|
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հհկ-ի նպատակները |
Նպաստել հայոց ազգային անկախ պետականության ամրապնդմանը, զարգացմանն ու հզորացմանը, ազգային, պետական խնդիրների լուծմանը: Նպաստել Հայաստանի Հանրապետության` որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացմանը, ամրապնդմանն ու զարգացմանը: Նպաստել քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը, ամրապնդմանն ու զարգացմանը: Աջակցել հայոց ազգային բանակի ամրապնդմանն ու հզորացմանը, հայ զինվորի մարտունակ ոգու անընդհատ բարձրացմանը, պատանիների, երիտասարդների և միջին տարիքի մարդկանց շրջանում ռազմահայրենասիրության դաստիարակությանը: Նպաստել հասարակական այլ կազմակերպությունների, այդ թվում` հայրենակցական միությունների, բարեգործական, մարզական, բնապահպանական, գիտական, կրթական, հաշմանդամների խնդիրներով զբաղվող, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների համախմբմանը` ի նպաստ պետության զարգացման, հզորացման, ազգային, հոգևոր կյանքի ամրապնդման, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու հետ սերտ համագործակցության:
Կազմակերպել և իրականացնել միջոցառումներ` ուղղված տարատեսակ աղանդավորական շարժումների` ՀՀ օրենսդրությանը հակասող և Հայ առաքելական եկեղեցու իրավունքները ոտնահարող գործողությունների դեմ: Նպաստել հասարակության շրջանում կանանց դերի բարձրացմանն ու ակտիվացմանը: Նպաստել պատանիների, երիտասարդների, միջին տարիքի և տարեց մարդկանց մտավոր, հոգևոր և նյութական պահանջմունքների բավարարմանը, աջակցել նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: Նպաստել պատանիների, երիտասարդների, միջին տարիքի և տարեց մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Օժանդակել պատանիների, երիտասարդների դաստիարակությանը, նրանց ընդունակությունների բացահայտմանը, ունակությունների և մասնագիտական կարողությունների զարգացմանը` ստեղծելով մասնագիտական վերապատրաստման, կատարելագործման և ուսուցման կենտրոններ: Կազմակերպությանը կից ստեղծել տարբեր ակումբներ, պատանիների, երիտասարդների, միջին տարիքի և տարեց մարդկանց միավորումներ, տեղեկատվական կենտրոն և լրատվամիջոցներ, հրատարակել տեղեկատվական և այլ բնույթի նյութեր, պատրաստել տեսաֆիլմեր կազմակերպության գործունեության վերաբերյալ` օրենսդրությամբ սահմանված կարգով: Նպաստել հայ ժողովրդի պատմամշակութային արժեքների վերականգնմանը, պահպանմանը և տարածմանը: Գործնական կապեր հաստատել Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գործող հասարակական կազմակերպությունների հետ, ակտիվ համագործակցել առանձին ծրագրերի իրականացման, գիտաժողովների, հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպման հարցերում: Նպաստել Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գործող հասարակական կազմակերպությունների միջև կապերի ստեղծմանը, օժանդակել մշակութային, մարզական, գիտական, բնապահպանական, տեխնիկական, սոցիալական, տնտեսական, ռազմահայրենասիրական գործունեության և այլ ոլորտներում համագործակցության ապահովմանը: Ցուցաբերել նյութական, բարոյական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և սփյուռքում բնակվող զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, փախստականների ընտանիքներին` նպաստելով նրանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Համախմբել Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և սփյուռքում կրթության, գիտության, արվեստի, մշակույթի, սպորտի և երիտասարդության, բնապահպանության և այլ բնագավառներում գործող հասարակական կազմակերպություններին և կառույցներին` համահայկական հիմնախնդիրների լուծմանը ներգրավելու, համատեղ միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու նպատակով: Նպաստել Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, հասարակական կազմակերպությունների համագործակցությանը` ուղղված համահայկական խնդիրների լուծմանը, տարբեր ծրագրերի և միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը: Իրականացնել սույն կանոնադրական նպատակներից բխող և օրենքով չարգելված այլ գործունեություն: Կազմակերպությունը իր նպատակներն ու խնդիրները իրականացնելու համար համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գրանցում ստացած այլ կազմակերպությունների հետ: |
