logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7
Խաչիկ Ասրյանի հերթական այցը մարտական հենակետեր
27.05.2013 թ.

            Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ  տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`«Հայոց Արծիվներ» ՀՀԿ) ազգային բանակի տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման, սահմանագծի մարտական հենակետեր այցելություններ կազմակերպելու տեսքով:
           Ռազմահայրենասիրական միջոցառումների իրականացման գլխավոր նպատակներից են բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումն ու պահպանումը, և ընդհանուր առմամբ հայոց ազգային բանակի` հայ ժողովրդի բացարձակ արժեքի դերի ու նշանակության խիստ կարևորումը հայ հասարակության շրջանում:
Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ  տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ»  ՀՀԿ-ի Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին շնորհավորելու Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձը: Սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձը: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, ողջունում եմ Ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր Ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը` շնորհավորելու Ձեզ`  հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ  տարեդարձի կապակցությամբ:
       «Հայոց Արծիվները», իր 3-ամյա օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 520-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր Հայաստանի կերտումը:
        Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը, միշտ գիտակցե´ք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, միշտ գիտակցեք, որ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող ձեր արժանապատիվ ծնողներն ու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե´ք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցելով նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին և գիտակցելով միշտ կրե´ք Ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ` կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը,  կեցցե´ ազգային բանակը, կեցցե´ հայոց նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը:
«Հայոց Արծիվների» կողմից սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպված  միջոցառումների ընթացքում տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի պարգևատրություն: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով  պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետի մի շարք սպաներ, զինվորներ:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 519-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  32.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

«Հայոց Արծիվների» շնորհավորանքը ուսանողներին և աշակերտներին
24.05.2013 թ.

      Արժանապատիվ դասախոսնե´ր, ուսուցիչնե´ր, արծվային սլացք ունեցող ուսանողնե´ր և դպրոցականնե´ր, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության  Նախագահության, Կազմակերպության  300 մասնաճյուղերի շուրջ  35.000 անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ 2012-2013 ուսումնական տարվա ավարտի առթիվ: Թող Ձեր ուսումնառության վերջին զանգը հնչի որպես հայոց նախնիների ոգեղեն ազդականչ, քանզի ձեզանից յուրաքանչյուրի մեջ տրոփում է հայրենիքի առողջ սիրտը:
      Շուտով դուք, տարբեր մասնագիտություններ ձեռք բերած, բախելու եք անակնկալներով լի կյանքի դռները: Աշխարհաքաղաքական դժվարին մարտահրավերներով լեցուն մեր ժամանակներում ձեր ներդրումները թող լինեն պատասխանատու և նպատակասլաց` ուղղված մեր ժողովրդի բարօրությանը:
      Երախտագիտորեն հիշենք մեծ զորավարի` Գարեգին Նժդեհի խոսքերը. «Անպարտելի է այն ժողովուրդը, որը ղեկավարվում է ոգու ձեռքով»: Հայոց ոգին իր անպարտելի արիականությամբ միշտ էլ հզոր է եղել, և դուք այդ անաղարտ  գենի երդվյալ ժառանգորդն եք, մեր նախնիների արյունով ներկված հողի տերն ու մշտապես պահապան զինվորը: Ունկնդիր եղեք մայր հողի շնչառությանը` որպես Ձեր ներշնչանքի աղբյուր, որպես ինքնապաշտպանական կրոն:
    Բարի երթ ձեզ և ձեր ջահը պահող կրտսերներին, ձեր օրհնված ճանապարհով անցնող նոր սերնդին, որոնք վաղը պատասխանատվությամբ պետք է ունկնդրեն ձեր առաջին դասախոսներին և ուսուցիչներին, որոնք մաշտոցյան գիրն ու ոգին պատգամեցին ձեզ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» հայոց ոսկեղնիկ գրերով` առաջին թարգմանության խորհուրդը:
    Սիրելի´ դպրոցականներ, միշտ հետևորդը եղեք հայոց գրերի լուսավոր առաքյալի ազգառաք իմաստության խորհրդին` մշտապես հիշելով մեր նախնիների հոգևոր պատվիրանը` «Ազգը մարմին է, լեզուն` ոգի»:
     Ուսուցիչը եղել և մնալու է հայերիս համար ազգային արժեք: Եվ դրա վկայությունն է հայոց գրերի ստեղծողի`  առաջին Ուսուցչի սրբացված անունը: Անխռով ու անառիկ պահեք նրանց թողած ադամանդակուռ իմաստության աղբյուրի ակը, որից ջուր ենք խմում…
    Մաղթում ենք ձեզ հաջողություն և ձեր երազանքների իրականացում` հայոց կայուն պետականության, հզոր բանակի և երկրի հոգսերով մշտարթուն հայոց Նախագահի հովանու ներքո:

