logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը Ամանորի և
Սուրբ Ծննդյան տոների առթիվ

30.12.2014թ.

       Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած հայրենատե՛ր հայրենակիցներ
      «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, Կազմակերպության 301 մասնաճյուղերի ղեկավարների և անձամբ իմ ու իմ ընտանիքի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր և Ձեր ընտանիքների Նոր տարին և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով Ձեր սրբալույս օջախներին լույս ու ջերմություն,  Ձեր սպասելիքներին արարչական օրհնանք ու շնորհ, անսասան ու միասնական քրիստոնեական հավատք, հայոց ազգին տրված դարավոր ժառանգությանը տեր լինելու և այն Ձեր զավակներին փոխանցելու քաջություն ու վճռականություն:
     Առանձնահատուկ շնորհավորում եմ աստվածային բարձրավանդակի՝ հայոց հայրենիքի սահմանները անառիկ ու անտրտունջ պաշտպանող, հայոց քաջասիրտ զինվորականներին և նրանց ընտանիքներին՝ մաղթելով այնչափ հայրենասիրություն, որ երբևէ չափավորելու կարիքը լինի:
     Մենք՝ հայրենատիրության ճանապարհով անցնող հայ ազգի զավակներս, մեկ զգայուն սիրտ ունենք, այն է՝ հայրենիք, որը, բազում փորձությունների միջով անցնելով, այսօր էլ ներդաշնակ տրոփում է մեր բոլորի համար:
      Արժանի լինենք աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների ընթացքում հայի անկոտրում սեփական ուժին և հայոց ազգային բանակի արիատենչ զինվորականների  անպարտելիության ոգու հարստությանն ու հայրենիքն ափի մեջ պահելու նրանց կերտած բազում հաղթանակներին:
       Արժանի լինենք մեր մայրերի սիրուն, մեր հայրերի վստահությանն ու մեր իմաստուն գենի անկասելի առաջընթացին:
      2015 թվականը մեր ազգային սթափության փորձաշրջանն է նաև: Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը պետք է դիմավորենք ոչ թե հուսահատությամբ կամ սերունդների ոգին տկարության մատնելով, այլ արցախյան հերոսամարտի մեր ռազմական հաղթանակներով, նրա ոգեղեն փառքով,  ասել է թե՝ հայոց պետականաշինության գործում ձեռք բերած բազում հաղթանակներով:
     «Հայոց Արծիվները»  միշտ Ձեզ հետ են և մեր նվիրական հայրենիքի տրոփող զարկերակին  համահունչ:
     Մենք հավատում ենք մեր երկրի պայծառ ապագային, մեր անկախ պետականության առաջընթացին և զարգացմանը, հայոց հաղթանակած բանակի նորանոր հերոսական ձեռքբերումներին:
      Մենք վստահում ենք  քեզ՝ բարոյատեր ժողովուրդ հայոց, որ դու եղել և մնում ես քո հզոր կամքի և միասնականության տերը՝ հայոց երկրի անպարտելի ուժը:
      Միշտ գիտակցենք, որ միայն մերընտանիքներիկուռմիասնություննուհամերաշխություննենբոլորձեռքբերումներիհիմքնուերաշխավորը:
Միշտ պետք է գիտակցել, որ մենք՝հայերս, սրբազանպարտքունենքկատարելուԱստծոառջև՝անընդհատհզորացնել  հայկականբարձրավանդակը՝կառուցելովմեծևհզոր, քրիստոնյաՀայաստան, իսկ մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստանի բնակիչը պետք է լինի հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատք ունեցող քաղաքացի:

                                         Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ, ոգետե՛ր հայրենակիցներ:

Հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը
 5-րդ բանակային զորամիավորում

26.12.2014 թ.

