|
Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը Անկախության տոնի առթիվ |
21.09.2013թ, |
Արժանապատի՛վ հայեր
Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքը, իսկ անկախության ամենամեծ ձեռքբերումը դարձավ հայոց ազգային բանակը, որը յուրաքանչյուրիս համար նույնպես դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքը:
Ուղիղ 22 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց պետականության անկախության տարեդարձը:
Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 32.000-ից ավել հայրենասեր անդամների անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին՝ Հայաստանի Հանրապետության անկախության փառավոր տոնի՝ 22-րդ տարեդարձի առթիվ:
Պատվարժա´ն հայեր, միշտ գիտակցե´ք, որ դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե´ք, որ խաղաղ պայմաններում դո´ւք արժանապատիվ զավակներն եք մեր հայրենիքի, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցե´ք կացնասեր սաֆարովյան ցեղապետերի կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեք նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին, միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ և հզոր Հայաստան, և գիտակցելով միշտ եղեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, հայոց պետականությունն է: Կրեցե´ք ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական:
Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքիներին երկարակեցություն, պետականաշինության գործընթացներում նոր ձեռքբերումներ և հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:
Աստված ձեզ և ձեր ընտանիքներին պահապան:
Շնորհավոր անկախությունդ, Հայաստա՛ն: |
Հարգանքով՝ |
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան
|
«Հայոց Արծիվների» հերթական այցը զորամասեր՝
նվիրված հայոց անկախության 22-րդ տարեդարձին |
14.09.2013 թ. |
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` «Հայոց Արծիվներ» ՀՀԿ, www.hayocartsivner.am) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական, ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հերթական անգամ հյուրընկալվել էր պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի մեջ ընդգրկված հինգ զորամասեր՝ սպաներին և զինվորներին շնորհավորելու ԼՂՀ Անկախության և ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձները: Հրամանատարների, սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց, ինչպես Հայոց պետականության անկախության պահպանման կարևորությունը համայն հայության համար, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց ԼՂՀ անկախության և ՀՀ անկախության 22-րդ տարեդարձները: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման հարգարժան հրամանատար, ազգային բանակի հարգելի սպաներ, ենթասպաներ, զինվորներ, սիրելի արծիվներ… Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքը, իսկ Անկախության ամենամեծ ձեռքբերումը դարձավ հայոց ազգային բանակը, որը նույնպես բացարձակ արժեք է, և յուրաքանչյուրս մեր հնարավորության սահմաններում, հասարակական հիմունքներով, ամեն օր պետք է ներդրում ունենանք հայոց պետականության անընդհատ հզորացման գործընթացներին, այդ թվում նաև հայ մարդու, հայ ընտանիքի մեջ անընդհատ սերմանելով և արթուն պահելով հայրենասիրության գաղափարախոսությունը այնչափ, որ երբևէ չափավորելու կարիքը լինի: Ուղիղ 22 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է Հայոց Պետականության Անկախության տարեդարձը: Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 32.000-ից ավել հայրենասեր անդամների անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ, և ձեր ընտանիքներին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության փառավոր տոնի՝ 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե´ք, որ խաղաղ պայմաններում դո´ւք արժանապատիվ զավակներն եք ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցե´ք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե´ք կացնասեր սաֆարովյան ցեղապետերի կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեք նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին, միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ և հզոր Հայաստան, և գիտակցելով միշտ եղեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, հայոց պետականությունն է: Կրեցե´ք ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը, և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ` կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե´ ազգային բանակը, կեցցե´ հայոց նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»:
ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հինգ զորամասերի սպաների, զինվորների համար կազմակերպած միջոցառումների ընթացքում «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահության կողմից տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալների պարգևատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով պարգևատրվեցին զորամասի հրամանատարներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ:
Հինգ զորամասերի սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների համար «Հայոց Արծիվները» կազմակերպել էր հայրենասիրական ժողովրդական երաժշտական համերգ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը միջոցառումների ընթացքում խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հայրենասեր հայորդիներ՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Կազմակերպության ջերմագին բարեկամ, մեծ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին՝ Արցախի և Հայաստանի անկախությունների 22-րդ տարեդարձներին նվիրված հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 530-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 32.000 մարդ: |
