Սյունյաց Արծիվներ

 

"ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎՆԵՐ" ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՀԻՄՆԸ
Արծիվ էիր դու, քա'ջ Նժդեհ,
Արծիվ` սյունյաց լեռների,
Քո ճախրանքով հպարտ ու վեհ,
Գերում էիր բոլորին:
Մենք էլ քեզ պես, քա'ջ սպարապետ,
Հավատարիմ քո ուխտին,
Չենք հանդուրժի, որ երբևէ
Սյունիք մտնի թշնամին:
Կրկներգ
Հիմա էլ մենք` հետնորդներդ`
Խիզախ, անվախ, կորովի,
Վառ ենք պահում հիշատակդ,
Հիշատակդ արժանի:

II
Արծիվ էիր դու, քա'ջ Նժդեհ,
Արծիվ` սյունյաց լեռների,
Քո ճախրանքով հպարտ ու վեհ,
Գերում էիր բոլորին:
Չենք հանդուրժի, անհո'գ եղիր
Ցեղակրոն ենք քեզ պես մենք,
Կվտարենք նենգ ոսոխին,
Ստրուկ չենք լինի մենք երբեք:
Կրկներգ
Հիմա էլ մենք` հետնորդներդ`
Խիզախ, անվախ, կորովի,
Վառ ենք պահում հիշատակդ,
Հիշատակդ արժանի

Խոսք` Հերմինե Վ. Հովհաննիսյանի
Երաժշտություն` ՎահանՄանուկյանի