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն)  2014 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորումում ամփոփեց 2014  թվականի կատարած ռազմահայրենասիրական գործունեությունը:
            Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրյակին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին շնորհավորելու գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Միջոցառումն սկսելուց առաջ՝ Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ լռության րոպե հայտարարվեց հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ:  (Խոսք` Խաչիկ Ասրյան. «Պաշտպանության  նախարարության 5-րդ բանակային զորամիավորման հարգարժա´ն հրամանատար, ազգային բանակի հարգարժա´ն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, սիրելի´ արծիվներ, հարգելի´ հյուրեր, արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, մարտիրոսված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե՝ մեծ հայրենասիրության շնորհիվ, կազմավորեց Հայոց Ազգային Բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք, այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Նժդեհը պատգամել էր՝ «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, ընկնում՝ նրա պակասի պատճառով»: Ես ավելացնում եմ՝ «Ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման: Ահա՛ իմ դավանած հայ­րե­նա­սի­րու­թյու­նը»:
         Արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատգամում է. «Պետք է կառուցել այնպիսի բանակ, որտեղ զինվորը ոչ թե ռեսուրս է, այլ՝ անհատականություն…»: Այո՛, դո՛ւք եք այդ անհատականությունը՝ հայրենատեր հայոց զինվորականներ, որովհետև, դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնում խղճներիդ և ասում. «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որ քեզ հաղթություն պիտի բերի և այդ հաղթությունը դուք եք բերում ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար…»:
Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդը իր դարավոր պատմության    էջերում    ամրագրեց   ձեռքբերումների   ևս   մեկ  տարի և մուտք  է գործում  2015 թվական` հավատքի, վստահության, հավատարմության, աշխատասիրության, պատասխանատվության, հզորացման տարի:
Ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող «Հայոց Արծիվների» և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին՝   գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ազգային բանակի ոգետենչ սպաներ, ենթասպաներ, զինվորներ, «Հայոց Արծիվներ», միշտ գիտակցե՛ք, որ բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել: Միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են ամեն վայրկյան ձեզ փառաբանող,  ձեզ սպասող թանկագին ձեր ծնողները և Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե՛ք, որ միայն ընտանիքիդ կուռ միասնությունն ու համերաշխությունն են բոլոր ձեռքբերումների հիմքն ու երաշխավորը: Միշտ գիտակցե´ք, որ մենք՝ հայերս սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնելու հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան, և գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը Ազգային Բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրեցեք ձեր մեջ նշածս եռամիասնության արժեքային համակարգը և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և այդ ժամանակ ես կասեմ ձեզ կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե՛ ազգային բանակը, կեցցե´ հայոց Նախագահը, կեցցե´ հայոց պետականությունը»):
Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ազգային բանակի սպաներին, ինչպես նաև ուժի և հզորության խորհրդանիշ սուր նվիրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին: Խաչիկ Ասրյանը նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների:

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասում կազմակերպած ռազմահայրենասիրական հերթական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց հայրենասեր հայորդիներ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Վիվասել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի  տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Մահացել է Խաչիկ Ասրյանի հայրը

02.12. 2014 թ.

Երկարատև  ծանր հիվանդությունից հետո 69 տարեկանում մահացել է «Հայոց Արծիվներ»  հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանի հայրը՝ Մայիս Սեդրակի Ասրյանը:
Մայիս Ասրյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու սույն թվականի դեկտեմբերի 4-ին,  ժամը  17.00-ից՝ Գորիս քաղաքի Խորենացու 17 հասցեում (բանտի հետևի փողոցը):
Մայիս Ասրյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու սույն թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 13.00-ին՝ Գորիս քաղաքի նույն հասցեից:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և Կազմակերպության 301 մասնաճյուղերի 44.377 անդամների անունից խոր վշտով ցավակցում ենք  Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանին՝ սիրելի հոր՝ Մայիս Ասրյանի մահվան կապակցությամբ:

      «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության Նախագահություն

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը Անկախության տոնի առթիվ

21.09. 2014 թ.

