logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7

«ՀԱ­ՅՈՑ ԱՐ­ԾԻՎ­ՆԵՐ» հհկ-ի կողմից կազմակերպվել և իրա­կանացվել է 680 - ից ավե­լի հայ­րե­նա­սի­րա­կան բազ­մա­բո­վան­դակ մի­ջո­ցա­ռումներ: Մի­ջո­ցա­ռումների կեսից ավե­լին նվիր­ված է հայ­րե­նա­սի­րու­թյան, ռազ­մա­հայ­րե­նա­սի­րու­թյան դա­ստի­ա­րա­կու­թյա­նը, ինք­նա­ճա­նա­չո­ղու­թյան, ազ­գա­յին- պետական- հայրենասիրական գա­ղա­փա­րա­խո­սու­թյան քա­րոզ­չու­թյա­նը, իսկ մյուս մա­սը` մշա­կույ­թի, ար­վես­տի, սպոր­տի, բնա­պահ­պա­նու­թյան, կր­թու­թյան, գի­տու­թյան, և այլ բնա­գա­վառ­նե­րին:

2018 թվականի մայիսի 20-ին Երևան քաղաքի Արծվատանը տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 10-րդ համագումարը, որին մասնակցում էին Կազմակերպության մասնաճյուղերից ժամանած 311 պատվիրակ։ Կազմակերպության գործունեության մասին հաշվետվությամբ հանդես եկավ Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը։ Կազմակերպության 10-րդ համագումարը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ միաձայն վերընտրեց Խաչիկ Մայիսի Ասրյանին։ Համագումարը ընտրեց նաև Կազմակերպության ղեկավար մարմին՝ 85 անդամներից կազմված Խորհուրդ, ինչպես նաև Վերահսկիչ հանձնաժողով՝ 4 անդամներով։
Նույն օրը Արծվատանը տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի 1-ին ժողովը, որին մասնակցում էին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 311 անդամ:  /20.05.2018թ.

Արցախի վերածննդի օրվա՝ Հայոց ազգային զարթոնքի 30-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները՝ Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային զորամիավորման 8 զորամասերին՝ նպատակ ունենալով սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորել տոնի առթիվ: Միջոցառումների ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: Խաչիկ Ասրյանը թանկարժեք իրային նվերներով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց պաշտպանության նախարարության 1-ին բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Արարատ Մելքումյանին, զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալներին, բոլոր զորամասերի հրամանատարներին, ինչպես նաև զորամասերի սպաներին, ենթասպաներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին: Խաչիկ Ասրյանը բոլոր զորամասերին նվիրեց նաև մարզագույք: /23.02.2018թ.

Հայոց ազգային բանակի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները՝ Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի  գլխավորությամբ, հյուրընկալվել էին Հայաստանի և Նախիջևանի սահմանագծի 8 մարտական հենակետերում՝ նպատակ ունենալով սպաներին, ենթասպաներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորել տոնի առթիվ: Միջոցառումների ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: Խաչիկ Ասրյանը թանկարժեք իրային նվերներով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց N զորամասի հրամանատարին և նրա բոլոր տեղակալներին, ինչպես նաև 8 մարտական հենակետերում մարտական ծառայություն իրականացնող բոլոր սպաներին, ենթասպաներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին:  /10.02.2018թ.

2018 թվականի հունվարի 27-ին Երևան քաղաքում «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհուրդը Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ կազմակերպել էր տոնակատարություն՝ նվիրված «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ծննդյան 15-րդ տարեդարձին: Տոնական միջոցառմանը մասնակցում էին Կազմակերպության Խորհրդի անդամները, Կազմակերպության բոլոր մասնաճյուղերի ղեկավարները, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի անդամները, հյուրեր, ընդամենը՝ 400 մարդ: Տոնակատարության ընթացքում հնչեցին շնորհավորական ելույթներ: /27.01.2018 թ.

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները՝ Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էին Հայաստանի և Նախիջևանի սահմանագծի 10 մարտական հենակետերում՝ նպատակ ունենալով սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորել տոների առթիվ: Տոնական միջոցառումների ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով և թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց N զորամասի հրամանատարին և նրա բոլոր տեղակալներին, ինչպես նաև 10 մարտական հենակետերում մարտական ծառայություն իրականացնող բոլոր սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին: /28.12.2017թ.

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները՝ Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի  գլխավորությամբ, հյուրընկալվել էին Արցախի Հանրապետության հարավարևելյան շրջանում տեղակայված, մարտական ծառայություն իրականացնող 18-րդ դիվիզիայի N զորամասում և Արցախի ու Ադրբեջանի սահմանագծի 10 մարտական հենակետերում՝ նպատակ ունենալով սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորել տոների առթիվ: Տոնական միջոցառումների ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով և թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց ինչպես դիվիզիայի հրամանատարին ու նրա բոլոր տեղակալներին, այնպես էլ մարտական ծառայություն իրականացնող N զորամասի հրամանատարին, նրա բոլոր տեղակալներին և 10 մարտական հենակետերում մարտական ծառայություն իրականացնող բոլոր սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին:  /29.12.2017թ.

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները՝ Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի  գլխավորությամբ, հյուրընկալվել էին պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերում՝ նպատակ ունենալով սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորել տոների առթիվ: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: Խաչիկ Ասրյանը թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին: Խաչիկ Ասրյանը թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց նաև հրամանատարի բոլոր տեղակալներին և բոլոր զորամասերի հրամանատարներին: «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով և թանկարժեք իրային նվերներով պարգևատրվեցին բոլոր զորամասերի մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ:  /30.12.2017թ.