|
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հհկ-ն հիմնադրել է |
ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ,
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎ» ՈՍԿՅԱ ՀՈՒՇԱՄԵԴԱԼ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎ,
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հհկ ՊԱՏՎԱՎՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ,
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հհկ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ ԿՈՉՈՒՄ
Կազմակերպության խորհրդանշանը վերևից ներքև, հորիզոնական ուղղությամբ կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներով շրջան է, որտեղ պատկերված է թևերը տարածած սպիտակ գլխով և սպիտակ պարանոցով շագանակագույն արծիվ, արծվի գլխավերևից հետևի մասով մինչև ներքև ուղղահայաց խաչ է արևի շողերով, արծվի ոտքերից ներքև` սուր` հորիզոնական, սրի և խաչի հատման կետում` արծվի ոտքերի տակ, ութ թերթիկներով, աջ պտույտով հայկական ավանդական հավերժանշան` ալ կարմիր և սպիտակ գույներով, հավերժանշանի ձախ ներքևի մասում` գիրք, հավերժանշանի աջ ներքևի մասում` փետուրով գրիչ, շրջանի վերևի մասում` կիսաշրջանով «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» անվանումը:
Կազմակերպությունն ունի հիմնադրած «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎ» ոսկյա հուշամեդալ, որը Կազմակերպության բարձրագույն պարգևն է և տրվում է հայոց պետականության կայացման, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանության, բանակաշինության, ազգային, պետական-հայրենասիրական գաղափարախոսության տարածման, պատանիների, երիտասարդների և միջին տարիքի մարդկանց շրջանում հայրենասիրության, ռազմահայրենասիրության դաստիարակության, արվեստի, մշակույթի, սպորտի, կրթության և գիտության, տնտեսության, իրավական համակարգի զարգացման, ազգային, հոգևոր կյանքի, օտարերկրյա պետություններում հայկական դիվանագիտության ամրապնդման և Կազմակերպության գործունեությանը պարբերաբար աջակցելու գործում բացառիկ ներդրում ունենալու համար: «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎ» ոսկյա հուշամեդալը պատկերում է Կազմակերպության խորհրդանշանը, որտեղ «ԱՐԾԻՎՆԵՐ» բառի փոխարեն գրված է «ԱՐԾԻՎ»: «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎ» ոսկյա հուշամեդալի շրջանի չափսը 38 մմ է, իսկ շրջանը վերևից օղակով ամրացված է 15x25 մմ չափսերով եռագույն ուղղանկյունով: |
|
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հհկ-ին անդամագրվելու և անդամությունից դուրս գալու կարգը |
Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի` ազգությամբ հայ, որը ցանկանում է մասնակցել Կազմակերպության գործունեությանը և ընդունում է նրա կանոնադրությունը:
Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է ներկայացնում Նախագահի անունով` Կազմակերպության մասնաճյուղի ղեկավարին կամ Կազմակերպության սկզբնական կազմակերպության ղեկավարին:
Մինչև տասնվեց տարեկան անչափահաս անձը Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:
Տասնվեց տարեկանից բարձր անձը Կազմակերպությանն անդամագրվում է կամավոր հիմունքներով, անհատական
կարգով, անձնական դիմումի համաձայն:
Կազմակերպության անդամության շարքերը ընդունելու հարցը որոշում է Կազմակերպության Նախագահությունը` իր կողմից հաստատված դիմումի համաձայն: Մասնաճյուղի ղեկավարը յուրաքանչյուր ամսվա վերջում տեղեկատվություն է տալիս Նախագահությանը անդամների կազմի և քանակի վերաբերյալ, եթե դրանք փոփոխվել են:
Կազմակերպությանն անդամագրված անձն ազատ է դուրս գալու Կազմակերպության շարքերից: Կազմակերպության անդամությունից զրկումը տեղի է ունենում Խորհրդի որոշմամբ: |
|