Հայրենատե՛ր Հայեր
Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքըիսկ անկախության ամենամեծ ձեռքբերումը դարձավ հայոց ազգային բանակը, որը յուրաքանչյուրիս համար նույնպես  դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքը:
Ուղիղ 23 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է Հայոց Պետականության Անկախության տարեդարձը:
Փա~ռք անկախության համար պայքարի ելած մեր հերոսական ժողովրդին...
Փա~ռք հայոց սահմանները անառիկ պահող հայոց ազգային անպարտելի բանակին...  
Խոնարհում հայրենիքի համար մարտիրոսված հերոսների հիշատակի առջև... Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 44.000-ից ավել հայրենասեր անդամների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր հարազատներին՝ Հայաստանի Հանրապետության անկախության փառավոր տոնի՝ 23-րդ տարեդարձի առթիվ:
Արիատե´նչ զինվորականեր, միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցեք, որ Ձեր սրբազան և ինքնազոհ ծառայության արդյունքում մենք ունենալու ենք հայրենատեր, պատասխանատու և քրիստոնյա սերունդ: Միշտ գիտակցե´ք, որ խաղաղ պայմաններում Դո´ւք ազնվագույն զավակներն եք Ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցե՛ք, որ Ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ Ձեր թիկունքում են  ամեն օր, ամեն ժամ Ձեզ փառաբանող, Ձեզ սպասող քրիստոնյա հայ ժողովուրդը: Միշտ գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրիդ հպարտությունն ու անձնական շքեղությունը հայոց ազգային պետականությունն է, իսկ ազգային  պետականության հիմքը անդավաճան հավատքն է առ Աստված, անընդհատ զարգացող տնտեսությունն է, անընդհատ հզորացող ազգային բանակն է և արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներն են հայոց պետականության: Միշտ գիտակցեք, որ մենք՝ հայերս սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև, անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան: Միշտ գիտակցեք, որ հայ տեսակի պահպանման և հզորացման հիմքը ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունն է, իսկ համայն հայության միասնության հիմքը Հայոց Ազգային Բանակն է, Հայոց Նախագահն է, Հայոց Պետականությունն է: Կրեցեք  Ձեր մեջ նշածս եռամիասնության արժեքային համակարգը և այսօր, քան երբևէ Դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ կեցցե՛ք Դուք,  կեցցե՛ Հայ Ժողովուրդը, կեցցե՛ Ազգային Բանակը, կեցցե՛ Հայոց Նախագահը, կեցցե՛ Հայոց Անկախ Պետականությունը»:
Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքիներին երկարակեցություն, պետականաշինության գործընթացներում նորանոր ձեռքբերումներ և հայոց  լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:
Աստված Ձեզ և Ձեր ընտանիքներին պահապան:

Շնորհավոր Անկախությունդ, Հայաստա՛ն:

Խորին հարգանքով՝
«
Հայոց Արծիվներ»  հայրենասիրական  հասարակական
կազմակերպության
հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի հերթական այցը Հայաստանի և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր՝ նվիրված հայոց անկախության տոնին
19.09.2014 թ.

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն, www.hayocartsivner.am) Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական, ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալի, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:
«Հայոց Արծիվներ» Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը Կազմակերպության Նախագահության և Կազմակերպության Վայքի տարածքային կազմակերպության ակտիվ անդամների հետ միասին հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին շնորհավորելու Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձը: Հրամանատարների, սպաների, զինվորների և պայմանագրային զինծառայողների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց, ինչպես հայոց անկախ պետականության դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միասնության, զարգացման, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում, և շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձը: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի հարգելի սպանե´ր, զինվորնե´ր, պայմանագրային զինծառայողնե՛ր, ողջունում եմ ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը շնորհավորելու ձեզ` Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հայոց Արծիվները» 4,5-ամյա իր օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 575-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև սահմանագծի մարտական տարբեր հենակետերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումն ու հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի և Արցախի քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող Ազգային Բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստանի կերտումը:
Հայոց պետականության սահմաններն անառիկ պաշտպանող, հաղթանակած ազգային բանակի ազնվագույն սպանե՛ր, ենթասպանե՛ր, զինվորնե՛ր, միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են ամեն օր, ամեն ժամ ձեզ փառաբանող, ձեզ սպասող քրիստոնյա հայ ժողովուրդը: Միշտ գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրիդ հպարտությունն ու անձնական շքեղությունը հայոց ազգային պետականությունն է, իսկ ազգային պետականության հիմքը անդավաճան հավատքն է առ Աստված, անընդհատ զարգացող տնտեսությունն է, անընդհատ հզորացող ազգային բանակն է և արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներն են հայոց պետականության: Միշտ գիտակցեք, որ հայ տեսակի պահպանման և հզորացման հիմքը ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունն է, իսկ համայն հայության միասնության հիմքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, հայոց պետականությունն է, և որոնք էլ ծնեցին եռամիասնության արժեքային համակարգը, ու որի շնորհիվ էլ մենք՝ հայերս սրբազան պարտք ունենք կատարելու մեր նախնիների, և մեր սերունդների առջև՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան...
Կեցցե՛ք Դուք, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը»:
Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպած միջոցառումների ընթացքում Կազմակերպության Նախագահության կողմից տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի պարգևատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով, հուշանվերներով և այլ նվերներով (սնունդ, կենցաղային պարագաներ) պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի բոլոր սպաները, զինվորներն ու պայմանագրային զինծառայողները:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը սահմանագծի յուրաքանչյուր մարտական հենակետում, յուրաքանչյուր միջոցառման ընթացքում խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հայրենասեր հայորդիներ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին նվիրված հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 575-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 301 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 272 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 44.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը Արցախի Անկախության տոնի առթիվ
02.09.2014 թ.

