 43 ռեկորդների հիմնադիր, աշխարհի 7-ակի չեմպիոն  Յուրի Վարդանյանը, ՀՀԿ-ի փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, ՀՀԿ Խորհրդի  անդամ Գագիկ Մելիքյանը, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, Արարատի փոխմարզպետ  Սամվել Մինասյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը և այլոք: Կազմակերպության հիմնադիր  նախագահ Խաչիկ Ասրյանը Ընդհանուր ժողովին ներկայացրեց ամփոփիչ հաշվետվություն` նվիրված  «Հայոց Արծիվների» հիմնադրման և գործունեության 3-րդ տարեդարձին: Կազմակերպության նախագահ  Խաչիկ Ասրյանը ներկայացրեց «Հայոց Արծիվների» 3-ամյա գործունեության ամենամեծ ձեռքբերումները.  300 հիմնադրած մասնաճյուղեր-գրասենյակներ, իրականացրած 505 միջոցառումներ, Կազմակերպությանը  անդամագրված 31.388 քաղաքացիներ: Կազմակերպության Նախագահությունը 300 մասնաճյուղերի  համայնքների դպրոցների ռազմագիտության դասարաններին հատկացրեց (նվիրեց) 300 կոմպլեկտ  օդամղիչ հրացաններ:  Խաչիկ Ասրյանի կողմից Կազմակերպության  300 մասնաճյուղերի ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ` Հայաստանի Հանրապետությունում  տեղի ունեցող Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններում «Հայոց Արծիվներ»  ՀՀԿ-ի 21.000-ից ավելի ընտրող անդամներին     ընտրություններում   շատ   ակտիվ   մասնակցություն  ցուցաբերելու, ՀՀ Նախագահ  Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթները հասարակությանը ներկայացնելու մասին  կազմակերպչական հարցերի վերաբերյալ: Պատմական նիստի ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին  երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ Նախագահ  Սերժ Սարգսյանին` «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի կայացման և հզորացման գործում մեծագույն ներդրում  ունենալու համար: Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին,  մեծ հայրենասեր Ռայֆ Յիրիկյանին, մեծ հայրենասեր և բարերար Լևոն Հայրապետյանին Կազմակերպության  հայրենասիրական և ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներին մեծ աջակցություն  ցուցաբերելու համար: 
                                                   Ուժի  և հզորության խորհրդանիշ սուր և «Հայոց Արծիվների» խորհրդանիշ արծիվ հանձնվեց Յուրի  Վարդանյանին, Ռազմիկ Զոհրաբյանին, Գագիկ Մելիքյանին, Հարություն Արշակյանին, Սամվել  Մինասյանին, Սաշա Հակոբյանին:  /22.01.2013թ.                                                                                       
                                         | 
                                     
                                    | 
                                   
                                
                                
                                
                                
                                
                                | 
                               
                           
                          | 
                     
                  | 
               
              
              |