Ծնվել է 1970թ.-ի փետրվարի 5-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
1976-1986թթ.-ին սովորել է Գորիսի թիվ 2 միջն. դպրոցում:
1980-1988թթ.-ին մարզվել է Գորիսի մարզադպրոցի ֆուտբոլի «Միրաժ» թիմում, մասնակցել է մրցումների, արժանացել մրցանակային տեղերի: Տիրապետում է նաև հարվածային գործիքների:
1986-1988թթ.-ին սովորել և ավարտել է Գորիսի թիվ 73 ուսումնարանի ռադիոտեխնիկայի բաժինը:
1988-1991թթ.-ին ծառայել է Հեռավոր Արևելքում, Խաղաղ օվկիանոսի Թաթարական ծոցում որպես հետախույզ:
1991-1995թթ.-ին աշխատել է Գորիս քաղաքի Մշակույթի պալատում որպես մեթոդիստ:
1993-1999թթ.-ին Գորիս քաղաքում հիմանդրել է Ուրախների և Հնարամիտների ակումբ, որը մասնակցել է մի շարք փառատոնների և մրցույթների:
1999թ.-ի հոկտեմբերի 9-16-ը, որպես համակարգող աշխատել է Կապան քաղաքում կազմակերպված հայ-ռուսական բարեկամության միջազգային 1-ին կինոփառատոնին, մասնակցել «Սյունիք» կինոընկերության հիմնադրմանը:
1999-2000թթ.-ին ՌԴ Չելյաբինսկ քաղաքում մասնակցել է խոհարարական դասընթացների:
2000-2002թթ.-ին Բելորուսիայի Բաբրույսկ քաղաքում հիմնադրել է ինքնագործ թաթերական խումբ, որը մասնակցել է մի շարք փառատոնների և մրցույթների:
2002թ.-ին հիմնադրված «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության հիմնադիրներից է, Կազմակերպության փոխնախագահ` կազմակերպչական գծով:
2010թ.-ին հիմնադրված «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիրներից է, հանդիսանում է Կազմակերպության Նախագահի աշխատակազմի ղեկավարը:
2006թ.-ին «Երկրապահ կամավորական միության» կողմից պարգևատրվել է «Երկրապահ» հուշամեդալով:
2011թ.-ին ՀՀ ՊՆ Նախարարի կողմից պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալով: Հասարակական գործունեության համար արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի և պատվոգրերի:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
|