|
«Հայոց Արծիվներ». 2012-ը Ազգային Բանակի տարի |
09.01.2012 թ. |
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 344-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 170 մասնաճյուղ-գրասենյակ Հայաստանի Հանրապետության 22 քաղաքային և 148 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 25.000 մարդ:
Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ 2011 թվականը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարել էր Անկախության տարի, և 2011 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր «Հայոց Արծիվները» իրականացրել էր 20 խոշոր հայրենասիրական միջոցառումների շարք ազգային բանակի տարբեր զորամասերում` նվիրված հայոց Անկախության 20-րդ տարեդարձին:
Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ 2012 թվականը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարել է Ազգային Բանակի տարի, և հունվարից մինչև դեկտեմբեր «Հայոց Արծիվները» Ազգային Բանակի տարբեր զորամասերում կազմակերպելու և իրականացնելու է 20 խոշոր հայրենասիրաական միջոցառումների շարք, որոնք անցկացվելու են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման տեսքով:
Հայրենասիրական միջոցառումների իրականացման գլխավոր նպատակներից են բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, երիտասարդների, հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումը և ընդհանուր առմամբ հայոց ազգային բանակի` հայ ժողովրդի բացարձակ արժեքի դերի ու նշանակության խիստ կարևորումը հայ հասարակության շրջանում:
2012 թվականին` հունվարից մինչև դեկտեմբեր, Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը հայկական բարձրավանդակում գտնվող 20 բնակավայրերում կանգնեցնելու է 20 խաչքարեր` հիմնականում նվիրված արցախյան փառավոր հերոսամարտում նահատակված քաջորդիների հիշատակին:
Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» Կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ այսօր հյուրընկալվել էր Արմավիր քաղաքում տեղակայված մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան 55-րդ առանձին մոտոհրաձգային ուսումնական բրիգադում` շնորհավորելու և՛ ազգային բանակի 20-րդ տարեդարձը, և՛ զինվորի երդման արարողությունը: Սպաների, ենթասպաների, զինվորների և ծնողների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց Ազգային Բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց և՛ Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի և հայ զինվորի երդման արարողության կապակցությամբ: (Խոսք` Խաչիկ Ասրյան. «Հայոց Ազգային Բանակի պատվարժան սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հարգարժան հրամանատար, արժանապատիվ ծնողներ, սիրելի արծիվներ.
Բազմաթիվ անգամ ես ելույթ եմ ունեցել ինձ հարազատ ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում և խոսքս միշտ սկսել եմ Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհի պատգամներից. «Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով», ես ավելացնում եմ. «Հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է. սերն ու պաշտամունքը առ Աստված, սերն ու պաշտամունքը հայոց պետականության, քո ընտանիքի, նահատակված և կենդանի հերոսների, քո նախնիների հանդեպ, միաժամանակ քո նախնիներին գերազանցելու ձգտումը: Ահա՛ հայրենասիրությունը հայոց: Զորավար Նժդեհը շարունակում էր. «Բավական չէ իր ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը, լինել»: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, պատվելի սպաներ, ենթասպաներ, զինվորներ: Այո՛, դուք եք, որովհետև դուք եք կարողանալու արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնել խղճներիդ և ասել. «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերի», և այդ հաղթությունը դուք եք բերելու Ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը 2012 թվականը հայտարարել է Ազգային Բանակի տարի` նվիրված Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձին, և 20 խոշոր հայրենասիրական միջոցառումների շարք է սկսում Ազգային Բանակի տարբեր զորամասերում, միջոցառումներ, որոնց գերնպատակն է բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի, հայ սպայի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, հայ երիտասարդի, ընդհանուր առմամբ հայ հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումը և ազգային բանակի անգնահատելի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում: Այսօր նաև տոն