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով |
«Հայոց Արծիվների» ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ |
05.09.2013 թ. |
Հարգարժան Վլադիմիր Գասպարյան
Հայ ժողովրդի փառապանծ զորավարների շարքում Դուք, որպես հայ ազգային-ազատագրական պայքարի մեջ ծնված արցախյան հերոսամարտի նվիրյալ և լավագույն հրամանատարներից մեկը, որպես Հայաստանի իրավական համակարգի, հատկապես Ոստիկանության զարգացման գործընթացների հիմնադիրներից մեկը, հայրենասեր հայ ժողովուրդը ոսկյա տառերով է գրել Ձեր անունը հայոց նորագույն պատմության էջերում:
Ձեր արհեստավարժությունը, ռազմական գործի քաջատեղյակությունն ու ժողովրդական, քաղաքացիական և պետականամետ նվիրյալ ոստիկանի կերպարի կերտման մեջ ունեցած Ձեր մեծագույն ներդրումը հայոց պետականության հզորացման կայուն գրավականներից են:
«Հայոց Արծիվների» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը սրտանց շնորհավորում է Ձեզ` Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն, երկարակեցություն, պետականաշինության գործընթացներում նորանոր ձեռքբերումներ:
Մաղթում ենք Ձեզ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:
Աստված Ձեզ և Ձեր ընտանիքին պահապան: |
«Հայոց Արծիվների» հայրենասիրական հասարակական
կազմակերպության Նախագահություն |
«Հայոց Արծիվների» հերթական այցը ԼՂՀ Մարտակերտի
շրջանի սահմանագծի մարտական հենակետեր |
04.09.2013 թ. |
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` «Հայոց Արծիվներ» ՀՀԿ, www.hayocartsivner.am) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական, ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հերթական անգամ հյուրընկալվել էր հյուսիսային Արցախի և Ադրբեջանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին շնորհավորելու ԼՂՀ Անկախության 22-րդ տարեդարձը: Հրամանատարների, սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց, ինչպես Արցախի անկախության պահպանման կարևորությունը համայն հայության համար, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց ԼՂՀ անկախության 22-րդ տարեդարձը: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, ողջունում եմ ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը շնորհավորելու ձեզ` հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ՝ Արցախի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հայոց Արծիվները» 3,5-ամյա իր օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 530-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի և Արցախի քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր Հայաստանի կերտումը:
Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե´ք, որ խաղաղ պայմաններում դո´ւք արժանապատիվ զավակներն եք ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցե´ք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե´ք կացնասեր սաֆարովյան ցեղապետերի կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեք նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին, միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ և հզոր Հայաստան, և գիտակցելով միշտ եղեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, հայոց պետականությունն է: Կրեցե´ք ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը, և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ` կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե´ ազգային բանակը, կեցցե´ հայոց նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»:
ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանագծի մարտական երեք հենակետերում կազմակերպած երեք միջոցառումների ընթացքում «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահության կողմից տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալների պարգևատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով (սնունդ, կենցաղային պարագաներ) պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի բոլոր սպաներն ու զինվորները:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը սահմանագծի յուրաքանչյուր մարտական հենակետում, յուրաքանչյուր միջոցառման ընթացքում խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանին, հայորդիներ՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Կազմակերպության ջերմագին բարեկամ, մեծ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին Արցախի և Հայաստանի անկախությունների 22-րդ տարեդարձներին նվիրված հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 530-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 32.000 մարդ: |
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողո |
«Հայոց Արծիվների» շնորհավորանքը՝ նվիրված գիտելիքի օրվան |
01.09.2013 թ. |
Պատվարժան դասախոսնե՛ր, ուսուցիչնե՛ր, սիրելի ուսանողնե՛ր և դպրոցականնե՛ր, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա Ձեր առաջին մուտքը իմաստնության լուսավոր կրթօջախներ՝ ձեզ մաղթելով ուժ, եռանդ, քաջառողջություն՝ նոր ուսումնական տարին ոգևորությամբ սկսելու և նույն ջերմեռանդությամբ շարունակելու գիտակցական պատասխանատվություն:
Հարգարժան դասախոսնե՛ր և ուսուցիչնե՛ր, եկող սերունդների ապագան ձեր ազնիվ քաղաքացիական կեցվածքի, ազգի վաղվա օրվա համար մտահոգ անհատների բարյացակամության մեջ է: Դո՛ւք եք կերտելու հայրենիք պահող զինվորի, հոգատար բժշկի, իր հայրենակցի տունը կառուցող շինարարի, երկրի ճակատագրով մտահոգ պաշտոնյայի ... պարզապես, մեր երկրի նվիրյալ քաղաքացու կերպարները: Հայրենիքը բացարձակ արժեք է և այդ անփոխարինելի արժեքը մենք համոզված և զգուշորեն պետք է վստահենք հաջորդ սերնդին: Ձեր անբասիր վարքագծով հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ մեծ հավատ ու վստահություն պատգամեք ներկա և եկող սերունդներին՝ ապագայի ավելի հզոր Հայաստանի քաղաքացուն: Թող երբեք չխաթարվի հայերիս կողմից դեռ վաղ ժամանակներից սրբացված ուսուցչի Ձեր կոչումը:
