Ծնվել է 1965թ. նոյեմբերի 09-ին Արտաշատի շրջանի Վերին Արտաշատ գյուղում, ծառայողի ընտանիքում
1971թ. ընտանիքով տեղափոխվել է Մասիսի շրջան Նոր-Խարբերդ գյուղ:
1973թ. հաճախել է Նոր-Խարբերդի N 2 միջնակարգ դպրոց և 1983թ. հաջողությամբ ավարտել նշված դպրոցը:
1983թ. ընդունվել է Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքի գյուղատնտեսական ինստիտուտի «Գյուղատնտեսության մեքենայացում» ֆակուլտետը:
1985թ. հուլիսի 1-ին զորակոչվել է սովետական բանակ պարտադիր զինվորական ծառայության:
1987թ. մայիս ամսին զորացրվել է և շարունակել ուսումը:
1990թ ավարտել է վերը նշված ինստիտուտը և ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում:
1990թ. ընդունվել և 1991թ. ավարտել է նույն ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետի «Գյուղատնտեսության բնագավառի ղեկավար կադրերի որակավորման բարձրացման» ֆակուլտետը:
1991թ. մարտի 7-ից մինչև 1991թ. օգոստոսի 1-ը նշանակվել է Մասիսի շրջանի Արևաբույր գյուղի կոլտնտեսությունում որպես գլխավոր տնտեսագետ:
1994թ հուվարի 4-ից մինչև 1994թ. մարտի 1-ը աշխատել է Մասիսի վիճակագրական բաժնում որպես տնտեսագետ:
1999թ. հուլիսի 1-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոն, որպես առաջատար մասնագետ:
2001թ.-ից նշանակվել է նույն կենտրոնի աշխատանքի տեղավորման և սոց. երաշխիքների բաժնի պետ:
2002թ.դեկտեմբերի 28-ից նշանակվել է Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալ և աշխատում է մինչ օրս:
Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2010թ-ի օգոստոս ամսից հանդիսանում է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Մասիս քաղաքի տարածաշրջանային Խարբերդ գյուղի մասնաճյուղի ղեկավար:
2014թ-ի մարտի 15-ին Կազմակերպության 3-րդ համագումարում նշանակվել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ:
24.12.2011թ. ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արժանացել է «ՀՀ զինված ուժերի 20 տարի» և 30.09.2013թ. «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալներով:
Ամուսնացած է ունի երկու դուստր և մեկ որդի: |