է այս հզոր զորամասում, հայ զինվորի երդման արարողությունն է: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժման և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ` Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի և հայ զինվորի երդման արարողության կապակցությամբ: Միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր: Միշտ գիտակցեք, որ դուք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի, հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցեք հորինված ադրբեջանական ցեղի ցեղապետների կողմից հնչվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը: Միաժամանակ գիտակցելով նաև նրանց պարտվողական հոգեբանությունը` միշտ գիտակցեք հայ զինվորի, հայ սպայի մարտունակ ոգին, հաղթանակած ոգին, արցախյան փառավոր հերոսամարտը, միշտ գիտակցեք նահատակված հերոսների շիրիմների առջև խոնարհվելու անհրաժեշտությունը և գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ: Իսկ միասնության տանիքը Ազգային Բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և այդ ժամանակ ես կասեմ Ձեզ. «Կեցցե՛ք դուք, կեցցե՛ Ազգային Բանակը, կեցցե՛ հայոց Նախագահը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»):
Տոնական միջոցառման ընթացքում «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեց զորամասի հրամանատար, գնդապետ Գևորգ Ենոքյանը: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով պարգևատրվեցին զորամասի մի շարք զինծառայողներ: |
«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով |
|
|
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ»
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՄԱՆՈՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ |
23.12.2011 թ. |
Արժանապատի'վ հայեր
Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած անպարտելի հայ ժողովուրդը իր դարավոր պատմության էջերում ամրագրում է ձեռքբերումների ևս մեկ տարի և մուտք է գործում 2012 թվական` վստահության, հավատարմության, աշխատասիրության, պատասխանատվության, հզորացման տարի:
Հաշվի առնելով հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, հաշվի առնելով շատ արատավոր երևույթների մուտքը մեր իրականություն, այդ թվում աղանդավորական շարժումների տեսքով, հաշվի առնելով հորինված ադրբեջանական ցեղի ցեղապետների կողմից պարտվողական հոգեբանությամբ հնչվող ռազմատենչ հայտարարությունները և միաժամանակ հաշվի առնելով հայ զինվորի, հայ սպայի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակած ոգին, ազգային, հրեղեն ոգին` միշտ համախմբվե'ք միասնության տանիքի տակ. միշտ եղեք Ազգային Բանակի, Հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության կողքին: Միշտ գիտակցեք, որ Դուք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեր Ամանորը և Սուրբ ծնունդը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն, շարունակական հաջողություններ անձնական և պետականաշինության գործընթացներում, ինչպես նաև հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:
Աստված Ձեզ պահապան: |
Հարգանքով`
|
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ` Խաչիկ Ասրյան |
|
«Հայոց Արծիվների» Ամանորը և սպիտակագլուխ արծիվը |
20.12.2011 թ. |
Անցած կիրակի «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության համար պատմական և նշանակալի օր էր: Երևան քաղաքում տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Ընդհանուր ժողովի 26-րդ նիստը, որին հաջորդելու էր Ամանորի տոնակատարությունը: Կազմակերպության նիստին մասնակցում էին Կազմակերպության Նախագահության կողմից հիմնադրված 170 մասնաճյուղերի ղեկավար կազմերը, Կազմակերպության Նախագահությունը (ընդհանուրը` 300 մարդ): «Հայոց Արծիվներ» հհկ-ի 26-րդ նիստը սկսվեց Կազմակերպության հիմնով: Այնուհետև ներկաները բուռն ծափահարություններով ողջունեցին Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանին, ով ընդամենը 1 տարի 10 ամսվա ընթացքում շրջագայելով հայկական բարձրավանդակի 400-ից ավել բնակավայրեր, պաշտոնապես հիմնադրելով 170 մասնաճյուղ գրասենյակներ, միասնության տանիքի տակ համախմբեց 22 քաղաքային և 148 գյուղական համայնքներից 25.000-ից ավել հայրենասեր մարդկանց, որոնք էլ միանգամից կարևորեցին հայ հասարակության շրջանում ամեն օր քարոզելու «Ազգային-պետական-հայրենասիրական» գաղափարախոսությունը և «Հայոց պետականություն, Ազգային բանակ, Հայոց նախագահ» կարգախոսը:
Խաչիկ Ասրյանը մանրամասն անդրադարձավ ծանրաբեռնված օրակարգի կետերին. Կազմակերպության նախագահը հպարտությամբ նշեց, որ Կազմակերպության 170 մասնաճյուղերի ղեկավարներից են նաև համայնքների ղեկավարներ, մտավորականներ: Խաչիկ Ասրյանը կրկին կարևորեց «Հայոց Արծիվների» գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և նորից կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար: Խաչիկ Ասրյանը խոսեց նաև «Հայոց Արծիվների» մեծ ընտանիքի, հասարակության մեջ նրանց բարձր բարոյականության և կարգապահության անհրաժեշտության մասին: Կազմակերպության Նախագահը փաստեց, նաև, որ «Հայոց Արծիվների» կայացման փուլը ավարտված է, և, որ «Հայոց Արծիվները» մուտք են գործում զարգացման և հզորացման փուլ: Խաչիկ Ասրյանը մանրամասնեց Կազմակերպության հիմքային կառույցների` սկզբնական կազմակերպությունների դերն ու նշանակությունը մասնաճյուղի ստեղծման և հզորացման գործում, և հանձնարարեց 170 մասնաճյուղերի ղեկավարներին էլ ավելի ուշադրություն դարձնել սկզբնական կազմակերպությունների լիարժեք գործունեության վրա: Խաչիկ Ասրյանը խոսեց նաև 2012 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 2-րդ համագումարի և համագումարի նախապատրաստական աշխատանքների մասին և տվեց կոնկրետ հանձնարարականներ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը ներկաներին ներկայացրեց նաև Կազմակերպության Նախագահության նոր կազմը, որի մեջ ընդգրկված են 39 մարդ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և Կազմակերպության Սոցիալական հանձնաժողովի կողմից բոլոր մասնաճյուղերի ղեկավարներին տրվեց անձնական նվերներ (ձեռքի ժամացույցներ, այլ իրային նվերներ), բոլոր գրասենյակների համար տրվեց նաև խորհրդանշական արծիվներ, գրասենյակային պարագաներ, Կազմակերպության հիմնի CD-եր: Կազմակերպության Նախագահության կողմից բոլոր 170 մասնաճյուղերի համայքների միջնակարգ դպրոցներին տրվեց մարզագույք:
Կազմակերպության Ընդհանուր ժողովի 26-րդ նիստից հետո «Կոնտինենտալ» գեղեցկատես ռեստորանային համալիրում «Հայոց Արծիվները» Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ սպասում էին պատվարժան հյուրերի` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԱԺ պատգամավորների, մարզպետների, քաղաքական, հասարակական գործիչների, ազատամարտիկների: Պետական և քաղաքական այրերի ժամանումից հետո սկսվեց «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Ամանորի տոնական միջոցառումը: Խաչիկ Ասրյանը մեծ ոգևորությամբ և հպարտությամբ բաժակ բարձրացրեց հայոց անկախ պետականության և հայոց Նախագահ, Գերագույն Գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի համար և «Հայոց Արծիվներին» ու ներկաներին ևս մեկ անգամ կոչ արեց միշտ լինել առաջնորդապաշտ: Խաչիկ Ասրյանը առանձնահատուկ հատկանշեց վարչապետ Տիգրան Սարգսյանի արհեստավարժ և պետականամետ աշխատանքը Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության մեջ: «Հայոց Արծիվների» առաջնորդը խիստ կարևորեց հայոց ազգային բանակի` հայ մարդու բացարձակ արժեքի անգնահատելի դերակատարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգության պահպանման, հայոց պետականության սահմանների պաշտպանության, և արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անձնուրաց, նվիրյալ դերակատարությունը բանակաշինության գործում: Խաչիկ Ասրյանը բաժակ բարձրացրեց նաև Օրենսդիր մարմնի, ՀՀ մարզպետների, քաղաքական և հասարակական գործիչների, ազատամարտիկների, ինչպես նաև առանձնահատուկ նշեց «Հայոց Արծիվների» մասին, և «Հայոց Արծիվների» դերի ու նշանակության անհրաժեշտության մասին: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության կողմից սպիտակագլուխ արծիվ և սուր հանձնվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեց ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Կազմակերպության Նախագահության կողմից սուրերով պարգևատրվեցին նաև մարզպետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպես նաև արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկներ:
Ամանորի տոնակատարությունը լիարժեք ամբողջացավ, երբ «Հայոց Արծիվներին» և հյուրերին հյուրընկալեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, որոնք էլ իրենց Ամանորի մաղթանքները հղեցին ներկաներին:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Ամանորի տոնակատարությունը ավարտվեց «Հայոց Արծիվների» խորհրդանիշը պատկերող մեծ տորթի հյուրասիրությամբ:
|
«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով |
|
«Հայոց Արծիվների» աշխատասիրությունը |