Արժանապատի՛վ հայեր
Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց պատմական Արցախի անկախությունը, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:
Ուղիղ 23 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է Արցախի անկախության տարեդարձը:
Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 44.000-ից ավել հայրենասեր անդամների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով անպարտելի հայրենիք, հզոր պաշտպանվածություն և հայրենատեր հասարակություն:
Արցախի անկախության ձեռքբերումը ողջ հայ ժողովրդի միասնության, վճռականության հաղթանակն էր:
Փառք ու խոնարհում Արցախի անկախության համար մարտիրոսված և կենդանի հերոսներին, հարգանք ու պատիվ «Եռաբլուրին» ու Արցախի հերոսների պանթեոնին:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ Արցախի անկախության 23-րդ տարեդարձի առթիվ:
Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքիներին երկարակեցություն, պետականաշինության գործընթացներում նորանոր ձեռքբերումներ և հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:
Աստված Ձեզ և Ձեր ընտանիքներին պահապան:

Շնորհավոր անկախությունդ, Արցա՛խ:

      Հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի հերթական այցը Հայաստանի հյուսիս- արևելյան
սահմանագծի մարտական հենակետեր
24.08. 2014 թ.

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` «Հայոց Արծիվներ» ՀՀԿ, www.hayocartsivner.am) 2014 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում մինչև դեկտեմբեր կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական, ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին շնորհավորելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձները: Հրամանատարների, սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց, ինչպես Արցախի և Հայաստանի անկախության պահպանման կարևորությունը համայն հայության համար, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, պայմանագրային զինծառայողներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը շնորհավորելու ձեզ` հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի զինվորականներիդ Արցախի և Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձների կապակցությամբ:
«Հայոց Արծիվները» 4,5-ամյա իր օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 570-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի և Արցախի քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստանի կերտումը:
Ազնվագույն սպաներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե´ք, որ խաղաղ պայմաններում դո´ւք արժանապատիվ զավակներն եք ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե´ք, որ ձեր՝ ազնվագույն զինվորականներիդ կողմից ամենօր իրականացված սխրագործությունները ոգեշնչում են հայոց պետականության անկախ և ազնիվ քաղաքացիներին այնպես, ինչպես ձեր սեփական սխրագործությունները ահ ու սարսափ են առաջացնում մեր հայրենիքի սահմանները ոտընձգած, խառնածին ցեղերի միավորման արդյունքում ձևավորված, հորինված Ադրբեջանի զորացրված ոչ պիտանի ղեկավարների մոտ:
Կեցցե՛ք դուք, կեցցե՛ հայ ժողովուրդը, կեցցե՛ հայոց նախագահը, կեցցե՛ հայոց ազգային բանակը, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը...):
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպած միջոցառումների ընթացքում «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահության կողմից տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի պարգևատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով (սնունդ, կենցաղային պարագաներ) պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի բոլոր սպաները, զինվորներն ու պայմանագրային զինծառայողները:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը սահմանագծի յուրաքանչյուր մարտական հենակետում, յուրաքանչյուր միջոցառման ժամանակ խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանին և Կազմակերպության ջերմագին բարեկամ, մեծ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին՝ ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 570-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 301 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 272 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 40.000 մարդ (www.hayocartsivner.am):

«Հայոց Արծիվ» հհկ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
g