  
Հարգանքով` «Հայոց Արծիվներ» հայրենասիրական
շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանը Յուրի Վարդանյանի նշանակման, իր բիզնեսների և պետական եկամուտների կոմիտեի գործունեության մասին

Հարցազրույցը՝ Shamshyan.com-ին
14.05.2013 թ.
Shamshyan.com-ի զրուցակիցն է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը:

Հարց – Պարոն Ասրյան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ձևավորման առաջին իսկ օրվանից, շուրջ 6 տարի, Դուք աշխատում եք  որպես փոխնախարար: Ինչպե՞ս եք գնահատում օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի նշանակումը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում: Ձեզ համար անակնկա՞լ էր:
Պատ. – Իհարկե, ինձ համար անակնկալ չէր: Եվ ավելին, եթե ոչ Յուրի Վարդանյանը, ապա էլ ո՞վ: Այսքանը,  որպես նախաբան:
   Ինչ վերաբերում է  Յուրի Վարդանյանի նախարար նշանակվելու իմ գնահատականին, հպարտությամբ նշեմ, որ Յուրի Վարդանյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում նշանակելու որոշումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հերթական իմաստուն որոշումներից մեկն է:  Ինչո՞ւ: Նախ, անցած տարիների ընթացքում Յուրի Վարդանյանը, լինելով ՀՀ նախագահի խորհրդականը, ամենօրյա աշխատանքային կապերի մեջ է եղել նախարարության գործունեության հետ և ուղղակի կամ անուղղակի մասնակիցն է եղել նախարարությունում կատարվող իրադարձություններին: Ավելին, Յուրի Վարդանյանը ոչ միայն իմ վաղեմի ընկերն ու բարեկամն է, ոչ միայն Երկիր մոլորակում ճանաչված մեծանուն հայ է, ոչ միայն օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի  չեմպիոն, 43 համաշխարհային ռեկորդների հեղինակ է, ոչ միայն ավանդապաշտ հայկական ընտանիքի զավակ է, այլև ամենակարևորը,  Յուրի Վարդանյանը պետական մտածելակերպ ունեցող բացառիկ պաշտոնյաներից մեկն է, որն իր անաչառ, անկողմնակալ, նաև սառնասիրտ ու վճռական բնավորության շնորհիվ, իր արհեստավարժությամբ  յուրաքանչյուր Աստծո օր անընդհատ արձանագրելու է մեծագույն ձեռքբերումներ` նախարարության գործունեության բոլոր ոլորտներում: Ուզում եմ նաև փաստել, որ  եթե մարդը օլիմպիական չեմպիոն է, դա դեռ չի նշանակում, որ նա կարող է լինել սպորտի լավ նախարար, ավելին, 1000 օլիմպիական չեմպիոններից մեկը կարող է լինել հմուտ և հզոր կառավարիչ, պետական համակարգում հաջողված ղեկավար, և ես ավելի քան վստահ եմ, որ իմ ասած հազարից մեկը Երկիր մոլորակի տարբեր անկյուններում Հայաստանի Հանրապետության պատիվն ու արժանապատվությունը միշտ բարձր պահած Յուրի Վարդանյանն է:

Հարց – Պարոն Ասրյան, Դուք` որպես պետական պաշտոնյա  և «Հայոց Արծիվներ» բազմահազարանոց հայրենասիրական կազմակերպության առաջնորդ, զբաղվո՞ւմ եք որևէ բիզնեսով և ուղղակիորեն շփվո՞ւմ եք հարկային և մաքսային ոլորտների հետ:  Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործունեությունը վերջին տարիներին` հաշվի առնելով նաև դրական և բացասական կարծիքները, հատկապես կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի անձի հետ կապված:
Պատ. -  Իմ ապրած 43 տարիների ընթացքում երբևէ չեմ զբաղվել և չեմ զբաղվում որևէ բիզնեսով, հետևաբար չունենալով որևէ սեփական բիզնես`  ուղղակի կերպով առնչություն չունեմ Հայաստանի ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ոլորտների հետ:  Բայց «Հայոց Արծիվներ» կազմակերպության  32.000-ից ավելի անդամների մեջ բնականաբար կան քաղաքացիներ, որոնք տնտեսավարող սուբյեկտներ են և ուղղակի շփվում են հարկային ու մաքսային ծառայությունների հետ: Եվ «Արծվատանը» պարբերաբար քննարկելով Հայաստանում բնակվող քաղաքացիներին վերաբերող տարբեր հարցեր, այդ թվում նաև պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված, զգում և տեսնում եմ «Հայոց Արծիվների» գործարարությամբ զբաղվող անդամների գոհունակությունը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նորամուծությունների, կարգ ու կանոնի, կատարած մեծածավալ աշխատանքների հանդեպ, բնականաբար խոսվում է նաև տարբեր խնդիրների մասին, նաև շեշտելով պարբերաբար փոփոխվող օրենսդրական դաշտի և կառավարության որոշումների կարևորության մասին: Շուրջ 6 տարի  ինքս լինելով պետական պաշտոնյա, հաճախակի ականատեսն եմ լինում պետական եկամուտների կոմիտեի պրոֆեսիոնալ աշխատակազմի և նրա ղեկավար, պետական պրոֆեսիոնալ պաշտոնյայի կերպար մարմնավորող Գագիկ Խաչատրյանի ամենօրյա նորամուծություններին, կատարած քրտնաջան և պատասխանատու աշխատանքներին` Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում նաև մաքսային կետերում: Միայն  այն, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մեկ րոպե անգամ չխաթարվեցին հարկային և մաքսային մուտքերը պետական բյուջե, միանշանակ խոսում է  պետական եկամուտների կոմիտեի պրոֆեսիոնալ աշխատակազմի և գերազանց աշխատանքների մասին:

Հարց - Ի՞նչ եք հասկանում պետական պրոֆեսիոնալ պաշտոնյա ասելով: Ուզում եք ասել, որ Գագիկ Խաչատրյանը պետական պրոֆեսիոնալ պաշտոնյայի  կերպա՞ր է:
Պատ. – Ըստ իս, պետական պրոֆեսիոնալ պաշտոնյան հայրենասիրության, պետականամետության գաղափարախոսության, պատասխանատվության զգացումի կրողն ու իրականացնողն է` իր անսպառ աշխատասիրությամբ: Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում կան շատ հարգարժան մարդիկ, ովքեր պետական պրոֆեսիոնալ պաշտոնյայի կերպար են, այդ թվում  նաև պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Գիտե՞ք ինչու:
     Նախ նշեմ, որ անձամբ ինքս որևէ բարեկամական, ընկերական հարաբերություններ չունեմ Գագիկ Խաչատրյանի հետ: Այնուամենայնիվ, ինձ համար ճշմարտությունը բարձրագույն արժեք է, և անկախ իմ դիմաց կանգնած մարդու տեսակից, գործունեությունից, գրպանի պարունակությունից ես ասում եմ ճշմարտությունը: Գագիկ Խաչատրյանը  այն եզակի պետական պաշտոնյաներից է, որն իր առջև դրված պետական համակարգի բոլոր խնդիրները, անկախ խնդիրների տեսակից, չափերից, դժվարություններից, առանց աչքը թարթելու, շատ օպերատիվ և պահանջված մակարդակով, իր պրոֆեսիոնալ թիմի հետ միասին լուծում է, որի արդյունքում էլ, բոլորս տեսնում ենք պետական եկամուտների կոմիտեի այն մեծագույն ձեռքբերումները, որոնք առկա են` սկսած հարկային և մաքսային մուտքերի պարբերաբար աճից դեպի պետական բյուջե մինչև սպասարկման ոլորտ: Այլ հարց է, թե յուրաքանչյուրս ինչ չափով ենք ուզում տեսնել իրական ճշմարտությունը, ասել է թե` նույն ՊԵԿ-ի կատարած պետականամետ ահռելի աշխատանքը:
     Առիթից օգտվելով` խորհուրդ կտայի մութ պադվալներում ժամկետանց պահածոներ ուտելով, նույն պահածոների կեղտոտ տուփերի մեջ օղի խմող բանսարկուներին (մուտիլովչիկներին) դուրս գալ չկամեցողության ոլորտից դեպի մերօրյա իրականություն և փորձել որևէ օգտակար գործով զբաղվել` շատ լավ գիտակցելով, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու փոքր և մեծ ներդրումը հայոց պետականության զարգացման գործընթացներում միայն ու միայն նպաստում է մեծ և հզոր Հայաստանի կերտմանը:

      
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ» ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՌԹԻՎ
08.05.2013 թ.

          Արժանապատի´վ հայեր
        Արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարում ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում  նահատակված և կենդանի հերոսների շնորհիվ ձեռք բերեց անկախ պետականություն և հիմք դրեց հայոց ազգային բանակին:
        Հինավուրց  հայոց  ժողովրդի  պատմության հաղթական էջերում իրենց հաստատուն տեղն ունեցան  մայիսյան  փառավոր  հերոսամարտերն ու հաղթանակները`  Մայիսի 8, Մայիսի 9, Մայիսի 28…

      «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժման և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, հինավուրց հայ ժողովրդի հաղթանակած քաղաքացինե´ր, մայիսյան փառավոր հաղթանակների տոների` ինչպես եռատոնի` Հայրենական մեծ պատերազմի  հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի,  Շուշիի ազատագրման օրվա, այնպես էլ Երկրապահի օրվա  առթիվ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն, յուրաքանչյուրիդ նորանոր ներդրումներն ու ձեռքբերումները պետականաշինության գործընթացներում, ինչպես նաև մաղթում եմ Ձեզ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:        

Հարգանքով`
Կազմակերպության հիմնադիր նախագահ  Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի քաղաքական կնքահայրը Սերժ Սարգսյա՞նն է

Հարցազրույցը՝ Shamshyan.com-ին
26.04.2013թ.