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հհկ-ի կառուցվածքը |
Կազմակերպության բարձրագույն մարմինը Համագումարն է:
Կազմակերպությունն ունի Նախագահ, Խորհուրդ, Վերահսկիչ Հանձնաժողով, որոնք ընտրվում են Համագումարում Կազմակերպության անդամների կամ պատվիրակների կողմից երկու տարի ժամկետով:
Նախագահը իր լիազորությունների ժամկետում ձևավորում է Նախագահության կազմ, Կազմակերպության գործունեությունն իրականացնելու համար: Նախագահությունը հաշվետու է Խորհրդին:
Նախագահության կազմի մեջ մտնում են Նախագահը, Նախագահի տեղակալները, Կազմակերպության քարտուղարը, Նախագահի օգնականներն ու խորհրդականները, Կազմակերպության կազմակերպչական, գաղափարաքարոզչական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, սոցիալական, տնտեսական հանձնաժողովների նախագահները, Կազմակերպության Երևանի քաղաքային կազմակերպության ղեկավարը, Կազմակերպության մարզային կազմակերպության ղեկավարը, Կազմակերպության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմակերպության ղեկավարը, Կազմակերպության երիտասարդական կազմակերպության ղեկավարը, Կազմակերպության կանանց կազմակերպության ղեկավարը, Կազմակերպության աշխատակազմի ղեկավարը:
Նախագահությունը Կազմակերպության մշտական աշխատանքներն իրականացնող մարմին է: Նախագահությունն իրականացնում է համագումարների միջև ընկած ողջ ժամանակահատվածի` երկու տարվա գործունեությունը, ինչպես նաև սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներ: Նախագահության նիստը հրավիրվում է ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Նախագահության նիստը համարվում է կայացած, եթե նիստին մասնակցում են Նախագահության անդամների կեսից ավելին: Նախագահության որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Նախագահության անդամների ձայների կեսից ավելի կողմ քվեարկությամբ:
Նախագահը և Նախագահության յուրաքանչյուր անդամ Կազմակերպության որևէ սկզբնական կազմակերպության պարտադիր անդամ են:
Նախագահությունը կարող է ստեղծել, հիմնադրել, լուծարել սկզբնական կազմակերպություններ, մասնաճյուղեր Երևան քաղաքում, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան, Կազմակերպության Երևանի քաղաքային կազմակերպություն, Կազմակերպության մարզային կազմակերպություն, Կազմակերպության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմակերպություն, Կազմակերպության երիտասարդական կազմակերպություն, Կազմակերպության կանանց կազմակերպություն, Կազմակերպության հանձնաժողովներ, Կազմակերպության ներկայացուցչություններ, Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումներ, Կազմակերպության հիմնարկներ, Կազմակերպության տնտեսական ընկերություններ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ կառույցներ:
Սկզբնական կազմակերպությունն իրականացնում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներ, ինչպես նաև ղեկավարվում է Խորհրդի կողմից հաստատված կանոնադրությամբ կամ կանոնակարգով: Սկզբնական կազմակերպությունը ձևավորվում է նվազագույնը քսան անձանց անդամագրությամբ` նախաձեռնող խմբի կողմից անցկացված ժողովի ժամանակ, որտեղ կեսից ավելի կողմ ձայներով ընտրվում է սկզբնական կազմակերպության ղեկավար, որն էլ նշանակում, ազատում է տեղակալ կամ տեղակալներ` առավելագույնը` երկու հոգի: Սկզբնական կազմակերպության ընտրված ղեկավարին հաստատում է Նախագահը: Սկզբնական կազմակերպությունը հաշվետու է Կազմակերպության մասնաճյուղին: Սկզբնական կազմակերպության ղեկավարի կամ սկզբնական կազմակերպությունների ղեկավարների ոչ կանոնադրական գործունեության դեպքում տվյալ մասնաճյուղի ղեկավարի պահանջով հրավիրվում է ժողով, որտեղ քննարկվում է տվյալ սկզբնական կազմակերպության ղեկավարի կամ սկզբնական կազմակերպությունների ղեկավարների անվստահության հարցը:
Մասնաճյուղն իրականացնում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներ, ինչպես նաև ղեկավարվում է Խորհրդի կողմից հաստատված կանոնադրությամբ կամ կանոնակարգով: Մասնաճյուղը ձևավորվում է երեք կամ երեքից ավելի սկզբնական կազմակերպությունների առկայության դեպքում: Մասնաճյուղի ղեկավարը ընտրվում է տվյալ մասնաճյուղում ձևավորված սկզբնական կազմակերպությունների ղեկավարների կողմից` երկու տարի ժամկետով` բաց կամ փակ քվեարկությամբ` ներկաների ձայների կեսից ավելի կողմ քվեարկությամբ: Ընտրությունը համարվում է կայացած, եթե ընտրությանը մասնակցել է մասնաճյուղի սկզբնական կազմակերպությունների ղեկավարների կեսից ավելին: Մասնաճյուղի ղեկավարը նշանակում, ազատում է իր տեղակալին կամ տեղակալներին` առավելագույնը` երկու հոգի: Մասնաճյուղի ընտրված ղեկավարին հաստատում է Նախագահը: Մասնաճյուղը հաշվետու է Կազմակերպության Երևանի քաղաքային կազմակերպությանը, Կազմակերպության մարզային կազմակերպությանը, Կազմակերպության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմակերպությանը: Մասնաճյուղի ղեկավարի ոչ կանոնադրական գործունեության դեպքում տվյալ մասնաճյուղի սկզբնական կազմակերպությունների ղեկավարների 1/3-ի պահանջով հրավիրվում է ժողով, որտեղ քննարկվում է մասնաճյուղի ղեկավարի անվստահության հարցը:
Կազմակերպության Երևանի քաղաքային կազմակերպությունը իրականացնում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներ, ինչպես նաև ղեկավարվում է Խորհրդի կողմից հաստատված կանոնադրությամբ կամ կանոնակարգով: Երևանի քաղաքային կազմակերպությունը կարող է ձևավորվել Երևան քաղաքում հիմնադրված նվազագույնը յոթ մասնաճյուղերի առկայության դեպքում: Երևանի քաղաքային կազմակերպությունը համակարգում է Երևան քաղաքում հիմնադրված բոլոր մասնաճյուղերի գործունեությունը: Երևանի քաղաքային կազմակերպության ղեկավարին նշանակում, ազատում է Նախագահը: Երևանի քաղաքային կազմակերպության ղեկավարի տեղակալին կամ տեղակալներին` առավելագույնը երկու հոգի, նշանակում, ազատում է Երևանի քաղաքային կազմակերպության ղեկավարը` Նախագահի համաձայնությամբ: Երևանի քաղաքային կազմակերպությունը հաշվետու է Նախագահությանը:
Կազմակերպության մարզային կազմակերպությունը իրականացնում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներ, ինչպես նաև ղեկավարվում է Խորհրդի կողմից հաստատված կանոնադրությամբ կամ կանոնակարգով: Մարզային կազմակերպությունը կարող է ձևավորվել Հայաստանի Հանրապետության տասը մարզերից որևէ մարզում հիմնադրված նվազագույնը երեք մասնաճյուղերի առկայության դեպքում: Մարզային կազմակերպությունը համակարգում է տվյալ մարզում հիմնադրված բոլոր մասնաճյուղերի գործունեությունը: Մարզային կազմակերպության ղեկավարին նշանակում, ազատում է Նախագահը: Մարզային կազմակերպության ղեկավարի տեղակալին կամ տեղակալներին` առավելագույնը երկու հոգի, նշանակում, ազատում է մարզային կազմակերպության ղեկավարը` Նախագահի համաձայնությամբ: Մարզային կազմակերպությունը հաշվետու է Նախագահությանը:
Կազմակերպության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմակերպությունը իրականացնում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներ, ինչպես նաև ղեկավարվում է Խորհրդի կողմից հաստատված կանոնադրությամբ կամ կանոնակարգով: ԼՂՀ կազմակերպությունը կարող է ձևավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հիմնադրված նվազագույնը երեք մասնաճյուղերի առկայության դեպքում: ԼՂՀ կազմակերպությունը համակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հիմնադրված բոլոր մասնաճյուղերի գործունեությունը: ԼՂՀ կազմակերպության ղեկավարին նշանակում, ազատում է Նախագահը: ԼՂՀ կազմակերպության ղեկավարի տեղակալին կամ տեղակալներին` առավելագույնը երկու հոգի, նշանակում, ազատում է ԼՂՀ կազմակերպության ղեկավարը` Նախագահի համաձայնությամբ: ԼՂՀ կազմակերպությունը հաշվետու է Նախագահությանը:
Կազմակերպության երիտասարդական կազմակերպությունը և Կազմակերպության կանանց կազմակերպությունը իրականացնում են սույն կանոնադրությամբ իրենց վերապահված գործառույթներ, ինչպես նաև ղեկավարվում են Խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններով կամ կանոնակարգերով:
Մասնաճյուղի ղեկավարի, սկզբնական կազմակերպության ղեկավարի հերթական կամ արտահերթ ընտրությունները տեղի են ունենում հերթական Համագումարից առաջ ոչ ուշ, քան 25 օրվա ընթացքում կամ Նախագահի առաջարկով Խորհրդի համապատասխան որոշումից հետո: |
|
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հհկ-ի կառավարման կարգը |
Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` Համագումարին, որի ընդունած որոշումները պարտադիր են Կազմակերպության բոլոր մարմինների և անդամների համար: Համագումարում ընտրված և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված մարմինները հաշվետու են Համագումարին:
Համագումարը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ: Համագումարը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է Խորհուրդը: Եթե Կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հինգ հարյուրի սահմանը, ապա Խորհրդի կողմից սահմանված կարգով Համագումարին կարող են մասնակցել բոլոր անդամները կամ անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները:
Արտահերթ Համագումար հրավիրվում է Վերահսկիչ Հանձնաժողովի կամ Կազմակերպության անդամների մեկ երրորդի պատճառաբանված պահանջով` Խորհրդի կողմից` պահանջող կողմի հաստատած օրակարգով` ոչ ուշ, քան 14 օրացուցային օրվա ընթացքում: Եթե Խորհուրդը հրաժարվում է արտահերթ Համագումար հրավիրել, ապա արտահերթ Համագումար հրավիրում է պահանջող կողմը:
Համագումարի բացառիկ իրավասության հարցերն են`
լսում և հաստատում է Նախագահի հաշվետվությունը` Նախագահության և Խորհրդի գործունեության մասին.
քննարկում և հաստատում է Կազմակերպության կանոնադրության մեջ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները.
Իրականացնում է Կազմակերպության ղեկավար կազմի` Նախագահի, Խորհրդի ու Վերահսկիչ Հանձնաժողովի ընտրությունը, փոփոխումը և հետ կանչումը.
Քննարկում և հաստատում է Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները, առաջիկա ծրագիրը.
լսում և հաստատում է Վերահսկիչ Հանձնաժողովի հաշվետվությունը.
որոշում է Վերահսկիչ Հանձնաժողովի անդամների թիվը և ընտրում Վերահսկիչ Հանձնաժողով.
Քննարկում և հաստատում է Կազմակերպության լուծարման և վերակազմակերպման մասին որոշումները:
Համագումարը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Կազմակերպության անդամների կամ ընտրված բոլոր պատվիրակների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են Կազմակերպության անդամների կամ ընտրված պատվիրակների, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց կամ փակ քվեարկությամբ: Անհրաժեշտության դեպքում փակ քվեարկությունն իրականացվում է Կազմակերպության անդամների կամ ընտրված պատվիրակների ներկաների ձայների 2/3-ի պահանջով:
Կազմակերպության ղեկավար մարմինը Խորհուրդն է, որն ընտրվում է Համագումարի կողմից` երկու տարի ժամանակով: Խորհրդի անդամների թիվը որոշում է Համագումարը: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Նախագահի կողմից ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամների 20%-ի կամ Խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով:
Խորհուրդը.
Խորհուրդը իր գործունեությունն իրականացնում է Խորհրդի նիստերի, որոշումների ընդունման, Համագումարի որոշումների կատարման միջոցով:
Խորհրդի անդամության թեկնածուները Համագումարում կարող են առաջադրվել Կազմակերպության անդամների կամ պատվիրակների, Նախագահի, Նախագահության անդամների կողմից, ինչպես նաև Խորհրդի անդամության թեկնածուների մեջ ի պաշտոնե կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության
Պաշտպանության նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարը, Երևան քաղաքի քաղաքապետը, Ստեփանակերտ քաղաքի քաղաքապետը, Հայաստանի Հանրապետության մարզպետները:
կազմակերպում, ղեկավարում և վերահսկում է Համագումարի որոշումների կատարման ընթացքը.
հրավիրում է Կազմակերպության հերթական Համագումար և նախապատրաստում դրա անցկացումը.
որոշում է կայացնում Համագումարի օրակարգի նախագիծը հաստատելու մասին.
որոշում է Համագումարի անցկացման օրը, պատվիրակների ընտրության կարգը, ընդհանուր թիվը.