19.12.2011 թ. |
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 27.201.2010 թվականից մինչև այսօր իրականացրել է 343-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 170 մասնաճյուղ-գրասենյակ` Հայաստանի Հանրապետության 22 քաղաքային և 148 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 25.000 մարդ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ անցած շաբաթ գտնվում էր Կոտայքի և Արարատի մարզերում, որտեղպաշտոնապես բացվեց Կազմակերպության 6 մասնաճյուղ-գրասենյակ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղ-գրասենյակների թիվը դարձավ 170:
Կոտայքի մարզի Քանաքեռավան և Արարատի մարզի Դարակերտ, Ռանչպար, Դալար, Ոստան և Դվին գյուղական համայնքներում բնակիչները աղ ու հացով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին «Հայոց Արծիվներին»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթների ժամանակ խիստ կարևորեց «Հայոց Արծիվների» որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:
Խաչիկ Ասրյանը ներկայացնելով Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:
Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև «Հայոց Արծիվների» գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:
«Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը խոսեց նաև հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երևույթների, այդ թվում նաև աղանդների մասին, և խստագույնս դատապարտելով` կոչ արեց գաղափարական պայքար սկսել այդ արատավոր երևույթների դեմ:
Խաչիկ Ասրյանը իր բոլոր հանդիպումների ժամանակ խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:
«Հայոց Արծիվներ» հհկ Նախագահությունը Կոտայքի և Արարատի մարզերի գյուղական համայնքներում այցելեց նաև Հայրենական Մեծ պատերազմում և արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հուշարձաններին, ինչպես նաև «Սուրբ Աստվածածին» եկեղեցի: |
«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով |
«Հայոց Արծիվների» ճախրանքը Շիրակ աշխարհում |
15.12.2011 թ. |
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 27.201.2010 թվականից մինչև այսօր իրականացրել է 336-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 164 մասնաճյուղ-գրասենյակ` Հայաստանի Հանրապետության 22 քաղաքային և 142 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 25.000 մարդ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ երեկ գտնվում էր Շիրակի մարզում, որտեղ պաշտոնապես բացվեց Կազմակերպության 6 մասնաճյուղ-գրասենյակ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղ-գրասենյակների թիվը դարձավ 164:
Շիրակի մարզի Բագրավան, Իսահակյան, Լուսաղբյուր, Շիրակավան, Մեղրաշեն գյուղական համայնքներում և Մարալիկ քաղաքային համայնքում բնակիչները աղ ու հացով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին «Հայոց Արծիվներին»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթների ժամանակ խիստ կարևորեց «Հայոց Արծիվների» որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:
Խաչիկ Ասրյանը ներկայացնելով Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:
Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև «Հայոց Արծիվների» գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:
«Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը խոսեց նաև հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երևույթների, այդ թվում նաև աղանդների մասին, և խստագույնս դատապարտելով` կոչ արեց գաղափարական պայքար սկսել այդ արատավոր երևույթների դեմ:
Խաչիկ Ասրյանը իր բոլոր հանդիպումների ժամանակ խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:
«Հայոց Արծիվներ» հհկ Նախագահությունը Շիրակի մարզի գյուղական և քաղաքային համայնքներում այցելեց նաև Հայրենական Մեծ պատերազմում և արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հուշարձաններին, ինչպես նաև «Սուրբ Աստվածածին» եկեղեցի: |
«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով |
«Հայոց Արծիվները» բազմանում են |
12.12.2011 թ. |
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 27.201.2010 թվականից մինչև այսօր իրականացրել է 330-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 158 մասնաճյուղ-գրասենյակ` Հայաստանի Հանրապետության 21 քաղաքային և 137 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 25.000 մարդ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ կիրակի օրը գտնվում էր Վայոց ձորի մարզում, որտեղ պաշտոնապեսբացվեց Կազմակերպության 3 մասնաճյուղ-գրասենյակ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղ-գրասենյակների թիվը դարձավ 158:
Վայոց ձորի մարզի Արփի, սահմանամերձ Մարտիրոս և Խնձորուտ գյուղական համայնքներում բնակիչները աղ ու հացով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին «Հայոց Արծիվներին»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթների ժամանակ խիստ կարևորեց «Հայոց Արծիվների» որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:
Խաչիկ Ասրյանը ներկայացնելով Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:
Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև «Հայոց Արծիվների» գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:
«Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը խոսեց նաև հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երևույթների, այդ թվում նաև աղանդների մասին, և խստագույնս դատապարտելով` կոչ արեց գաղափարական պայքար սկսել այդ արատավոր երևույթների դեմ:
Խաչիկ Ասրյանը իր բոլոր հանդիպումների ժամանակ խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:
«Հայոց Արծիվներ» հհկ Նախագահությունը Վայոց ձորի մարզի գյուղական համայնքներում այցելեց նաև Հայրենական Մեծ պատերազմում և արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հուշարձաններին, ինչպես նաև «Սուրբ երրորդություն երկրորդ Երուսաղեմ» եկեղեցի: |
«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով |
«Հայոց Արծիվներ». Հայոց ազգային բանակը բացարձակ արժեք է |
09.12. 2011 թ. |
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, սույն թվականի հունվարից սկսած 20 խոշոր միջոցառումների շարք է իրականացնում «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որոնք անցկացվում են Զինված ուժերի տարբեր զորամասերում: Միջոցառումներն անցկացվում են մի շարք ուղղություններով` հայրենասիրական, ռազմահայրենասիրական, մշակութային:
Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքում տեղակայված Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը այսօր կազմակերպել էր հայրենասիրական հերթական 19-րդ միջոցառումը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:
Միջոցառման հիմնական նպատակն է բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի, հայ սպայի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ինչպես նաև հայկական զորամասերում, հայ ընտանիքներում և ընդհանուր առմամբ հայ հասարակության մեջ «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» եռամիասնության արժեքային համակարգի գաղափարի սերմանումն ու ամրապնդումը:
Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան N զորամասում այսօր կրկնակի տոն էր: Զորամասի հրամանատար, գնդապետ Մանվել Միրզախանյանի հրամանի ներքո տեղի ունեցավ մարտական հերթափոխություն, որտեղ սպաներն ու զինվորները երդվեցին կյանքի գնով պաշտպանել հայոց պետականության սահմանները:
Այնուհետև, «Հայոց Արծիվները» հյուրընկալվեցին սպաներին, ենթասպաներին, զինվորներին` շնորհավորելու Հայոց Անկախության 20-րդ տարեդարձը, ինչպես նաև իրականացնելու պարգևատրություն` հուշամեդալների, իրային նվերների տեսքով: «Հայոց Արծիվների» առաջնորդ, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը խիստ կարևորեց նման հայրենասիրական միջոցառումների իրականացումը, հատկապես զորամասերում և հասարակության շրջանում. «… միշտ եղեք հոգեպես ուժեղ, հզոր, միշտ իմացեք, որ դուք եք հաղթանակած պետության հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը, միշտ գիտակցեք հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, միշտ գիտակցեք հորինված ադրբեջանական ցեղի ցեղապետների կողմից հնչվող ամենօրյա ռազմատենչ հայտարարությունների վտանգը, ինչպես նաև նրանց պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցեք հայ սպայի, հայ զինվորի մարտունակ, հաղթական ոգին և գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը հայոց ազգային բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` այսօր ավելի, քան երբևէ դուք կլինենք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական և այդ ժամանակ ես կասեմ Ձեզ. «Կեցցե'ք դուք, կեցցե' հայոց ազգային բանակը, կեցցե' հայոց Նախագահը, կեցցե' Հայաստանի Հանրապետությունը», - իր ոգեշունչ ելույթում նշեց Խաչիկ Ասրյանը:
Տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի ու արժեքավոր նվերների և պատվոգրերի պարգևատրություններ:
N զորամասում «Հայոց Արծիվներ» հհկ Նախագահությունը Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ եղան նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի թանգարանում:
|
«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով |
«Հայոց Արծիվների» նոր մասնաճյուղերի հիմնադրում Արարատի մարզում |
06.12.2011 թ. |
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 27.201.2010 թվականից մինչև այսօր իրականացրել է 323-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 155 մասնաճյուղ-գրասենյակ` Հայաստանի Հանրապետության 21 քաղաքային և 134 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 25.000 մարդ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ գտնվում էր Արարատի մարզում, որտեղ պաշտոնապես բացվեց Կազմակերպության 3 մասնաճյուղ-գրասենյակ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղ-գրասենյակների թիվը դարձավ 155:
Արարատի մարզի Երասխավան, Սուրենավան և Նոյակերտ գյուղական համայնքներում բնակիչները աղ ու հացով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին «Հայոց Արծիվներին»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթների ժամանակ խիստ կարևորեց «Հայոց Արծիվների» որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:
Խաչիկ Ասրյանը ներկայացնելով Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:
Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև «Հայոց Արծիվների» գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:
«Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը խոսեց նաև հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երևույթների, այդ թվում նաև աղանդների մասին, և խստագույնս դատապարտելով` կոչ արեց գաղափարական պայքար սկսել այդ արատավոր երևույթների դեմ:
Խաչիկ Ասրյանը իր բոլոր հանդիպումների ժամանակ խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:
«Հայոց Արծիվներ» հհկ Նախագահությունը Արարատի մարզի գյուղական համայնքներում այցելեց նաև Հայրենական Մեծ պատերազմում և արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հուշարձաններին: |
«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
|
«Հայոց Արծիվների» նոր մասնաճյուղերի հիմնադրում Արագածոտնի մարզում |
05.12.2011 թ. |
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 27.201.2010 թվականից մինչև այսօր իրականացրել է 320-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 152 մասնաճյուղ-գրասենյակ` Հայաստանի Հանրապետության 21 քաղաքային և 131 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 25.000 մարդ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ անցած շաբաթ գտնվում էր Արագածոտնի մարզում, որտեղ պաշտոնապես բացվեց Կազմակերպության 9 մասնաճյուղ-գրասենյակ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղ-գրասենյակների թիվը դարձավ 152:
Արագածոտնի մարզի Կարբի, Ուջան, Ագարակավան, Կարմրաշեն, Թաթուլ, Մաստարա, Բերքառատ, Հնաբերդ և Գեղաձոր գյուղական համայնքներում բնակիչները աղ ու հացով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին «Հայոց Արծիվներին»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթների ժամանակ խիստ կարևորեց «Հայոց Արծիվների» որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:
Խաչիկ Ասրյանը ներկայացնելով Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:
Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև «Հայոց Արծիվների» գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:
«Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը խոսեց նաև հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երևույթների, այդ թվում նաև աղանդների մասին, և խստագույնս դատապարտելով` կոչ արեց գաղափարական պայքար սկսել այդ արատավոր երևույթների դեմ:
Խաչիկ Ասրյանը իր բոլոր հանդիպումների ժամանակ խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:
«Հայոց Արծիվներ» հհկ Նախագահությունը Արագածոտնի մարզի գյուղական համայնքներում այցելեց նաև Հայրենական Մեծ պատերազմում և արցախյան պատերազմում զոհված քաջորդիների, այդ թվում նաև զորավար Անդրանիկի և ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի շիրիմներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Սուրբ Աստվածածին և Սուրբ Հովհաննես Եկեղեցիներ:
|
«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
|
|
|
|
|
|
|