Shamshyan.com-ի զրուցակիցն է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը:

-Պարո՛ն Ասրյան, անցած շաբաթվա վերջին Դուք «Հայոց Արծիվներ»-ի նախագահության անդամների հետհյուրը նկալվել էիք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Ո՞րն էր ԼՂՀ կատարած Ձեր այցի նպատակը:

-«Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը, ուղիղ 3 տարի մեծածավալ հայրենասիրական և ռազմահայրենասիրական գործունեություն իրականացնելով Հայաստանի Հանրապետության 500-ից ավելի գյուղական և քաղաքային համայնքներում, պաշտպանության նախարարության բազմաթիվ զորամասերում, Հայաստանի և Նախիջևանի սահմանի մարտական հենակետերում, կայանալով և հզորանալով Հայաստանում, բնականաբար, իր առաջին պաշտոնական այցը պետք է կատարեր պատմական և հաղթանակած Արցախ, ինչն էլ կայացավ:

Իմ գլխավորությամբ կազմակերպության նախագահության 15 անդամներով հյուրընկալվեցինք մեծանուն հայրենասեր, Արցախի նախագահ Բակո Սահակյանին, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին: Արցախի նախագահի և պաշտպանության նախարարի հետ քննարկեցինք հասարակության շրջանում ռազմահայրենասիրական գործունեության ակտիվության խիստ անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, միաժամանակ քննարկեցինք նաև «Հայոց Արծիվներ»-ի և Արցախի պաշտպանության նախարարության ակտիվ համագործակցության մասին հարցեր:

Ըստ «Հայոց Արծիվներ»-ի բազմահազարանոց կազմակերպության ընդհանուր ժողովի որոշման` հայոց պետականության կայացման, Արցախի սահմանների պաշտպանության, բանակաշինության, Արցախի զարգացման և հզորացման գործընթացներում բացառիկ ներդրում ունենալու համար կազմակերպության կողմից հիմնադրված «Հայոց Արծիվ» ոսկե հուշամեդալով պարգևատրվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

-Պարո՛ն Ասրյան, շուրջ 3 տարի «Հայոց Արծիվներ»-ը Ձեր գլխավորությամբ շատ ակտիվ, բազմաբովանդակկգործունեություն է իրականացնում Հայաստանում: Ո՞րն է իրականացրած գործունեության, ինչու չէ նաև մեծձեռքբերումների բանալին:

-Իրականում որևէ բանալի չկա: Իմ և «Հայոց Արծիվներ»-ի համար կա գաղափարախոսություն, նվիրվածություն, աշխատասիրություն, պատասխանատվություն և մեծ հավատք` առ Աստված: Իմ պետական և հասարակական, նաև «Հայոց Արծիվներ»-ի գործունեության ձեռքբերումների գրավականը հենց այս կարգախոսն է, որով ես և «Հայոց Արծիվներ»-ը առաջնորդվում ենք: Ավելին, 3 տարի առաջ, «Եռաբլուր» պանթեոնում, եկեղեցու առջև հիմնադրելով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը` անձամբ ինքս հիմք դրեցի «Ազգային պետական-հայրենասիրական» գաղափարախոսության և «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսի, որն էլ այդ ժամանակ ամբողջովին նորամուծություն էր Հայստանի հասարակական և քաղաքական դաշտի համար: Եվ ի՞նչ ստացվեց: Ընդամենը 3 տարիների ընթացքում, անձամբ ինքս շրջագայելով Հայաստանի 500-ից ավելի քաղաքային և գյուղական համայնքներով, հիմնադրելով 300 համայնքներում կազմակերպության 300 մասնաճյուղեր, ես իրականացրի ամենակարևորը` բազմահազար ընտանիքների մեջ մտցրի, սերմանեցի «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը` որպես եռամիասնության արժեքային համակարգ: Եվ ընդամենը 3 տարվա ընթացքում «Հայոց Արծիվներ»-ին անդամագրվեցին 32.000-ից ավելի հայրենասեր քաղաքացիներ, և այս հանգամանքն էլ ապացուցեց, որ «Հայոց Արծիվներ»-ի որդեգրած կարգախոսը արդիական է և խիստ անհրաժեշտ ու պահանջված հասարակության կողմից:

-Իդեպ, Ձեր բոլոր ելույթներում Դուք անընդհատ շեշտումեք եռամիասնության արժեքային համակարգի մասին:

Ճիշտ էլ անում եմ: Գիտեք ինչո՞ւ: Յուրաքանչյուրս, ապրելով Հայկական բարձրավանդակում, որտեղ ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն, յուրաքանչյուրս, և ընդհանուր առմամբ հայ ժողովուրդն ամբողջությամբ պետք է կրի իր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` էլ ավելի ուժեղ, հզոր, միասնական լինելու համար:
Յուրաքանչյուր ժողովրդի, ազգի համար չի կարող լինել անկախ պետականություն առանց ազգային բանակի ու հայոց նախագահի` գերագույն գլխավոր հրամանատարի: Չի կարող լինել ազգային բանակ առանց գերագույն գլխավոր հրամանատարի` հայոց նախագահի ու հայոց պետականության, և չի կարող լինել հայոց նախագահ` գերագույն գլխավոր հրամանատար, առանց ազգային բանակի և հայոց պետականության: Անկախ մեր գործունեությունից, քաղաքական հայացքներից այս գերագույն ճշմարտությունը` եռամիասնության արժեքային համակարգը, յուրաքանչյուրը պետք է կրի իր արյան և իր գիտակցության մեջ:

-Շրջանառվող խոսակցությունների համաձայն, Սերժ Սարգսյանը Ձեր քաղաքական կնքահա՞յրն է:

-Նախ նշեմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա հայ մարդու համար իր կնքահայրը այն մարդն է, ով իրեն և իր ընտանիքին կնքում է հայ առաքելական եկեղեցում՝ որպես քրիստոնյա մարդու: Այսքանը ուղղակի ձևով կնքահոր մասին:
Ինչ վերաբերում է քաղաքական իմ կնքահորը, հպարտությամբ և մեծ ակնածանքով նշում եմ, որ, այո՛, քաղաքական և պետական դաշտում իմ գործունեության կնքահայրը ոչ միայն հայոց նախագահ Սերժ Սարգսյանն է, այլ հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի միջով անցած, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած, բանակաշինության, հայոց պետականության կայացման և հզորացման գործընթացներում բացառիկ ներդրում ունեցող, ինձ համար հայոց ազգի առաջնորդ Սերժ Սարգսյանն է: Գիտե՞ք՝ ինչու: Նախ, ցավով եմ նշում, որ, հատկապես Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների որոշ հատվածը կարծում է, թե Խաչիկ Ասրյանը Սերժ Սարգսյանին ճանաչում է միայն վերջին 6 տարիների իր փոխնախարարի պաշտոնավարման ընթացքում:

Իրականում ես Սերժ Սարգսյանին ճանաչում եմ 1990-ականներից` Արցախյան պատերազմից սկսած: Իսկ իմ հայրենանվեր, մեծածավալ հասարակական գործունեությունը` սկսած 1991 թվականից, գնահատեց նախագահ Սերժ Սարգսյանը, և միայն նա ինձ հնարավորություն տվեց մարզային իմ գործունեությունը շարունակել արդեն Երևան քաղաքում` պետական համակարգում` 2007 թվականից սկսած: Եվ վստահ եմ, որ ուղիղ 6 տարի պետական համակարգում աշխատելով, միաժամանակ ամեն օր իրականացնելով հասարակական ակտիվ գործունեություն, միշտ բարձր եմ պահել և պահում իմ պետության, իմ նախագահի, հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը` պետական և հասարակական դաշտում անընդհատ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ:

Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության նախագահն է, բայց պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, բնականաբար, չի լինի գործող նախագահ, սակայն, ես որպես նվիրված, անփոփոխ ու անդավաճան անձ իմ կյանքում միշտ հպարտանալու եմ, որ իմ քաղաքական կնքահայրը մեծագույն հայրենասեր Սերժ Սարգսյանն է:

«Հայոց Արծիվների» հերթական այցը
սահմանագծի մարտական հենակետ

23.03.2013 թ.

       Հայոց ազգային բանակի 21-րդ և Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ  տարեդարձների կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`«Հայոց Արծիվներ» ՀՀԿ) ազգային բանակի տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման, սահմանագծի մարտական հենակետեր այցելություններ կազմակերպելու տեսքով:
       Ռազմահայրենասիրական միջոցառումների իրականացման գլխավոր նպատակներից են բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումն ու պահպանումը, և ընդհանուր առմամբ հայոց ազգային բանակի` հայ ժողովրդի բացարձակ արժեքի դերի ու նշանակության խիստ կարևորումը հայ հասարակության շրջանում:
       Ազգային բանակի կազմավորման 21-րդ և Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ  տարեդարձների կապակցությամբ «Հայոց Արծիվներ»  ՀՀԿ-ի Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետ` շնորհավորելու և´ ազգային բանակի 21-րդ և՛ Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձները: Սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց   և՛ ազգային բանակի կազմավորման  21-րդ և´Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձները: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, ողջունում եմ Ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր Ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը` շնորհավորելու Ձեզ`  հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ ազգային բանակի կազմավորման 21-րդ և Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ  տարեդարձների կապակցությամբ:
       «Հայոց Արծիվները», իր 3-ամյա օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 510-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր Հայաստանի կերտումը:
        Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը, միշտ գիտակցե´ք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայոց ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, միշտ գիտակցեք, որ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող ձեր արժանապատիվ ծնողներն ու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե´ք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցելով նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին և գիտակցելով միշտ կրե´ք Ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ` կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը,  կեցցե´ ազգային բանակը, կեցցե´ հայոց նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը:
       «Հայոց Արծիվների» կողմից սահմանագծի մարտական հենակետում կազմակերպված  միջոցառման ընթացքում «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեցին N զորամասի սպաներ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով  պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետի մի շարք սպաներ, զինվորներ:

       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական- հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 513-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  32.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյանը շնորհավորում է
Հայաստանում ապրող բոլոր կանանց, բոլոր հայուհիներին
07.03.2013թ.