որոշում է կայացնում Խորհրդի արտահերթ նիստ գումարելու մասին.
որոշում է կայացնում սկզբնական կազմակերպությունների, մասնաճյուղերի, Երևանի քաղաքային կազմակերպության, մարզային կազմակերպության, ԼՂՀ կազմակերպության, երիտասարդական կազմակերպության, կանանց կազմակերպության արտահերթ նիստեր (ժողովներ) հրավիրելու և նիստերում (ժողովներում) պարտադիր քննարկման ենթակա հարցերի մասին.
անհրաժեշտության կամ բողոքարկման դեպքերում կարող է վերանայել Կազմակերպության կառույցների որոշումները.
հաստատում է Նախագահի հաշվետվությունները, այդ թվում` Համագումարին ներկայացվող հաշվետվությունը.
առաջարկություններ է ներկայացնում Համագումարին` նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.
Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժի միջոցներ.
Նախագահի կամ Խորհրդի անդամների 2/3-ի առաջարկով Խորհուրդը մինչև Համագումար կարող է կասեցնել Խորհրդի անդամի կամ Խորհրդի անդամների գործունեությունը Խորհրդի կազմում` ոչ կանոնադրական գործունեության համար` Խորհրդի անդամների կեսից ավելիի կողմ քվեարկությամբ.
հաստատում է Նախագահի կողմից ներկայացված անձի կամ անձանց պարգևատրման ցուցակը Կազմակերպության բարձրագույն պարգևով` «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎ» ոսկյա հուշամեդալով պարգևատրելու համար.
սահմանում է Կազմակերպության անդամների կողմից անդամավճարի մուծման կարգը, չափը և ձևը.
հաստատում է սկզբնական կազմակերպությունների, մասնաճյուղերի, Երևանի քաղաքային կազմակերպության, մարզային կազմակերպության, ԼՂՀ կազմակերպության, երիտասարդական կազմակերպության, կանանց կազմակերպության, Կազմակերպության հանձնաժողովների, ներկայացուցչությունների, կառուցվածքային ստորաբաժանումների, Կազմակերպության հիմնարկների, Կազմակերպության տնտեսական ընկերությունների կանոնադրությունները կամ կանոնակարգերը.
Նախագահի առաջարկով որոշում է ընդունում կասեցնել սկզբնական կազմակերպության ղեկավարի, մասնաճյուղի ղեկավարի լիազորությունները.
Նախագահի առաջարկով հաստատում է Կազմակերպության «Պատվավոր Նախագահ» բարձրագույն կոչումը մեկ անձի և Կազմակերպության «Պատվավոր անդամ» կոչումը մեկից ավելի անձանց շնորհելու մասին որոշումները.
իրավունք ունի քննարկել և լուծել Կազմակերպության գործունեությանն ու կառավարմանը առնչվող ցանկացած հարց, բացառությամբ Համագումարի բացառիկ իրավասությանը վերապահվածներից:
Խորհուրդը իր նիստի ժամանակ կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե Խորհրդի նիստին մասնակցում է Խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Նախագահի ձայնը վճռորոշ է:
Նախագահն ընտրվում է Կազմակերպության Հիմնադիրների Ժողովի կամ Համագումարի կողմից` երկու տարի ժամանակով:
Նախագահն ի պաշտոնե Խորհրդի անդամ է, որը միաժամանակ Խորհրդի Նախագահն է և իրականացնում է Կազմակերպության ընդհանուր ղեկավարումը`
ղեկավարում է Խորհրդի, Նախագահության աշխատանքները, վարում է Խորհրդի, Նախագահության նիստերը, Համագումարը.
ներկայացնում է Կազմակերպությունն առանց լիազորագրի.
ներկայացնում է Կազմակերպությունը, նրա շահերը և դիրքորոշումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ ունեցած հարաբերություններում կամ այդ նպատակով լիազորում է Կազմակերպության այլ անդամների.
հրավիրում է Նախագահության, Խորհրդի նիստ.
հերթական կամ արտահերթ Համագումարի հրավիրումից մեկ ամիս առաջ հրավիրում է Խորհրդի նիստ, որտեղ որոշվում է Համագումարի օրակարգի նախագիծը.
