logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7
AH

Արտակ Արշակի Հարությունյան

 

Ծնվել է 1953 թ.-ի հունիսի 12-ին Արարատի մարզի Աբովյան գյուղում:
1970-1975 թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվ. Պետական Մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը:
1982-1986 թթ.-ին  սովորել և ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը:
1975-1982 թթ.-ին աշխատել է Արտաշատի շրջանի Աբովյան գյուղի միջնակարգ դպրոցում որպես մաթմատիկայի ուսուցիչ:
1982-1991 թթ.-ին աշխատել է  ՀԿԿ Արտաշատի շրջկոմի հրահանգիչ:
1992-1993 թթ.-ին աշխատել է Արտաշատի միջշրջանային ջրմուղ-կոյուղու վարչությունում որպես գլխավոր մեխանիկ, այնուհետև մինչև 1994 թ.-ը որպես ջրմուղ-կոյուղու պետ:
1994-1997 թթ.-ին աշխատել է «Գառնի» դուստր ձեռնարկության վերանվանված Արտաշատի միջշրջանային ջրմուղ-կոյուղում որպես տնօրեն:
1997-1998 թթ.-ին աշխատել է «Հայջրմուղկոյուղի» դ/ձ ծառայության պետ:
1998-1999 թթ.-ին աշխատել է որպես Արտաշատ քաղաքի «Ջրմուղ-կոյուղու տնտհաշվարկային տեղամաս» ՓԲԸ-ի տնօրեն:
1999-2000 թթ.-ին աշխատել է «Արտաշատի բնակարանային տնտեսություն» ՓԲԸ-ի տնօրեն:
2001-2002 թթ.-ին աշխատել է Երևանի «Համայնքային զարգացման ծրագրերի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկում որպես ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ, այնուհետև համատիրությունների և սպառողների հետ կապերի կորդինատոր:
2002-2003 թթ.-ին աշխատել է Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի «Կենտրոն» մասնաճյուղի տնօրեն:
2003-2004 թթ.-ին աշխատել է  Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական և զարգացման բաժնի պետի տեղակալ:
2004-2007 թթ.-ին աշխատել է «Նոր ակունք» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդական:
2010 թ.-ից առ այսօր աշխատում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի հատուկ հարցերով խորհրդական:
2010 թ.-ից  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահն է ընդհանուր հարցերով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

g