ԻՄ ՄԻՋՈՑՈՎ` ԱԶԳԻՍ ՀԱՄԱՐ
ha
«ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎՆԵՐ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը /այսուհետ
«ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎՆԵՐ» եհկ/ հիմնադրվել է 26.09.2002թ.: ՎԿԱՅԱԿԱՆ N 03Ա056336
«ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎՆԵՐ» եհկ-ի հիմնադիրները
Ասրյան Խաչիկ, Պարոնյան Արայիկ, Հովհաննիսյան Հերմինե, Համբարձումյան Արայիկ, Պողոսյան Լուսինե, Գևորգյան Արարատ, Առաքելյան Աննա, Պապյան Արթուր, Հովհաննիսյան Աշխեն, Ավետիսյան Սեյրան, Խաչատրյան Գարիկ, Մարգարյան Հարութ, Բալայան Միխայել
ՆՊԱՏԱԿՆԵՐ
Նպաստել Հայաստանի Հանրապետության` որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացմանը, ամրապնդմանը և զարգացմանը, մասնակցել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի մշակմանը և իրագործմանը, համախմբել մարզի տնտեսության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում գործող երիտասարդներին` մարզի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը ներգրավելու, համատեղ միջոցառումներ կազմակերպելու և ծրագրեր իրականացնելու նպատակով, նպաստել երիտասարդների մտավոր, հոգևոր և նյութական պահանջմունքների բավարարմանը, աջակցել նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, երիտասարդների սոցիալական վիճակի բարելավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, միջին և փոքր բիզնեսի զարգացմանը, օժանդակել երիտասարդների դաստիարակությանը, նրանց ընդունակությունների բացահայտմանը, ունակությունների և մասնագիտական կարողությունների զարգացմանը, ստեղծել երիտասարդների մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ուսուցման կենտրոններ, կազմակերպությանը կից ստեղծել տարբեր ակումբներ, երիտասարդների միավորումներ, տեղեկատվական կենտրոն և լրատվամիջոցներ, հրատարակել տեղեկատվական և այլ բնույթի նյութեր, օժանդակել մշակութային, գիտական, տեխնիկական, տնտեսական գործունեության և այլ ոլորտներում համագործակցության ապահովմանը, նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, երիտասարդական կազմակերպությունների համագործակցությանը` համահայկական խնդիրների լուծման, ծրագրերի և միջոցառումների կազմակերպման գործում, նպաստել հայ ժողովրդի պատմամշակութային արժեքների վերականգնմանը, պահպանմանը և տարածմանը, աջակցել հայոց բանակի ամրապնդմանը, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և այլն:
«Սյունյաց Արծիվներ» եհկ-ն ունի
Խորհրդանիշ` Նժդեհի հուշահամալիր, դրոշ, հիմն, կարգախոս` «Իմ միջոցով` ազգիս համար», գույն` մուգ դեղինը, գաղափարախոսություն` Նժդեհի Ցեղակրոն ուսմունքը:
«Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամները բաժանվել են երեք խմբի` պատանեկան (մինչև 16 տարեկան), երիտասարդական (16-36 տարեկան), ավագ (36 տարեկանից բարձր)
ԱՆԴԱՄՆԵՐ` 7.350 հոգի, այդ թվում ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՒՄԲ` 100 հոգի
ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ տեղի է ունեցել 10.11.02թ-ին, I` 12.11.03թ-ին, II` 14.11.04թ-ին, III` 02.12.05թ-ին, IV` 25.11.06թ-ին,
V` 23.11.08թ-ին
ՆԻՍՏԵՐԻ ՔԱՆԱԿ
Յուրաքանչյուր ամիս անց են կացվում Ընդհանուր Ժողովի ընդլայնված նիստեր` ակտիվ անդամների հետ: Անցկացվել է 255 նիստ:
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ
Գլխավոր խմբագիր` Արտաշես Աթայան
Խմբագիր` Արմեն Մարգարյան
Խոսք` Հերմինե Վ. Հովհաննիսյանի
Երաժշտություն` Վահան Մանուկյանի