            Մարտի 8-ը գարնան թարմությամբ կրկին ազդարարում է ձեր բնատուր նվիրվածության, անհատնում սիրո, ընտանիքի հոգսը ձեր փխրուն ուսերին անտրտունջ տանելու խոհեմության, ձեր տղամարդկանց մեջ ուժ, արիություն ներարկելու, նրանց հայրենիք վստահելու, ձեր որդիներին ազգային գենի հիշողությունը գիտակցորեն ավանդելու և ի վերուստ ձեզ տրված բազում շնորհները արժանիորեն վերագնահատելու անհրաժեշտության մասին:
 Դուք` հարգարժա´ն կանայք և աղջիկներ, Աստվածամորից ժառանգեցիք տիեզերական հրաշքը` ձեր զավակներին, լույս ափերով հովանավորելու և ցեղի տեսակը հավերժություն տանելու դժվարին առաքելությունը: Ձեր ոգու զորությամբ սերնդեսերունդ փոխանցեցիք մեր հերոսական լեգենդներն ու ասքերը` ձեր զավակներին օժտելով արծվի թռիչք ու վեհության ուժ:
            Ազգը մարմին է, լեզուն` ոգի: Անցյալից է գալիս այս իմաստնությունը: Այդ ոգին առաջինը դուք դրեցիք ձեր զավակների էության մեջ, և նրանց թլոլ շուրթերին ծաղկեց մայրենին ու կոչվեց  մայրենի լեզու:
            Ձեր քնքուշ մատներով փայփայեցիք հողը, նրանով  սնեցիք ձեր զավակներին ու իրենցով` հողը, և այն կոչվեց  մայր հող:
            Մեր նախնիները վաղ անցյալում կնոջ պաշտամունքի առջև խոնարհումով ստեղծեցին` առաքինության, զգաստության ու պտղաբերության աստվածուհի Անահիտին, ռազմի, իմաստնության ու ողջախոհության աստվածուհի Նանեին, սիրո, գեղեցկության ու ջրերի աստվածուհի Աստղիկին, ջրային ոգի Ծովինարին:
            Դարերը սրբագործեցին անցյալը: Այսօր ձեր ոգու խորանը, կենսական ուժը, ձեր շուրթերին հնչող պահապան աղոթքի առաջին աղերսը Մայր Աստվածուհին է, և թող անպակաս լինի Աստվածամոր  պահապան լույսը ձեր օջախներից:
Դուք եղել եք հայոց թագուհիներ ու թագադրվել այլ ազգերի գահերին` Կիևյան Ռուսիայից մինչև Բյուզանդիա և այլուր:
            Դուք զինվոր էիք պատմության քառուղիներում` Արծվիկից մինչև Սոսե, մինչև արցախյան ազատամարտի հերոս կանայք, ծաղկող` արվեստի մեջ, բժիշկ ու գիտնական …
             Ի՞նչ կլիներ կյանքն առանց ձեզ …

            Շնորհավոր ձեր տոնը, արժանապատի´վ կանայք ու աղջիկներ:  Եղե´ք առողջ, երջանիկ, հմայիչ ու միշտ առինքնող:

 

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվների» շնորհավորական խոսքը
Շնորհավո´ր ծնունդդ, Սպարապե´տ
05.03.2013թ.