համակարգում և հսկողություն է իրականացնում Կազմակերպության լրատվամիջոցների և հրատարակչական ծառայությունների գործունեության նկատմամբ.
հաստատում է (ստորագրում է) Նախագահության որոշումները Կազմակերպության պաշտոնաթերթի և այլ պարբերականների հրատարակման մասին.
հաստատում է սկզբնական կազմակերպության ընտրված ղեկավարին, մասնաճյուղի ընտրված ղեկավարին.
Կազմակերպության անունից հաստատում է (ստորագրում է) բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը.
Խորհրդի և (կամ) Կազմակերպության անդամներից նշանակում է Նախագահության կազմի մեջ մտնող անձանց, ինչպես նաև նշանակում է Նախագահության կազմի մեջ մտնող հանձնաժողովների, կազմակերպությունների, այլ մարմինների նախագահներին, ղեկավարներին, պատասխանատուներին, որոնց լիազորությունները, իրավասությունները և պարտականությունները սահմանում է Նախագահը.
հաստատում և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում պետական լիազոր մարմնին է ներկայացնում Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները.
արձակում է հրամաններ, տալիս է լիազորագրեր.
ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում Կազմակերպության բոլոր տեսակի և ցանկացած արժողությամբ անշարժ և շարժվող գույքը, տրանսպորտային միջոցները.
կազմավորում և հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը.
հաստատում է Կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները.
իրականացնում է սույն կանոնադրությամբ և Համագումարի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ.
անհրաժեշտության դեպքում աշխատանքների ծավալից և իր ծանրաբեռնվածությունից ելնելով կարող է նշանակել Կազմակերպության գործադիր տնօրեն, որի հետ Նախագահը կնքում է աշխատանքային պայմանագիր և սույն կանոնադրությամբ սահմանված լիազորություններից բացի, նրան տալիս լրացուցիչ լիազորություններ:
Գործադիր տնօրենը նշանակվում է մինչև երկու տարի ժամանակով:
Գործադիր տնօրենը`
սույն կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով իրեն տրված լիազորությունների սահմաններում կազմակերպում և իրականացնում է Կազմակերպության գործունեությունը.
օրենքով սահմանված կարգով կնքում է գործարքներ, ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում բանկային հաշիվներ.
Նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի հաստիքացուցակը.
իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հաստիքային և պայմանագրային աշխատողներին տալիս հանձնարարականներ.
իր գործունեության մասին պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում Նախագահին` Նախագահի կողմից սահմանված կարգով և ժամկետներում, խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Խորհրդի նիստերին:
Գործադիր տնօրենի հաստիքի բացակայության դեպքում կամ մինչև գործադիր տնօրեն նշանակելը, կամ գործադիր տնօրենին պաշտոնից ազատելուց հետո, կամ գործադիր տնօրենի երկարատև բացակայության դեպքում սույն կանոնադրությամբ նրան վերապահված բոլոր լիազորություններն իրականացնում է Նախագահը: |
|
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հհկ Վերահսկիչ Հանձնաժողովը |
Կազմակերպության գործունեության վերահսկման նպատակով Համագումարի կողմից երկու տարի ժամկետով ընտրվում է Կազմակերպության Վերահսկիչ Հանձնաժողով:
Վերահսկիչ Հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել Խորհրդի, Նախագահության անդամ, սկզբնական կազմակերպության, մասնաճյուղի կամ Նախագահության կողմից հիմնադրված այլ կառուցվածքային ստորաբաժանման, հիմնարկի, ընկերության ղեկավար:
Վերահսկիչ Հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են Վերահսկիչ Հանձնաժողովի նախագահ:
Վերահսկիչ Հանձնաժողովը հաշվետու է Համագումարին:
Վերահսկիչ Հանձնաժողովը`
վերահսկում է Կազմակերպության դրամական միջոցների ձևավորման և ծախսման գործընթացները.
ստուգում է դրամական միջոցների մուտքերի և ելքերի օրինականությունը.
վերահսկում է Կազմակերպության գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման գործընթացները.
ստուգում է Կազմակերպության գույքի հետ կապված գործընթացները.
վերահսկողություն է իրականացնում Համագումարի, Խորհրդի և Նախագահի ընդունած որոշումների կատարման նկատմամբ: |
|
|
|
|
|