Սիրելի ծնողնե՛ր, ձեր զավակների հանդեպ դուք միշտ եք ուշադիր և զգոն, թող որ երբեք չպակասի հայկական ավանդական ընտանիքի հոգատարությունն ու վստահությունը: Հայ ընտանիքը միշտ էլ կանգնած է եղել պետության կայունության ակունքներում և շարունակելու է լինել այդպիսին:
Միշտ գիտակցեք, որ դուք արդեն տվել եք ներցեղային բարոյականով առաջնորդվող այն հատիկ սերունդը՝ ի դեմս ձեր զավակների, ովքեր ոչ միայն ապահովելու են հայերի տեղը արևի տակ, այլ նաև անմիջական մասնակիցն են լինելու մեծ և հզոր Հայաստան կերտելու գործընթացներին:
Բարի երթ մեր զավակներին և բարին ընդ Ձեզ: |
Հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության նախագահ
Խաչիկ Ասրյան
|
«Հայոց Արծիվների» այցը դպրոցներ |
01.09.2013 թ. |
Սույն թվականի սեպտեմբերի 1-ին և 2-ին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ այցելել էր Արարատի մարզի Արբաթ, Զորակ, Ջրահովիտ և Աբովյան գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներ՝ շնորհավորելու մանկավարժներին և դպրոցականներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Խաչիկ Ասրյանի շնորհավորական ոգեշունչ ելույթներից հետո Կազմակերպության Սոցիալական հանձնաժողովը, ի դեմս նրա նվիրյալ ղեկավար Հերմինե Սարգսյանի 4 միջնակարգ դպրոցների թվով 100 1-ին դասարանցիների նվիրեց դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ և հագուստ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 528-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 32.000 մարդ: |
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով |
«Հայոց Արծիվները» Մատաղիսի զորամասում |
21.07.2013 թ. |
Հայոց Ազգային Բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի և զինվորների երդման արարողության կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` «Հայոց Արծիվներ» ՀՀԿ) հայրենասիրական միջոցառումների շարք է իրականացնում ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում:
Ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի և զինվորների երդման արարողության կապակցությամբ «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղական համայնքում տեղակայված ՊԲ N զորամաս` սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին և զինվորների ծնողներին շնորհավորելու ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի և զինվորների երդման արարողության կապակցությամբ: Տոնական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը շնորհավորական իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց բանակ-հասարակություն կապը, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը (խոսք` Խաչիկ Ասրյան. «Հայոց ազգային բանակի հարգարժա´ն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, սիրելի´ արծիվներ, հարգելի´ ծնողներ, ուղիղ 21 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան հերոսամարտ հաղթանակած անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման տարեդարձը: Ազգային բանակ, որը կայացավ հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտում, ազգային բանակ, որի կայացման և հզորացման գործում բացառիկ ներդրում ունեցան և ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները, ազգային բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Նժդեհը պատգամում էր. Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով: Ես ավելացնում եմ. Հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է` սերն ու պաշտամունքը դեպի քո Հավատքն առ Աստված, սերն ու պաշտամունքը դեպի հայոց պետականությունը, սերն ու պաշտամունքը դեպի քո մայրենի լեզուն, սերն ու պաշտամունքը դեպի քո ընտանիքը, դեպի նահատակված և կենդանի հերոսները, դեպի քո նախնիները, միաժամանակ քո նախնիներին գերազանցելու ձգտումը: Ահա' հայրենասիրությունը հայոց:
Ազգային – պետական - հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող «Հայոց Արծիվների» և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ` բոլորիդ` ինչպես ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի, այնպես էլ հայ զինվորի երդման արարողության կապակցությամբ: Պատվարժան սպաներ, ծնողներ, միշտ եղե´ք հպարտ, հզոր, միշտ գիտակցեք, որ դուք արդեն տվել եք ներցեղային բարոյականով առաջնորդվող այն հատիկ սերունդը` ի դեմս ձեր զավակների, ի դեմս «Հայոց Արծիվների», ովքեր, ոչ միայն ապահովելու են հայերի տեղն արևի տակ, այլ անընդհատ մասնակիցն են լինելու հայոց պետականության հզորացմանն այն չափ, որ երբևէ չափավորելու կարիքը լինի: Արժանապատիվ սպաներ, ենթասպաներ, զինվորներ, միշտ գիտակցեք, որ դու´ք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ իմացեք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց Նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցեք, որ խաղաղ պայմաններում դու´ք արժանապատիվ զավակներն եք ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայոց ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող, ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները և Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե´ք հորինված ադրբեջանցիների կամ սաֆարովյան կացնասեր ցեղի ղեկավարների կողմից ամենօրյա հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցե´ք նրանց պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի մարտունակ, հաղթական, ազգային ոգին, և գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և այդ ժամանակ ես կասեմ ձեզ կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե´ ազգային բանակը, կեցցե´ հայոց Նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»):
Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով և ուժի ու հզորության խորհրդանիշ սրով պարգևատրեց զորամասի հրամանատարին, ինչպես նաև զորամասի հրամանատարի տեղակալներին: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով պարգևատրվեցին նաև մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ: |
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով |
«Հայոց Արծիվների» հերթական այցը սահմանագծի մարտական հենակետեր |
02.07.2013 թ. |
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`«Հայոց Արծիվներ» ՀՀԿ: www.hayocartsivner.am) ՀՀ պետական տոների կապակցությամբ ազգային բանակի տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական, ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման, սահմանագծի մարտական հենակետեր այցելություններ կազմակերպելու տեսքով:
Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի` Սահմանադրության ընդունման 18-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, այսօր հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին շնորհավորելու Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի` Սահմանադրության ընդունման 18-րդ տարեդարձը: Սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց, ինչպես մայր օրենքի` Սահմանադրության անընդհատ պահպանման, լիարժեք իրականացման, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի` Սահմանադրության ընդունման 18-րդ տարեդարձը: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, ողջունում եմ Ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր Ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը` շնորհավորելու Ձեզ` հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի` Սահմանադրության ընդունման 18-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հայոց Արծիվները», իր 3,5-ամյա օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 523-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր Հայաստանի կերտումը:
Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե´ք, որ խաղաղ պայմաններում դո´ւք արժանապատիվ զավակներն եք ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցե´ք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, միշտ գիտակցեք, որ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող ձեր արժանապատիվ ծնողներն ու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե´ք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցելով նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին և գիտակցելով միշտ եղեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, հայոց պետականությունն է: Կրեցե´ք Ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը, և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ` կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե´ ազգային բանակը, կեցցե´ հայոց նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը:
«Հայոց Արծիվների» կողմից սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպված միջոցառումների ընթացքում տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի պարգևատրություն: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի մի շարք սպաներ, զինվորներ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 523-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 32.000 մարդ: |
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով |
‹‹ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ›› ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ
|
01.07.2013 թ. |
Հարգարժան Սեյրան Մուշեղի
Հայ ժողովրդի փառապանծ զորավարների շարքում, որպես արցախյան ազատամարտի հերոս, որպես անպարտելի հրամանատար` Դուք ոսկյա տառերով եք գրել Ձեր անունը:
Նաև Ձեր նվիրական ջանքերի շնորհիվ այսօր մենք ունենք տարածաշրջանում մարտունակ և հզոր բանակ, որի կայացման գործում Դուք բացառիկ ներդրում ունեք:
Ձեր իմաստնությունն ու ռազմական գործի քաջատեղյակությունը հայոց ազգային բանակի հզորության կայուն գրավականներից են:
Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն:
Ձեր ներկայությունը թող անպակաս լինի հայոց ազգային բանակի գալիք հաղթանակներից: Մաղթում եմ Ձեզ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:
Աստված Ձեզ և Ձեր ընտանիքին պահապան: |
Հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության Նախագահություն |
‹‹ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ›› ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ |
30.06.2013 թ. |
Պատվարժա՛ն պարոն ՆԱԽԱԳԱՀ
Հայոց անկախ պետականության վերականգնումը, որի ակունքներում կանգնած եք եղել Դուք, մեր ժողովրդի ինքնուրույնության և հզորացման խորհրդանիշն էր: Երջանիկ պիտի լինի այն ժողովուրդը, որն ապրում է մարդկության քաոսից սեփական ազգի խոստումնալից ապագան կերտող իր զավակների ներկայությամբ: Դուք առաջնորդում եք անխոցելի հայրենասերների այն փաղանգը, որոնց լուսաբացը սկսվում է հայրենիքի, անկախ պետականության հզորացման, պաշտպանության, և երեկոն ավարտվում վաղվա օրվա մտահոգությամբ: Արցախյան վերազարթոնքի փառավոր հերոսամարտից մինչև պետականաշինության խնդրահարույց ներկա օրեր Ձեր խոհեմությունը, լրջամտությունն ու ազգային-պետական շահերի օգտին ցուցաբերվող մշտարթուն սթափությունը ուժ և համարձակություն է ներշնչում մեզ` «Հայոց Արծիվներիս»` մշտապես Ձեր կողքին լինելու, դժվարին մեր ձեռքբերումները պահպանելու համար` ի նվիրումն Ձեզ, հայոց հզոր բանակի և մշտակայուն պետականության:
Արժանապատի՛վ պարոն ՆԱԽԱԳԱՀ
Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն` հայրենիքի և ընտանեկան խաղաղ հարկի տակ: Մաղթում եմ Ձեզ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:
Աստված Ձեզ և Ձեր ընտանիքին պահապան: |
Հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության Նախագահություն
|
|
|
|
|
|
|