       Լրանում է քո ծննդյան 54-րդ տարեդարձը: Այս հիշարժան օրը` մարտի 5-ին,  մենք` «Հայոց Արծիվներս», բարձրանալու ենք «Եռաբլուր»` մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու արժանավոր առաջնորդիդ հիշատակին:
     Մեր ժողովրդի օրհասական օրերին քո անհատական նկարագրով դու շաղկապեցիր մեր նոր պայքարի հավաքականությունը` անպարտելիության ուժ ներարկելով բազմաչարչար մեր ժողովրդի  իրական երազանքին:
      Երասխից մինչև հաղթական Շուշի դու անցար հայրենատեր երկրապահից մինչև աննահանջ հրամանատարի,  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ու «Երկրապահ» կամավորական միության նախագահի, ազգային անվտանգության և ներքին գործերի  պետնախարարի և Հայաստանի Հանրապետության վարչապետի դժվարին, սակայն աղետալի երկրաշարժ ու պատերազմ տեսած երկրի համար անչափ կարևոր ու պատասխանատու աշխատանքների բովով` անառիկ ու հպարտ պահելով հայի քո տեսակին վստահված նոր հաղթանակների Հայաստանը:
      Քո անանձնական նվիրումը հայոց  պետականությանն ու հայոց բանակին հայահավաքականության Վազգեն Սարգսյանի ձեռագիրն էր, որ մնաց սերունդների մեջ` որպես ազգային դիմադրության խորհրդանիշ:
      Հայրենի հողը միշտ էլ փորձությունների պահին  պատանդ է պահում իր քաջ զավակներին, որպեսզի մենք` երկրի ու ժողովրդի հանդեպ ապագա պատասխանատուներս, մեր ոտքը զգույշ դնենք հողին: Քո թողած արժանի ժառանգությանը լիիրավ տեր կանգնելու նպատակով մենք` «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամներս, «Եռաբլուր» պանթեոնում որպես հիմնավոր գործի նախասկիզբ` մեր առաջին երդումով ծնրադրեցինք քաջերիդ արյունով ու հոգով շաղախված հիշատակի առաջ:
     Փա~ռք ու պատիվ մեր ժողովրդին, որի զավակները արյան գիր ունեն:
     Փա~ռք քեզ, հայո´ց Սպարապետ:
     Շնորհավո´ր ծնունդդ,  Վազգեն Սպարապետ:
  

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
Կազմակերպության Նախագահություն

Խաչիկ Ասրյանի պատասխանը Ռուբեն Հախվերդյանին
01.02.2013թ.

      Հայաստանի Հանրապետության արժանապատի´վ քաղաքացիներ
      Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում` Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի օրը, իրեն կորցրածի կերպարով, ինքնասիրահարված Ռուբեն Հախվերդյանի կողմից գիտակցաբար հնչեցված հակապետական, հակահայկական մտքերը ուղղակի ապշեցրել են Հայաստանի Հանրապետության հարյուր-հազարավոր հայրենասեր քաղաքացիների, այդ թվում` նաև ինձ:  Ռուբեն Հախվերդյանի այս խոսքերը ուղղակի ջուր լցրեցին հորինված ադրբեջանական պետության ջրաղացին: Այն, ինչ ես տեսա և լսեցի էլեկտրոնային կայքերում տեղադրված տեսանյութից, ուղղակի խորին հիասթափություն ապրեցի ոչ միայն հարբած և մոլորված, ոտքի վրա հազիվ կանգնող երգիչ Հախվերդյանից, այլ նաև հրապարակում նրան ծափահարող մի հատված ամբոխից (այլ ոչ թե քաղաքացիներից):
     «Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք ա մեզ, ասենք, ղեկավարի, նորմա՞լ ա էդ»,- սրանք աշխարհաքաղաքացի Ռուբեն Հախվերդյանի խոսքերն են:
     Պատվարժա´ն հայրենակիցներ, ապրելով Հայկական բարձրավանդակում, որի հարևանները ամենուր թշնամանքով են լցված մեր պետության և ժողովրդի հանդեպ, յուրաքանչյուրս, մասնակիցը լինելով հայ ազգային-ազատագրական պայքարին, արցախյան չհայտարարված պատերազմին, ամեն օր խոնարհվելով հայ ժողովրդի անվտանգությունը, հայոց պետականության սահմանները պաշտպանած, հայկական երկրորդ հանրապետությունը` Արցախը ազատագրած և գիտակցաբար նահատակված բազմահազար հերոս քաջորդիների շիրիմների առջև,  Ազատության հրապարակում մոլորյալի կերպարով դրսևորվող Ռուբեն Հախվերդյանի կողմից հնչեցված  թուրքամետ  խոսքերին  շատերդ  համաձայնվում և  ծափահարում եք: Ինչո՞ւ, ի՞նչի համար:
      Ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել Ռուբեն Հախվերդյանին և նրան ծափահարողներին ու ասել, որ պատմական Արցախը ադրբեջանական հեռավոր գավառ չէ, որ ոչ վաղ անցյալում Արցախի ազատագրման պատերազմում գիտակցաբար նահատակված հազարավոր քաջորդիների մարմինները հանգչում են բազմաթիվ եռաբլուրներում, քաջորդիներ, որոնք եղել են, կան ու կլինեն ամեն մեկիս եղբայրներն ու քույրերը: Եվ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին քաղաքացիների առջև հարբածի կերպարանքով հանդես եկող ոմնը բարձրացնում է և հաստատում Լեռնային Ղարաբաղի ոչ հայկական լինելու հարցը, ապա այդ ոմնի արյան տեսակը պետք է շտապ ստուգել և այդ հրատապ խնդրով առաջին հերթին պետք է մտահոգվի Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբեք կոչ չեմ անի կտրել Ռուբեն Հախվերդյանի ականջները, կոչ չեմ անի բոյկոտել նրա համերգները, որովհետև նա` որպես երգիչ, արվեստագետ, որպես հասարակական գործիչ, իր մահկանացուն կնքեց Ազատության հրապարակում` ուրանալով հայկական երկրորդ պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Թող ոչ  մեկը չհամարձակվի ասել, որ ճակատագրական սխալը Ռուբեն Հախվերդյանի լեզվի սայթաքում էր: Ռուբեն Հախվերդյանը Եռաբլուրի պանթեոնում հերոսների հանգչող հոգիների հանդեպ տարրական հարգանք չցուցաբերեց և իրականում դարձավ պատմական հայրենիքը ուրացող: Եվ նրանք, ովքեր կփորձեն ընդդիմանալ իմ ճշմարիտ, կոշտ և կոպիտ խոսքերին, թող շատ լավ գիտակցեն, որ խոսքերս բացառապես ուղղված են աստվածային հողի վրա ապրող հայ ժողովրդի կատարած մեծագույն սխրանքների պաշտպանությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատվության պահպանմանը, և, վերջապես, արևի տակ ապրելու յուրաքանչյուրիս իրավունքներին: Եվ ոչ մեկս` լինենք պետական պաշտոնյա թե շարքային քաղաքացի, երգիչ թե կոշկակար, մարզիկ թե  մանկավարժ, իրավունք չունենք գիտակցաբար ջուր լցնելու մեր հարևան թշնամի` հորինված Ադրբեջան կոչվող պետության ջրաղացին, ավելին` գիտակցաբար ոչնչացնելու մի ողջ ժողովրդի` հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը` Արցախի անկախությունը` դրանով դառնալով սրբապիղծ:

     
Հարգանքով`
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագան Խաչիկ Ասրյան
Խաչիկ Ասրյանի կոչը մարզպետներին, քաղաքապետներին, գյուղապետներին
26.02.2013 թ.

            Նախևառաջ ողջունում եմ փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններում պատվավոր 2-րդ տեղը զբաղեցրած ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մարզեր այցելելու և իրեն ընտրած քաղաքացիների հետ հանդիպելու որոշումը, սակայն միաժամանակ չեմ կարծում, թե որևէ մարզում խուճապային իրավիճակ է` Րաֆֆի Հովհաննիսյանի այցելության համար, ինչպես ճոխացված ներկայացվում է որոշ լրատվամիջոցների կողմից:
            Անկեղծ ասեմ, եթե ես լինեի մարզպետը, քաղաքային կամ գյուղական համայնքի ղեկավարը, անձամբ ինքս Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին կմասնակցեի նրա կողմից կազմակերպված մարզային-համայնքային բոլոր հանդիպումներին: Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած հանդիպման ներկա քաղաքացիներին առանց խուճապի, հաղթանակած կերպարով, Րաֆֆի Հովհաննիսյանի աչքերի մեջ նայելով կներկայացնեի ընտրությունների իրական, իսկական պատկերը, այն է` գործող նախագահ Սերժ Սարգսյանի արդարացի, բացարձակ, ճշմարիտ հաղթանակը:
            Իսկ այսօր ստացվում է այնպես, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է որևէ համայնքի իրեն ընտրած բնակիչների հետ, և այդ համայնքում հանդիպմանը ներկա չեն նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատուներից, Սերժ Սարգսյանին ընտրած քաղաքացիներից, իրոք Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցների համար դառնում է միակը և  իրեն պատկերացնում է «հաղթանակած նախագահի» կարգավիճակում:
           Ուզում եմ կոչ անել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետներին, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներին, որոնց գերակշիռ մասը Հանրապետական կուսակցության անդամներ են, և նրանց, ովքեր եղել են նախագահական ընտրություններում անվիճելի հաղթանակ տարած Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների պատասխանատուները, Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելությունների ժամանակ անձամբ դիմավորեք նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, անձամբ մասնակցեք նրա կազմակերպած բոլոր հանդիպումներին և առանց վախենալու, հաղթանակած ոգով, թեկուզև Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո ներկաներին դուք նույնպես ևս մեկ անգամ ներկայացրեք ընտրությունների իրական պատկերը` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաստատուն և համոզիչ հաղթանակը: Միաժամանակ ներկայացրեք Րաֆֆի Հովհաննիսյանի իսկական պարտությունը նրա անմիջական ներկայությամբ: Երբեք չամաչեք, չայլայլվեք` պաշտպանելու ու տեր կանգնելու Հայաստանի նորագույն պատմության մեջ համապետական ամենաարդար ընտրություններում  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ինքնադրսևորման ազնվագույն հաղթանակը` միաժամանակ հյուրասիրելով և բարի ճանապարհ մաղթելով Րաֆֆի Հովհաննիսյանին: Այլապես «փախչելով» Րաֆֆի Հովհաննիսյանից Դուք ակամայից ուժեղացնում եք նախագահական ընտրություններում ակնհայտ պարտված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին:                 

Հարգանքով`
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագան Խաչիկ Ասրյան

g